Գլխավոր տեղեկություն
Համար
N 646-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (10.06.2010-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2010.06.09/25(759) Հոդ.632
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
27.05.2010
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
02.06.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.06.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

27 մայիսի 2010 թվականի N 646-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 9-Ի N 808-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հուլիսի 9-ի «Հայաստանի Հանրապետությունում կրթական ծրագրերի իրականացման (բացառությամբ բժշկական միջին և բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրերի) լիցենզավորման կարգերը, լիցենզիայի ձևերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հուլիսի 7-ի N 372 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 808-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

1) որոշման`

ա. 1-ին կետի 1, 2, 3, 4, 5, 6, 7 և 8-րդ ենթակետերում և NN 1, 2, 3, 4, 5, 6, 7 և 8 հավելվածներում «ծրագրեր» բառը` իր համապատասխան հոլովաձևերով, փոխարինել «ծրագիր» բառով և իր համապատասխան հոլովաձևերով,

բ. N 1 հավելվածի I գլուխը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 5.1-ին և 5.2-րդ կետերով.

«5.1. Լիցենզավորված անձանց` լիցենզիայի հետ միասին տրամադրվում է լիցենզիայի ներդիր, որը համարվում է լիցենզիայի անբաժանելի մասը:

5.2. Սույն կարգի գործողությունը համայնքային ենթակայության նախադպրոցական հաստատությունների վրա տարածվում է 2013 թվականի հունվարի 1-ից:»,

գ. NN 3, 5, 7, 11, 13 և 15 հավելվածների I գլուխները լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 5.1-ին կետով.

«5.1. Լիցենզավորված անձանց` լիցենզիայի հետ միասին տրամադրվում է լիցենզիայի ներդիր, որը համարվում է լիցենզիայի անբաժանելի մասը:»,

դ. 1-ին կետի 3-րդ և 4-րդ ենթակետերում և N 3 հավելվածում «ընդհանուր կրթական ծրագրերի իրականացման» բառերը փոխարինել «հանրակրթական ծրագրի իրականացման, այդ թվում` տարրական ընդհանուր` 1-ին աստիճան, տարրական մասնագիտացված` 1-ին աստիճան, տարրական հատուկ` 1-ին աստիճան» բառերով,

ե. 1-ին կետի 5-րդ և 6-րդ ենթակետերում և N 5 հավելվածում «ընդհանուր կրթական ծրագրերի իրականացման» բառերը փոխարինել «հանրակրթական ծրագրի իրականացման, այդ թվում` հիմնական ընդհանուր` 2-րդ աստիճան, հիմնական մասնագիտացված` 2-րդ աստիճան, հիմնական հատուկ` 2-րդ աստիճան» բառերով,

զ. 1-ին կետի 7-րդ և 8-րդ ենթակետերում և N 7 հավելվածում «(լրիվ) ընդհանուր կրթական ծրագրերի իրականացման» բառերը փոխարինել «հանրակրթական ծրագրի իրականացման, այդ թվում` միջնակարգ ընդհանուր` 3-րդ աստիճան, միջնակարգ մասնագիտացված` 3-րդ աստիճան, միջնակարգ հատուկ` 3-րդ աստիճան» բառերով,

է. 1-ին կետի 9-րդ և 10-րդ ենթակետերը և NN 9 ու 10 հավելվածներն ուժը կորցրած ճանաչել,

ը. N 2 հավելվածը

«__________________________»

(գտնվելու վայրը)

բառերից հետո լրացնել
      

«______________________________ » բառերով,

      (գործունեության իրականացման վայրը)

 

թ. N 4 հավելվածի վերնագրում «Տարրական ընդհանուր կրթական ծրագրերի

իրականացման» բառերը փոխարինել «Տարրական

______________
(ծրագրի անվանումը)

հանրակրթական
ծրագրի իրականացման» բառերով, «Տարրական ընդհանուր կրթական ծրագրեր» բառերը` «Տարրական __________________ հանրակրթական ծրագիր» բառերով,

 (ծրագրի անվանումը)

 
իսկ հավելվածը

«__________________________»

(գտնվելու վայրը)

բառերից հետո լրացնել
«_______________________________» բառերով,

(գործունեության իրականացման վայրը)

 

ժ. N 6 հավելվածի վերնագրում «Հիմնական ընդհանուր կրթական ծրագրերի

իրականացման» բառերը փոխարինել «Հիմնական _______________________

                                                                (ծրագրի անվանումը)

հանրակրթական ծրագրի իրականացման» բառերով, «Հիմնական ընդհանուր կրթական

ծրագրեր» բառերը` «Հիմնական ____________________________ հանրակրթական

(ծրագրի անվանումը)

ծրագիր» բառերով, իսկ հավելվածը «____________________» բառերից

(գտնվելու վայրը)

հետո լրացնել

«__________________________»

(գործունեության իրականացման վայրը)

բառերով,

ժա. N 8 հավելվածի վերնագրում «Միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթական

ծրագրերի իրականացման» բառերը փոխարինել «Միջնակարգ ________________

(ծրագրի անվանումը)

հանրակրթական ծրագրի իրականացման» բառերով, «Միջնակարգ (լրիվ) ընդհանուր

կրթական ծրագրեր» բառերը` «Միջնակարգ

___________________

(ծրագրի անվանումը)

հանրակրթական
                         

ծրագիր» բառերով, իսկ հավելվածը

«__________________________»

(գտնվելու վայրը)

բառերից հետո լրացնել

«_____________________________» բառերով,

(գործունեության իրականացման վայրը)

ժբ. NN 11, 13 և 15 հավելվածների 3-րդ կետերը «դադարեցնելու» բառից հետո լրացնել «և մասնագիտությունների գծով` ընդունելության սահմանային տեղերի թվի փոփոխության, ըստ ուսուցման ձևերի, կրթության հիմքերի, որակավորման աստիճանների գործունեության թույլտվության)» բառերով, իսկ «նման» բառը փոխարինել «Լիցենզիա տալու (մերժելու), լիցենզիայի գործողությունը կասեցնելու կամ դադարեցնելու մասին» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2010 թ. հունիսի 2

Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան