Գլխավոր տեղեկություն
Համար
N 211-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (11.06.2010-02.06.2011)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2010.07.02/16(368) Հոդ.130
Ընդունող մարմին
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
28.04.2010
Ստորագրող մարմին
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
28.04.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.06.2010
Ուժը կորցնելու ամսաթիվ
02.06.2011

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

13 մայիսի 2010 թ.

Պետական գրանցման թիվ 60010191

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

28 ապրիլի 2010 թ.
ք. Երևան

 N 211-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 7-Ի N 28-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի դ) ենթակետը, 2-րդ կետի բ) ենթակետը, 6-րդ հոդվածի 1-ին մասը, 2-րդ մասի 1-ին կետը, 17-րդ հոդվածի 5-րդ մասը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2006 թվականի մարտի 7-ի «Ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվությունների տրամադրման կարգը հաստատելու մասին» N 28-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածում` «Ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվությունների տրամադրման կարգում» (այսուհետ` Կարգ), կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.

1) Կարգի 1.3 կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ ժե) ենթակետով.«ժե) երկրի մակերևույթից 3000 մետրից բարձր թռիչքի ժամանակ օդանավերում`

ա. 125-135 կՀց ռադիոհաճախականության շերտերում աշխատող, մինչև 10 մՎտ համարժեք-իզոտրոպ հզորությամբ անվադողերը վերահսկող անլար կապի սարքավորումների օգտագործման համար,

բ. 5150-5350 ՄՀց, 5470-5725 ՄՀց, 5725-5825 ՄՀց ռադիոհաճախականությունների շերտերում աշխատող, 100 մՎտ համարժեք-իզոտրոպ հզորությամբ ներսրահային անլար ցանցերի օգտագործման համար,

գ. 10,7-12,75 ԳՀց, 14,0-14,5 ԳՀց ռադիոհաճախականությունների շերտերում աշխատող, ինքնաթիռ-արբանյակ կապուղու կազմակերպման նպատակով արբանյակային կապի երկրային կայանների (Հայաստանի Հանրապետության տարածքում Թույլտվություն ունեցող անձանց ռադիոսարքավորումներում խանգարումներ չառաջացնելու պայմանով) օգտագործման համար,

դ. 1710-1785/1805-1880 ՄՀց ռադիոհաճախականությունների շերտերում աշխատող ներսրահային բջջային հեռախոսակապի (Հայաստանի Հանրապետության տարածքում Թույլտվություն ունեցող անձանց ռադիոսարքավորումներում խանգարումներ չառաջացնելու պայմանով, Հայաստանի Հանրապետության շարժական կապի օպերատորների հետ ռոումինգային համաձայնագրի առկայության դեպքում) օգտագործման համար:».

2) Կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.4 կետով.

«1.4 Սույն կարգի 1.3 կետի ե) - ժգ) ենթակետերում և ժե) ենթակետի բ. պարբերությունում նշված փոքր շառավղով անլար կապի համակարգերն օգտագործվում են Հեռահաղորդակցության միջազգային միության ITՍ-R SM.1538-2 ուղեցույցի համաձայն, Հայաստանի Հանրապետության տարածքում Թույլտվություն ունեցող անձանց ռադիոսարքավորումներում խանգարումներ չառաջացնելու և այդ ռադիոսարքավորումներից առաջացող խանգարումներից պաշտպանություն չպահանջելու պայմանով:».

3) Կարգի 2.4 կետից հանել «կամ Թույլտվության կորստի դեպքում Թույլտվության կրկնօրինակն ստանալու» բառերը.

4) Կարգի 3.1 կետից հանել «երկու օրինակից,» բառերը.

5) Կարգի N 8-րդ հավելվածի 2.4 կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«2.4 Անձին Թույլտվություն տրամադրելու մասին Հանձնաժողովի որոշումն ընդունելուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում Թույլտվություն ստացած Անձի կողմից Թույլտվության տրամադրման վճարի 99 տոկոսի չվճարման դեպքում Հանձնաժողովն իրավասու է ուժը կորցրած ճանաչել Թույլտվություն տրամադրելու մասին իր որոշումը:».

6) ուժը կորցրած ճանաչել Կարգի 8-րդ հավելվածի 2.5 կետը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՀՀ հանրային ծառայությունները

կարգավորող հանձնաժողովի

նախագահ`

Ռ. Նազարյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
13.04.2011, N 169-Ն 02.06.2011, N 211-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան