Գլխավոր տեղեկություն
Համար
N 582-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (12.06.2010-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2010.06.01/13(365) Հոդ.591
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
20.05.2010
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
24.05.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.06.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

20 մայիսի 2010 թվականի N 582-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 2-Ի N 1911-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 2-ի «Հայաստանի Հանրապետության մարզերի առողջապահության համակարգերի օպտիմալացման ծրագրերը հաստատելու մասին» N 1911-Ն որոշման N 7 հավելվածի «Կոտայքի մարզի առողջապահական համակարգի օպտիմալացման պլան» գլխի «II. Հրազդանի տարածաշրջան» բաժնի 6-րդ կետի երկրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2010 թվականին «Հրազդանի ծննդատուն» փակ բաժնետիրական ընկերության վերակազմակերպումից հետո ազատել նախկին «Հրազդանի ծննդատուն» փակ բաժնետիրական ընկերության` Հրազդան քաղաքի Սպանդարյան 24 հասցեում գտնվող շենք, շինությունները և հողամասը (այսուհետ` գույք), որից` 23566.4 հազ. դրամ հաշվեկշռային արժեքով ու 1108.88 քառ. մետր մակերեսով 1-ին մասնաշենքը, 420.3 քառ. մետր մակերեսով շինությունները և 0.78 հեկտար հողամասն ամրացնել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին, իսկ 17387.6 հազ. դրամ հաշվեկշռային արժեքով ու 1128.25 քառ. մետր մակերեսով 2-րդ մասնաշենքը և 0.23 հեկտար ընդհանուր մակերեսով հողամասը` «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին»` բաժնետոմսերի հետգնման և մարման միջոցով նվազեցնելով «Հրազդանի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը»:

2. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետին` Հրազդանի քաղաքապետի հետ համատեղ` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում` սահմանված կարգով իրականացնել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի առանձնացումը երկու առանձին գույքային միավորների:

3. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում` սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքային միավորների հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը և անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումը` այն համապատասխանաբար իրականացնելով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի միջոցների հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2010 թ. մայիսի 24

Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան