ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում Քաղաքացիական գործ թիվ ՀՔԴ2/0043/02/08 |
Քաղաքացիական գործ թիվ ՀՔԴ2/0043/02/08 2010թ. |
Նախագահող դատավոր՝ Դ. Խաչատրյան | |
Դատավորներ՝ Ն. Տավարացյան Ս. Միքայելյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Ս. Սարգսյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Ա. Բարսեղյանի | |
|
Վ. Աբելյանի | |
Ս. Անտոնյանի | ||
|
Վ. Ավանեսյանի | |
Մ. Դրմեյանի | ||
Է. Հայրիյանի | ||
Տ. Պետրոսյանի | ||
|
Ե. Սողոմոնյանի |
2010 թվականի մարտի 12-ին
դռնբաց դատական նիստում, քննելով «Թամամ» կոոպերատիվի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 17.06.2009 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի «Էջմիածնի Ջրշին» ՍՊԸ-ի (այսուհետ՝ Ընկերություն) ընդդեմ «Թամամ» կոոպերատիվի (այսուհետ՝ Կոոպերատիվ), երրորդ անձ «ԱՍ-ԿԱ» ՍՊԸ-ի՝ գումար բռնագանձելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան՝ Ընկերությունը պահանջել է բռնագանձել Կոոպերատիվից 7.032.000 ՀՀ դրամ՝ որպես անհիմն հարստացման հետևանքով ստացած գույք, 140.640 ՀՀ դրամ պետական տուրքը, 1.547.040 ՀՀ դրամ հաշվարկված տոկոսները և տոկոսների հաշվարկը շարունակել մինչև պարտքի փաստացի մարումը:
Հարավային քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Դատարան) 27.02.2009 թվականի վճռով Ընկերության հայցը բավարարվել է մասնակիորեն: Վճռվել է Կոոպերատիվից բռնագանձել 7.032.000 ՀՀ դրամ՝ որպես անհիմն ստացած գումար, վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից 7.032.000 ՀՀ դրամի նկատմամբ հաշվարկել ՀՀ կենտրոնական բանկի բանկային տոկոսի հաշվարկային դրույքաչափով տոկոսներ մինչև պարտքի փաստացի մարումը, ինչպես նաև բռնագանձվել է 140.640 ՀՀ դրամ պետական տուրքը: Հայցը մնացած մասով մերժվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 17.06.2009 թվականի որոշմամբ Դատարանի 27.02.2009 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Կոոպերատիվը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածը, սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1092-րդ հոդվածի 1-ին մասի, 1099-րդ հոդվածի 4-րդ կետի պահանջները:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Ընկերությունը որպես հայցի հիմք նշել է մատակարարման պայմանագիրը, այնուհետև նշել է նաև առուվաճառքի պայմանագիրը, ապա ընկնելով հակասության մեջ՝ կրկին անդրադարձել է մատակարարման պայմանագրին: Ի վերջո երկու դեպքում էլ չկարողանալով ներկայացնել հայցի հիմքը հիմնավորող փաստական և իրավական հիմնավորումներ «Հայցի հիմքն ու առարկան փոխելու մասին» 12.01.2009 թվականի միջնորդությամբ, վկայակոչելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ, 1092-րդ և 1097-րդ հոդվածները՝ խնդրել է գումարը բռնագանձել որպես անհիմն ստացած գույք:
Մինչդեռ Վերաքննիչ դատարանը դատական ակտը թողնելով ուժի մեջ բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ չի հետազոտել գործում առկա ապացույցները:
Մասնավորապես, Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Ընկերությունը դիզելային վառելիքի համար 7.032.000 ՀՀ դրամ գումար Կոոպերատիվին փոխանցելով, չի ներկայացրել որևէ գրավոր կամ բանավոր հիմնավորում Կոոպերատիվի կողմից դիզելային վառելիք մատակարարելու կամ վաճառելու պայմանավորվածություն ունենալու վերաբերյալ:
Բացի այդ, եթե նույնիսկ ենթադրենք, որ Ընկերության գործողությունների արդյունքում Կոոպերատիվն անհիմն հարստացել է, ապա սույն գործի փաստերը համադրելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1099-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջներին՝ ակնհայտ է, որ Կոոպերատիվը փոխանցված գումարը չպետք է վերադարձնի, քանի որ Ընկերությունն իմացել է Կոոպերատիվին գումար փոխանցելու պարտավորության բացակայության մասին:
Միաժամանակ Վերաքննիչ դատարանը, ընդունելով այն հանգամանքը, որ «ԱՍ-ԿԱ» ՍՊԸ-ն կարող էր Կոոպերատիվի հանդեպ ունեցած պարտավորության կատարումը դնել Ընկերության վրա, այդ փաստին հակադրել է Ընկերության գումարի վճարման հանձնարարագրում «դիզելային վառելիքի համար» բառակապակցությունը, գտնելով որ Ընկերությունը նպատակ չի ունեցել մարել «ԱՍ-ԿԱ» ՍՊԸ-ի պարտքը, այլ գումարը փոխանցել է դիզելային վառելիքի համար:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 17.06.2009 թվականի որոշումը և այն փոփոխել՝ հայցը մերժել:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝
1) 27.02.2007 թվականի թիվ 10 վճարման հանձնարարագրի համաձայն՝ Ընկերությունը դիզելային վառելիքի համար Կոոպերատիվի հաշվին փոխանցել է 7.032.000 ՀՀ դրամ (հատոր 1-ին, գ.թ. 5):
2) ՀՀ տնտեսական դատարանի 09.11.2007 թվականի թիվ Տ-2666 օրինական ուժի մեջ մտած վճռով հաստատվել է, որ «ԱՍ-ԿԱ» ՍՊԸ-ն 01.10.2005 թվականի թիվ 19 պայմանագրի հիմքով, 27.02.2007 թվականի թիվ 7022700100525 վճարման հանձնարարագրով, Կոոպերատիվի հաշվին փոխանցել է 7.032.000 ՀՀ դրամ (հատոր 1-ին, գ.թ. 73-79):
3) «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ի Գորիսի մասնաճյուղի կառավարչի (այսուհետ՝ Բանկ) 18.07.2009 թվականի տեղեկանքի համաձայն՝ թիվ 7022700100525 վճարման հանձնարարականը` կատարման ամսաթիվ 27.02.2007 թվական, վճարող՝ «Էջմիածնի Ջրշին» ՍՊԸ /հարկային կոդ 04705964հ/հ 160264457013/, գումարով 7032000 /յոթ միլիոն երեսուներկու հազար/ ՀՀ դրամ, ստացող «Թամամ կոոպերատիվ» /հարկային կոդ 09200361 հ/հ 2475700007424/ վճարման նպատակը՝ դիզելային վառելիքի համար, հանդիսանում է 27.02.2007 թվականի վճարման հանձնարարագիր թիվ 10-ի էլեկտրոնային տարբերակը:
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
Քննելով վճռաբեկ բողոքը վերը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1092-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` անձը, ով առանց oրենքով, այլ իրավական ակտերով կամ գործարքով սահմանված հիմքերի ուրիշ անձի (տուժողի) հաշվին ձեռք է բերել գույք կամ խնայել է այն (ձեռք բերողը), պարտավոր է տուժողին վերադարձնել անհիմն ձեռք բերած կամ խնայած գույքը (անհիմն հարստացումը), բացառությամբ սույն oրենսգրքի 1099-րդ հոդվածով նախատեսված դեպքերի:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1092-րդ հոդվածից հետևում է, որ անհիմն հարստացման առկայության համար անհրաժեշտ է հետևյալ պայմանների միաժամանակյա առկայությունը.
1. անձը (ձեռք բերողը) այլ անձի (տուժողի) հաշվին պետք է ձեռք բերի կամ խնայի գույք, այսինքն` ձեռք բերողի մոտ գույքի ավելացումը պետք է պայմանավորված լինի տուժողի մոտ գույքի պակասեցմամբ,
2. գույքը պետք է ձեռք բերվի կամ խնայվի առանց օրենքով, այլ իրավական ակտերով կամ գործարքով սահմանված հիմքերի, այսինքն` հարստացումն անօրինական ձևով (տես՝ Անժելիկա Գասպարյանի հայցն ընդդեմ Զելիմ Սիմոնյանի` գումար բռնագանձելու պահանջի մասին, Վճռաբեկ դատարանի 13.02.2009 թվականի թիվ ԵԱՔԴ/0455/02/09):
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պետք է ապացուցի իր վկայակոչած փաստերը, իսկ 2-րդ կետի համաձայն` գործի լուծման համար էական նշանակություն ունեցող ապացուցման ենթակա փաստերը որոշում է դատարանը` գործին մասնակցող անձանց պահանջների և առարկությունների հիման վրա:
Սույն գործի փաստերի համաձայն՝ Ըկերությունը 27.02.2007 թվականի թիվ 10 վճարման հանձնարարագրով Կոոպերատիվի հաշվին փոխանցել է 7.032.000 ՀՀ դրամ: Գործում առկա ՀՀ տնտեսական դատարանի 09.11.2007 թվականի թիվ Տ-2666 օրինական ուժի մեջ մտած վճռով հաստատվել է, որ «ԱՍ-ԿԱ» ՍՊԸ-ն 01.10.2005 թվականի թիվ 19 պայմանագրի հիմքով, 27.02.2007 թվականիթիվ 7022700100525 վճարման հանձնարարագրով, Կոոպերատիվի հաշվին փոխանցել է 7.032.000 ՀՀ դրամ: Բանկի կողմից տրված 18.07.2009 թվականի տեղեկանքով՝ թիվ 7022700100525 վճարման հանձնարարականը կատարման ամսաթիվ 27.02.2007 թվական, վճարող՝ «Էջմիածնի Ջրշին» ՍՊԸ /հարկային կոդ 04705964 հ/հ 160264457013/, գումարով 7032000 /յոթ միլիոն երեսուներկու հազար/ ՀՀ դրամ, ստացող «Թամամ կոոպերատիվ» /հարկային կոդ 09200361 հ/հ 2475700007424/ վճարման նպատակը՝ դիզելային վառելիքի համար, հանդիսանում է 27.02.2007 թվականի վճարման հանձնարարագիր թիվ 10-իէլեկտրոնային տարբերակը:
Հիմք ընդունելով վերոգրյալը և սույն գործի փաստերը համադրելով՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Ընկերությունը 27.02.2007 թվականի թիվ 10 վճարման հանձնարարագրով Կոոպերատիվի հաշվին փոխանցելով 7.032.000 ՀՀ դրամ վճարում է կատարել «ԱՍ-ԿԱ» ՍՊԸ-ի պարտավորության մարման համար և ոչ թե՝ դիզելային վառելիքի համար, հետևաբար Կոոպերատիվը գումարը ձեռք չի բերել առանցօրենքով, այլ իրավական ակտերով կամ գործարքով սահմանված հիմքերի:
Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Ընկերության կողմից Կոոպերատիվի հաշվին փոխանցված գումարը անհիմն հարստացում չէ, քանի որ բացակայում են ՀՀ քաղաքացիականօրենսգրքի 1092-րդ հոդվածով սահմանված անհիմն հարստացման պարտադիր հատկանիշները:
Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:
Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի առաջին մասի 4-րդ կետով սահմանված՝ ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու ՀՀ վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.
ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է ՀՀ Սահմանադրության և Կոնվենցիայի վերը նշված հոդվածներով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկիձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից:
Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 17.06.2009 թվականի որոշումը և այն փոփոխել. «Էջմիածնի Ջրշին» ՍՊԸ-ի հայցը մերժել:
2. «Էջմիածնի Ջրշին» ՍՊԸ-ից հօգուտ ՀՀ պետական բյուջեի բռնագանձել 210.960 ՀՀ դրամ՝ որպես պետական տուրք:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` |
|
Ս. Սարգսյան |
Դատավորներ` |
Ա. Բարսեղյան | |
|
Վ. Աբելյան | |
Ս. Անտոնյան | ||
Վ. Ավանեսյան | ||
Մ. Դրմեյան | ||
Է. Հայրիյան | ||
Տ. Պետրոսյան | ||
Ե. Սողոմոնյան |