Գլխավոր տեղեկություն
Համար
N 656-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (04.06.2010-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
20.05.2010
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
03.06.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.06.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

20 մայիսի 2010 թվականի N 656-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Տաթևի վանական համալիրի վերակառուցման ծրագրի շրջանակներում կառուցվող ճոպանուղու հենարանների և վերջնակայանի տեղադրմանը խոչընդոտող` «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության հաշվեկշռում գտնվող «Կապան-1» և «Զանգեզուր» 110 կՎ օդային գծերի «Տաթև» վանական համալիրին հարող հատվածների տեղափոխման նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման և աշխատանքների իրականացման նպատակով «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրելու համար Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարությանը 2010 թվականի ինն ամսում հատկացնել մինչև 80.000,0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ կապիտալ դրամաշնորհներ» հոդվածով):

2. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարին` սույն որոշման 1-ին կետում նշված գումարը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրելու նպատակով կնքել դրամաշնորհի հատկացման պայմանագիր:

3. Առաջարկել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությանը նշված աշխատանքները կատարել և ավարտել մինչև 2010 թվականի սեպտեմբերի 1-ը` համաձայնեցնելով դրանք ճոպանուղու կառուցման և գործարկման աշխատանքների իրականացման ժամանակացույցի հետ:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2010 թ. հունիսի 3
Երևան