Basic information
Number
N 1239-Ա
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (28.12.2013-մինչ օրս)
Status
Գործում է
Source
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Enactment organisation
ՀՀ վարչապետ
Enactment date
27.12.2013
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
27.12.2013
Effective date
28.12.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

27 դեկտեմբերի 2013 թվականի N 1239-Ա

 

Ս. ՍՐԱՊԻՈՆՅԱՆԻ՝ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. «Իրկուտսկի հայկական մշակութային միություն» հասարակական կազմակերպության հիմնադրման 20-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառումներին մասնակցելու, ինչպես նաև Իրկուտսկի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպումներ ունենալու նպատակով Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարի տեղակալ Ս. Սրապիոնյանի՝ 2013 թվականի դեկտեմբերի 13-15-ը Ռուսաստանի Դաշնություն գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին։

2. Թույլատրել սույն որոշումից բխող վճարումներն իրականացնել մինչև 2013 թվականի դեկտեմբերի 28-ը։

3. Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարին՝ ապահովել եռօրյա ժամկետում Ս. Սրապիոնյանի՝ Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2013 թ. դեկտեմբերի 27

Երևան