ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 մայիսի 2010 թվականի N 646-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 9-Ի N 808-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հուլիսի 9-ի «Հայաստանի Հանրապետությունում կրթական ծրագրերի իրականացման (բացառությամբ բժշկական միջին և բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրերի) լիցենզավորման կարգերը, լիցենզիայի ձևերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հուլիսի 7-ի N 372 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 808-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
1) որոշման`
ա. 1-ին կետի 1, 2, 3, 4, 5, 6, 7 և 8-րդ ենթակետերում և NN 1, 2, 3, 4, 5, 6, 7 և 8 հավելվածներում «ծրագրեր» բառը` իր համապատասխան հոլովաձևերով, փոխարինել «ծրագիր» բառով և իր համապատասխան հոլովաձևերով,
բ. N 1 հավելվածի I գլուխը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 5.1-ին և 5.2-րդ կետերով.
«5.1. Լիցենզավորված անձանց` լիցենզիայի հետ միասին տրամադրվում է լիցենզիայի ներդիր, որը համարվում է լիցենզիայի անբաժանելի մասը:
5.2. Սույն կարգի գործողությունը համայնքային ենթակայության նախադպրոցական հաստատությունների վրա տարածվում է 2013 թվականի հունվարի 1-ից:»,
գ. NN 3, 5, 7, 11, 13 և 15 հավելվածների I գլուխները լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 5.1-ին կետով.
«5.1. Լիցենզավորված անձանց` լիցենզիայի հետ միասին տրամադրվում է լիցենզիայի ներդիր, որը համարվում է լիցենզիայի անբաժանելի մասը:»,
դ. 1-ին կետի 3-րդ և 4-րդ ենթակետերում և N 3 հավելվածում «ընդհանուր կրթական ծրագրերի իրականացման» բառերը փոխարինել «հանրակրթական ծրագրի իրականացման, այդ թվում` տարրական ընդհանուր` 1-ին աստիճան, տարրական մասնագիտացված` 1-ին աստիճան, տարրական հատուկ` 1-ին աստիճան» բառերով,
ե. 1-ին կետի 5-րդ և 6-րդ ենթակետերում և N 5 հավելվածում «ընդհանուր կրթական ծրագրերի իրականացման» բառերը փոխարինել «հանրակրթական ծրագրի իրականացման, այդ թվում` հիմնական ընդհանուր` 2-րդ աստիճան, հիմնական մասնագիտացված` 2-րդ աստիճան, հիմնական հատուկ` 2-րդ աստիճան» բառերով,
զ. 1-ին կետի 7-րդ և 8-րդ ենթակետերում և N 7 հավելվածում «(լրիվ) ընդհանուր կրթական ծրագրերի իրականացման» բառերը փոխարինել «հանրակրթական ծրագրի իրականացման, այդ թվում` միջնակարգ ընդհանուր` 3-րդ աստիճան, միջնակարգ մասնագիտացված` 3-րդ աստիճան, միջնակարգ հատուկ` 3-րդ աստիճան» բառերով,
է. 1-ին կետի 9-րդ և 10-րդ ենթակետերը և NN 9 ու 10 հավելվածներն ուժը կորցրած ճանաչել,
«______________________________ » բառերով, (գործունեության իրականացման վայրը)
թ. N 4 հավելվածի վերնագրում «Տարրական ընդհանուր կրթական ծրագրերի
(ծրագրի անվանումը)
(գործունեության իրականացման վայրը)
ժ. N 6 հավելվածի վերնագրում «Հիմնական ընդհանուր կրթական ծրագրերի իրականացման» բառերը փոխարինել «Հիմնական _______________________ (ծրագրի անվանումը) հանրակրթական ծրագրի իրականացման» բառերով, «Հիմնական ընդհանուր կրթական ծրագրեր» բառերը` «Հիմնական ____________________________ հանրակրթական (ծրագրի անվանումը) ծրագիր» բառերով, իսկ հավելվածը «____________________» բառերից (գտնվելու վայրը)
ժա. N 8 հավելվածի վերնագրում «Միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթական
|
ժբ. NN 11, 13 և 15 հավելվածների 3-րդ կետերը «դադարեցնելու» բառից հետո լրացնել «և մասնագիտությունների գծով` ընդունելության սահմանային տեղերի թվի փոփոխության, ըստ ուսուցման ձևերի, կրթության հիմքերի, որակավորման աստիճանների գործունեության թույլտվության)» բառերով, իսկ «նման» բառը փոխարինել «Լիցենզիա տալու (մերժելու), լիցենզիայի գործողությունը կասեցնելու կամ դադարեցնելու մասին» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2010 թ. հունիսի 2 Երևան |