ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
8 հունվարի 2014 թվականի N 1-Ա
Ջ. ԹՈՐՈՍՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 121-րդ կետի 2-րդ ենթակետին համապատասխան՝
1. ԽՍՀՄ ժողովրդական ճարտարապետ, Միջազգային ճարտարապետական ակադեմիայի ակադեմիկոս, ԽՍՀՄ գեղարվեստի ակադեմիայի իսկական անդամ, ԽՍՀՄ և Ռուսաստանի Դաշնության ճարտարապետության և շինարարության ակադեմիայի ակադեմիկոս, ԽՍՀՄ և ՀԽՍՀ պետական մրցանակների դափնեկիր, Հայաստանի Հանրապետության վաստակավոր ճարտարապետ, Հայաստանի Հանրապետության Նախագահի մրցանակակիր Ջիմ Պետրոսի Թորոսյանի մահվան կապակցությամբ ստեղծել կառավարական հանձնաժողով՝ համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել համապատասխան առաջարկություն հանձնաժողովի ներկայացրած հուղարկավորման ծախսերի մասին հաշվետվության հիման վրա:
|
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|
2014 թ. հունվարի 8 Երևան |
|
Հավելված ՀՀ վարչապետի 2014 թ. հունվարի 8-ի N 1-Ա որոշման |
Կ Ա Զ Մ
ՋԻՄ ԹՈՐՈՍՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
|
Տ. Սարգսյան |
-ՀՀ վարչապետ (հանձնաժողովի նախագահ) |
|
Հ. Պողոսյան |
-ՀՀ մշակույթի նախարար |
|
Ս. Թադևոսյան |
-ՀՀ քաղաքաշինության նախարար |
|
Դ. Սարգսյան |
-ՀՀ ֆինանսների նախարար |
|
Գ. Բեգլարյան |
-ՀՀ տրանսպորտի և կապի նախարար |
|
Դ. Դումանյան |
-ՀՀ առողջապահության նախարար |
|
Վ. Գասպարյան |
-ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետ |
|
Տ. Մարգարյան |
-Երևանի քաղաքապետ (համաձայնությամբ) |
|
Ն. Սարգսյան |
-ՀՀ կառավարությանն առընթեր ճարտարապետության պետական կոմիտեի նախագահ |
|
Հովնան եպիսկոպոս Հակոբյան |
-Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ (համաձայնությամբ) |
|
Տ. Բարսեղյան |
-Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետ (համաձայնությամբ) |
|
Մ. Մինասյան |
-«Հայաստանի ճարտարապետների միություն» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ) |
|
Գ. Գալստյան |
-«Հայաստանի շինարարների միություն» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ) |
|
Հ. Թոքմաջյան |
-Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի ռեկտոր (համաձայնությամբ) |
|
Ն. Թորոսյան |
-Ջիմ Թորոսյանի դուստրը (համաձայնությամբ) |
|
Ա. Թորոսյան |
-Ջիմ Թորոսյանի դուստրը (համաձայնությամբ) |
|
Գ. Մանասյան |
-«Հայաստանի պետական ֆիլհարմոնիա» ՊՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ) |
|
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Վ. Գաբրիելյան |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|