ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 ապրիլի 2010 թվականի N 651-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Ստանդարտացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ կետի «բ» ենթակետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության ստանդարտացման 2010 թվականի ծրագիրը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության 2010 թ. հունիսի 3 Երևան
վարչապետՏ. Սարգսյան
Հավելված ՀՀ կառավարության 2010 թվականի ապրիլի 29-ի N 651-Ն որոշման |
2 0 1 0 Թ Վ Ա Կ Ա Ն Ի Ծ Ր Ա Գ Ի Ր
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ
NN |
Մշակվող ստանդարտի անվանումը |
Ստանդարտի մշակման նպատակը |
Պատասխանատու կատարող իրավասու մարմինը |
Հաստատման ժամկետը | ||||
1 |
2 |
3 |
4 |
5 | ||||
1. Տեխնիկական կանոնակարգերի պահանջների կատարումն ապահովող ստանդարտները | ||||||||
1.1. |
Մրգային, բանջարեղենային և դրանց վերամշակումից ստացված մթերքներ. Կադմիումի պարունակության որոշում. Մաս 2. Ատոմաաբսորբման սպեկտրաչափական բոցային մեթոդ |
ԻՍՕ 6561-2:2005, ԻՍՕ 17239:2004, ԻՍՕ 17240:2004, ԻՍՕ 22855:2008 միջազգային ստանդարտների վերլուծություն և դրանց ներդաշնակ ազգային ստանդարտների մշակում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թ. հունիսի 26-ի «Հյութերին և հյութամթերքներին ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 744-Ն որոշմամբ սահմանված հյութ, հյութամթերքին ներկայացվող պահանջների և նորմերի փորձարկման միջազգային մեթոդները ներդնելու նպատակով: Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից հրապարակված հյութերի և հյութամթերքների տեխնիկական կանոնակարգի պահանջների կատարումն ապահովող ստանդարտների ցանկում ընդգրկված միջպետական (ԳՕՍՏ) և Ռուսաստանի Դաշնության (ԳՕՍՏ Ռ) ստանդարտները միջազգային և եվրոպական ստանդարտներին ներդաշնակ ազգային ստանդարտներով փոխարինելու համար |
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն |
հունիսի 3-րդ տասնօրյակ | ||||
1.2. |
Մրգային, բանջարեղենային և դրանց վերամշակումից ստացված մթերքներ. Արսենի պարունակության որոշում. Ատոմաաբսորբման սպեկտրաչափական մեթոդ` հիդրիդի նախնական ստացումով | |||||||
1.3. |
Մրգային և բանջարեղենային մթերքներ. Անագի պարունակության որոշում. Ատոմաաբսորբման սպեկտրաչափական բոցային մեթոդ | |||||||
1.4. |
Մրգային և բանջարեղենային մթերքներ. Բենզոական թթվի և սորբինաթթվի խտությունների որոշում. Բարձրարդյունավետ հեղուկային քրոմատագրման մեթոդ | |||||||
1.5. |
Ջրի որակ. Ամոնիումի որոշում. Թորման և տիտրման մեթոդ |
ԻՍՕ 5664:84, ԻՍՕ 5667-14:98, ԻՍՕ 8288:86, ԻՍՕ 5666:99, ԻՍՕ 6333:86, ԻՍՕ 6777:84, ԻՍՕ 7890-3:88, ԻՍՕ 7980:86, ԻՍՕ 6439:90, ԻՍՕ 9965:93, |
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն |
օգոստոսի | ||||
1.6. |
Ջրի որակ. Նմուշառում. Մաս 14. Բնական ջրերի նմուշառման ժամանակ որակի ապահովման և օգտագործման ուղեցույց | |||||||
1.7. |
Ջրի որակ. Կոբալտի, նիկելի, պղնձի, ցինկի, կադմիումի և կապարի որոշում. Ատոմաաբսորբման սպեկտրաչափական բոցային մեթոդ | |||||||
1.8. |
Ջրի որակ. Սնդիկի պարունակության որոշում | |||||||
1.9. |
Ջրի որակ. Մանգանի պարունակության որոշում. Ֆորմալդօքսիմի օգտագործ-մամբ սպեկտրաչափական մեթոդ | |||||||
1.10. |
Ջրի որակ. Նիտրիտների պարունակության որոշում. Մոլեկուլային աբսորբման սպեկտրաչափական մեթոդ | |||||||
1.11. |
Ջրի որակ. Նիտրատների պարունակության որոշում. Մաս 3. Սուլֆասալիցիլաթթվի օգտագործմամբ սպեկտրաչափական մեթոդ | |||||||
1.12. |
Ջրի որակ. Կալցիումի և մագնեզիումի որոշում. Ատոմաաբսորբման սպեկտրաչափական մեթոդ |
սեպտեմբերի | ||||||
1.13. |
Ջրի որակ. Ֆենոլային թվի որոշում. Թորումից հետո 4-ամինաանտիպրինի օգտագործմամբ ատոմաաբսորբման մեթոդ | |||||||
1.14. |
Ջրի որակ. Սելենի պարունակության որոշում. Ատոմաաբսորբման սպեկտրաչափական մեթոդ (հիդրիդի եղանակ) | |||||||
1.15. |
Ջրի որակ. Արսենի պարունակության որոշում. Ատոմաաբսորբման սպեկտրաչափական մեթոդ (հիդրիդի եղանակ) | |||||||
1.16. |
Ջրի որակ. Նմուշառում մանրէաբանական վերլուծության համար | |||||||
1.17. |
Ջուր. Քրոմի (VI) և ընդհանուր քրոմի պարունակության որոշման մեթոդներ |
ԻՍՕ 9174:1998, ԻՍՕ 11083:1994, ԻՍՕ 18412:2005 միջազգային ստանդարտներին ներդաշնակ ազգային ստանդարտի մշակում |
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն |
|||||
1.18. |
Սերուցք. Յուղի պարունակության որոշում. Ծանրաչափական մեթոդ (Ստուգիչ մեթոդ) |
ԻՍՕ 2450:2008, ԻՍՕ 5537:2004, ԻՍՕ 7208:2008, ԻՍՕ 8381:2008, ԻՍՕ 11816-1:2006, ԻՍՕ 13366-1:2008, ԻՍՕ 17837:2008 միջազգային ստանդարտների վերլուծություն և դրանց ներդաշնակ ազգային ստանդարտների մշակում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թ. դեկտեմբերի 21-ի «Կաթին, կաթնամթերքին |
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն |
նոյեմբերի | ||||
1.19. |
Չոր կաթ. Խոնավության պարունակության որոշում (Ստուգիչ մեթոդ) | |||||||
1.20. |
Անարատ կաթ, շիճուկ և կաթնային յուղ. Յուղի պարունակության որոշում. Ծանրաչափական մեթոդ (Ստուգիչ մեթոդ) | |||||||
1.21. |
Կաթնային հիմքով մանկական սնունդ. Յուղի պարունակության որոշում. Ծանրաչափական մեթոդ (Ստուգիչ մեթոդ) | |||||||
1.22. |
Կաթ և կաթնամթերք. Հիմնային ֆոսֆատազի ակտիվության որոշում. Մաս 1. Կաթի և կաթնային ըմպելիքների համար ֆլուորիմետրիկ մեթոդ | |||||||
1.23. |
Կաթ. Սոմատիկ բջիջների քանակության որոշում. Մաս 1. Մանրադիտական մեթոդ (Ստուգիչ մեթոդ) | |||||||
1.24. |
Հալած պանրամթերք. Ազոտի պարունակության որոշում և ընդհանուր սպիտակուցի քանակային հաշվում. Կյելդալի մեթոդ | |||||||
1.25. |
Մակերևութաակտիվ նյութեր. Լուծույթների կամ դիսպերսիաների pH-ի որոշում |
ԵՆ 1262:2003 եվրոպական ստանդարտի վերլուծություն և դրանց ներդաշնակ ազգային ստանդարտների |
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն |
նոյեմբերի | ||||
1.26. |
Սիգարետի ծխի գազային ֆազում ածխածնի մենօքսիդի պարունակության որոշում (NDIR մեթոդ) |
ԻՍՕ 8454:2007 միջազգային ստանդարտի վերլուծություն և դրանց ներդաշնակ ազգային ստանդարտների մշակում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թ. ապրիլի 28-ի «Ծխախոտի վերաբերյալ տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 540-Ն որոշմամբ սահմանված` սիգարետի ծխի գազային ֆազում ածխածնի մենօքսիդի պարունակության որոշման մեթոդը ներդնելու նպատակով: Ծխախոտի ծխում ածխածնի մենօքսիդի պարունակության որոշման մեթոդի վերաբերյալ ազգային ստանդարտի մշակումը հետագայում բերելու է ՀՀ օրենսդրությամբ դրա նորմը (հաշվի առնելով միջազգային փորձը) սահմանելու անհրաժեշտություն` այն ներդաշնակեցնելով Եվրախորհրդարանի և Եվրախորհրդի 2001/37/ԵՍ «Ծխախոտային արտադրանքի արտադրման, ներկայացման և վաճառքի վերաբերյալ անդամ երկրների օրենսդրության մերձեցման մասին» դիրեկտիվի դրույթներին և ՀՀ Ազգային ժողովի 2004 թ. հոկտեմբերի 12-ին ընդունված որոշմամբ` ԱՀԿ-ի «Ծխախոտի դեմ պայքարի մասին» կոնվենցիային միանալու վերաբերյալ որոշմանը |
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն |
հունիսի 3-րդ տասնօրյակ | ||||
1.27. |
Սննդի ապահովման ծառայություններ. Հանրային սննդի որակի գնահատման զգայորոշական մեթոդ |
Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թ. դեկտեմբերի 22-ի «Սննդի ապահովման ծառայություններին ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 2313-Ն որոշմամբ սահմանված հանրային սննդին ներկայացվող պահանջների կատարումն ապահովելու նպատակով հանրային սննդի որակի գնահատման զգայորոշական մեթոդի սահմանման ազգային ստանդարտի մշակում |
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն |
սեպտեմբերի 1-ին տասնօրյակ | ||||
2. Տեղեկատվական տեխնոլոգիաների վերաբերյալ ազգային ստանդարտները | ||||||||
2.1. |
Տեղեկատվական տեխնոլոգիաներ. Անվտանգության ապահովման մեխանիզմներ. Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգեր. Վերլուծություն և բառարան |
Հայաստանի Հանրապետությունում գործող ՀՍՏ ԻՍՕ/ԻԷԿ 27000 շարքի ՀՍՏ ԻՍՕ/ԻԷԿ 27001-2008 «Տեղեկատվական տեխնոլոգիաներ. Անվտանգության ապահովման մեխանիզմներ. Տեղեկատվական ան-վտանգության կառավարման համակարգեր. Պահանջ-ներ», ՀՍՏ ԻՍՕ/ԻԷԿ 27002-2008 «Տեղեկատվական տեխնոլոգիաներ. Անվտանգության ապահովման մեխանիզմներ. Տեղեկատվական անվտանգության կառավարման գործնական կանոններ. Պահանջներ», ՀՍՏ ԻՍՕ/ԻԷԿ 27006-2009 «Տեղեկատվական տեխնոլոգիաներ. Անվտանգության ապահովման մեխանիզմներ. Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգերի աուդիտ և սերտիֆիկացում իրականացնող մարմիններին ներկայացվող պահանջներ» ստանդարտները համալրելու և ամբողջականացնելու նպատակով ԻՍՕ/ԻԷԿ 27000 «Տեղեկատվական տեխնոլոգիաներ. Անվտանգության ապահովման մեխանիզմներ. Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգեր. Վերլուծություն և բառա-րան» միջազգային ստանդարտին ներդաշնակ ազգային ստանդարտի մշակում` տեղեկատվական տեխնոլոգիաների անվտանգության կառավարման համակարգեր ներդնելու նպատակով |
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն ՀՀ ԳԱԱ |
հունիսի 3-րդ տասնօրյակ | ||||
3. Կոնստրուկտորական փաստաթղթերի միասնական համակարգի ստանդարտներ | ||||||||
3.1. |
Կոնստրուկտորական փաստաթղթերի միասնական համակարգ. Գրաֆիկական փաստաթղթերում մակագրությունների, տեխնիկական պահանջների և աղյուսակների նշման կանոններ |
2005-2009 թթ-ի դրությամբ Հայաստանի Հանրապետությունում շուրջ 27 կազմակերպություն իրականացնում է արտադրանքների կոնստրուկտորական փաստաթղթերի մշակում, այդ թվում` 10 ռազմական արդյունաբերության արտադրանք: «Լեզվի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հիման վրա կոնստրուկտորական փաստաթղթերի մշակումը պետք է իրականացվի հայերենով: Ներկա համակարգչային տեխնիկայի հնարավորությունից ելնելով` կոնստրուկտորական փաստաթղթերի մշակումը հիմնականում իրականացվում է էլեկտրոնային տարբերակով, որոնց ձևակերպմանը ներկայացվող պահանջներն անհրաժեշտ է սահմանել կոնստրուկտորական փաստաթղթերի միասնական համակարգի ազգային ստանդարտներով |
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն |
նոյեմբերի 2-րդ տասնօրյակ | ||||
3.2. |
Կոնստրուկտորական փաստաթղթերի միասնական համակարգ. Պատկերներ` տեսքեր, կտրվածքներ, հատույթներ | |||||||
3.3. |
Կոնստրուկտորական փաստաթղթերի միասնական համակարգ. Չափերի և սահմանային շեղումների նշում | |||||||
3.4. |
Կոնստրուկտորական փաստաթղթերի միասնական համակարգ. Գծագրերում մակերևույթների ձևի և դիրքի թույլտվածքների նշում | |||||||
3.5. |
Կոնստրուկտորական փաստաթղթերի միասնական համակարգ. Տեսակներ և տիպեր. Կատարման ընդհանուր պահանջներ |
|||||||
4. Էներգետիկայի ոլորտի ստանդարտները | ||||||||
4.1. |
Ջերմային հաշվիչներ. Մաս 1. Ընդհանուր պահանջներ |
ԵՆ 1434-1:2007, ԵՆ 1434-6:2007 եվրոպական ստանդարտներին նույնական ազգային ստանդարտների մշակում, որը կխթանի բարձր արդյունավետությամբ ջերմային հաշվիչների ներդրումը և կիրառումը Հայաստանի Հանրապետությունում, և որը կբերի ջերմային էներգիայի առավել խնայողական օգտագործմանը |
ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն |
հուլիսի 3-րդ տասնօրյակ | ||||
4.2. |
Ջերմային հաշվիչներ. Մաս 6. Տեղակայում, շահագործում, հսկողություն և տեխնիկական սպասարկում | |||||||
4.3. |
Ընդհանուր նշանակության էլեկտրամատակարարման համակարգերում Էլեկտրական էներգիայի որակի հսկողություն |
Սպառողներին մատակարարվող էլեկտրաէներգիայի որակական ցուցանիշների բարելավման նպատակով ազգային ստանդարտի մշակում, որը կնպաստի էլեկտրական էներգիայի կորուստների նվազմանը, թողարկվող արտադրանքի և մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանը |
հուլիսի 3-րդ տասնօրյակ | |||||
4.4. |
Փոփոխական հոսանքի 400, 500 և 750 կՎ լարման բաշխիչ սարքեր և օդային գծեր սպասարկող անձնակազմի պաշտպանություն էլեկտրական դաշտի ազդեցությունից |
Ստանդարտների ընդունման նպատակը բարձրավոլտ էլեկտրացանցերի, այդ թվում` նաև 400 կՎ լարման, նախագծման և շահագործման համար անհրաժեշտ նորմատիվային դաշտի կանոնակարգումն է: Ներկայումս նախագծման և շահագործման աշխատանքներն իրականացվում են միջպետական (ԳՕՍՏ) և Ռուսաստանի Դաշնության (ԳՕՍՏ Ռ) ստանդարտների կիրառմամբ, որոնք ոչ միշտ են համապատասխանում ներկայացվող պահանջներին: |
օգոստոսի 2-րդ տասնօրյակ | |||||
4.5. |
35-ից մինչև 800 կՎ լարման օդային էլեկտրահաղորդման գծերի շահագործման տիպային հրահանգ | |||||||
4.6. |
35-ից մինչև 750 կՎ լարման օդային էլեկտրահաղորդման գծերի տեխնոլոգիական նախագծման նորմեր | |||||||
4.7. |
Փոփոխական հոսանքի 35-ից մինչև 750 կՎ ենթակայանների տեխնոլոգիական նախագծման նորմեր |
Ստանդարտների ընդունման նպատակը բարձրավոլտ էլեկտրացանցերի, այդ թվում` նաև 400 կՎ լարման, նախագծման և շահագործման համար անհրաժեշտ նորմատիվային դաշտի կանոնակարգումն է: Ներկայումս նախագծման և շահագործման աշխատանքներն իրա-կանացվում են միջպետական (ԳՕՍՏ) և Ռուսաստանի Դաշնության (ԳՕՍՏ Ռ) ստանդարտների կիրառմամբ, որոնք ոչ միշտ են համապատասխանում ներկայացվող պահանջներին: |
ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն |
օգոստոսի 2-րդ տասնօրյակ | ||||
4.8. |
Ցանցին միացված հողմային տուրբինների էլեկտրաէներգիայի որակի բնութագրերի չափում ու գնահատում |
ԻԷԿ 61400-21:2008 ստանդարտի վերլուծության արդյունքների հիման վրա Հայաստանի Հանրապետության հողմաէներգետիկայի ոլորտի համար տեխնիկական կանոնակարգերով սահմանված նորմերի կիրառումն ապահովող մեխանիզմների ստեղծման նպատակով ազգային ստանդարտի մշակում |
ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն |
նոյեմբերի 3-րդ տասնօրյակ | ||||
4.9. |
Էլեկտրամատակարարում և էլեկտրասպառում. Ընդհանուր դրույթներ |
էլեկտրամատակարարման հուսալի սխեմաների ներդրման ճանապարհով էլեկտրաէներգիայի որակական ցուցանիշների բարելավման, էլեկտրասարքավորումների աշխատանքի հուսալիության բարձրացման նպատակով ազգային ստանդարտի մշակում |
ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն |
հուլիսի 3-րդ տասնօրյակ | ||||
4.10. |
Տեխնոլոգիական էլեկտրասպառում. Ընդհանուր դրույթներ |
տեխնոլոգիական էլեկտրասպառման բնագավառում էլեկտրաէներգիայի օգտագործման արդյունավետության բարձրացման նպատակով էլեկտրակայանքների աշխատանքային օպտիմալ ռեժիմներ սահմանող ազգային ստանդարտի մշակում |
ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն |
հուլիսի 3-րդ տասնօրյակ | ||||
4.11. |
Էլեկտրասպառում պոմպերում և ճնշակներում. Ընդհանուր դրույթներ |
նոր բարելավված տեխնիկական պարամետրերով պոմպերի և ճնշակների ներդրման համար տեխնիկական կանոնակարգերով սահմանված նորմերի կիրառումն ապահովող մեխանիզմների ստեղծման նպատակով ազգային ստանդարտի մշակում |
ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն |
հուլիսի 3-րդ տասնօրյակ | ||||
4.12. |
Շենքերի էներգախնայողական ջերմամատակարարում. Պատող կոնստրուկցիաների տնտեսապես շահավետ ջերմափոխանցման դիմադրության որոշման մեթոդիկա |
ջերմամեկուսացման նորագույն տեխնոլոգիաների ներդրման համար տեխնիկական կանոնակարգերով սահմանված նորմերի կիրառումն ապահովող մեխանիզմների ստեղծման նպատակով ազգային ստանդարտի մշակում |
ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն |
նոյեմբերի 3-րդ տասնօրյակ | ||||
5. Շենքերի գազատարներին ներկայացվող պահանջների ստանդարտները | ||||||||
5.1. |
Կենցաղային շինություններում բռնկվող գազերի առկայության հայտնաբերման էլեկտրական գազաազդանշանիչներ. Ընդհանուր պահանջներ և փորձարկման մեթոդներ |
ԵՆ 50194:2008 եվրոպական ստանդարտին ներդաշնակ կենցաղային շինություններում բռնկվող գազերի հայտնաբերման համար էլեկտրական գազաազդանշանիչներին ներկայացվող ընդհանուր պահանջների և փորձարկման մեթոդների վերաբերյալ ազգային ստանդարտի մշակում |
ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն |
սեպտեմբերի | ||||
5.2. |
Կենցաղային շինություններում բռնկվող գազերի հայտնաբերման էլեկտրական գազաազդանշանիչների ընտրության, տեղակայման, օգտագործման և շահագործման հրահանգներ |
ԵՆ 50244:2000 եվրոպական ստանդարտին ներդաշնակ կենցաղային շինություններում բռնկվող գազերի հայտնաբերման համար էլեկտրական գազաազդանշանիչների ընտրության, տեղակայման, օգտագործման և շահագործման հրահանգների վերաբերյալ ազգային ստանդարտի մշակում |
||||||
5.3. |
Կենցաղային շինություններում ածխածնի մոնօքսիդի հայտնաբերման էլեկտրական գազաազդանշանիչներ. Ընդհանուր պահանջներ և փորձարկման մեթոդներ |
ԵՆ 50291:2001 եվրոպական ստանդարտին ներդաշնակ կենցաղային շինություններում ածխածնի մոնօքսիդի հայտնաբերման համար էլեկտրական գազաազդանշանիչներին ներկայացվող ընդհանուր պահանջների և փորձարկման մեթոդների վերաբերյալ ազգային ստանդարտի մշակում |
||||||
6. Հրատարակչական և պոլիգրաֆիական ոլորտի ստանդարտները | ||||||||
6.1. |
Հրատարակությունների ելից տեղեկություններ և տվյալներ |
Ստանդարտի մշակման անհրաժեշտությունը բխում է հրատարակիչների կողմից (հատկապես պետական պատվերով և աջակցությամբ) հրատարակվող գրականության ելից տեղեկությունների և տվյալների հանդեպ պետական միասնական պահանջի ձևավորման անհրաժեշտությունից: Ստանդարտի հիմնական նպատակը ՀՀ-ում հրատարակվող գրականության որակի բարձրացումն է, բարձրարժեք գրքերի հրատարակմանը, ինչպես նաև` ՀՀ-ում հրատարակվող գրքերի ելից տվյալների ու տեղեկությունների նույնականացման և դրանց համապատասխանեցումը միջազգային ստանդարտներին: Ազգային ստանդարտի ընդունումը կնպաստի պոլիգրաֆիական պահանջների հատկացմա-նը, հանրության համար մատչելի և բարձրարժեք գրքերի հրատարակմանը, հայ գրքերի պահպանմանն ու ճիշտ օգտագործմանը, պոլիգրաֆիական չափորոշիչների սահմանմանը և կիրառմանը, ինչպես նաև գրականության հրատարակման միջազգային նորմերի կիրառմանը: |
ՀՀ մշակույթի նախարարություն |
նոյեմբերի 3-րդ տասնօրյակ | ||||
7. Ընդհանուր տեխնիկական պահանջների վերաբերյալ ստանդարտները | ||||||||
7.1. |
Բեռների մակնշում |
տեխնիկական կանոնակարգերի, ազգային ստանդարտների, տեխնիկական պայմանների տեքստերում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքում փոխադրվող բեռների վրա վարվելակարգային (manipulation) նշանների և դրանց անվանումների, ինչպես նաև հիմնական (բեռնաստացի, նշանակման կետի և այլն), լրացուցիչ և տեղեկատվական մակագրությունները մակնշվածքների` հայերենով, իսկ արտահանման դեպքում` այլ լեզուներով սահմանելու նպատակով ազգային ստանդարտի մշակում |
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն |
սեպտեմբերի | ||||
7.2. |
«Օպերատիվ և հատուկ ծառայությունների ավտոմոբիլներ, ավտոբուսներ և մոտոցիկլետներ. Գունագծապատկերներ, ճանաչման նշաններ, մակագրություններ, լուսային և ձայնային հատուկ ազդանշաններ. Ընդհանուր պահանջներ» ՀՍՏ 185-2006 ազգային ստանդարտի փոփոխություններ և լրացումներ |
օպերատիվ և հատուկ ծառայությունների տրանսպորտային միջոցների արտաքին մակերևույթների գունագծապատկերներին և դրա տարրերին, ինչպես նաև լուսային և ձայնային հատուկ ազդանշաններին ներկայացվող ընդհանուր պահանջներ սահմանող ստանդարտի փոփոխությունների և լրացումների մշակում ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության առաջարկության հիման վրա |
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն ՀՀ կառավա-րությանն առընթեր ՀՀ ոստիկանություն ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն ՀՀ պաշտպանության ՀՀ կառավարությանն |
հունիսի | ||||
7.3. |
Տարահանման ֆոտոլյումինեսցենտային համակարգեր |
ԻՍՕ 3864-1-2002, ԻՍՕ 3864-2-2004, ԻՍՕ 3864-3-2006, ԻՍՕ 4589-1-1996, ԻՍՕ 4589-2-1996, ԻՍՕ 4589-3-1996 միջազգային ստանդարտներին ներդաշնակ բնակչության տարահանման ֆոտոլյումինեսցենտային համակարգերի վերաբերյալ ազգային ստանդարտի մշակում |
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն
|
նոյեմբերի 3-րդ տասնօրյակ | ||||
8. Շինարարական արտադրանքների վրա տարածվող ազգային ստանդարտները | ||||||||
8.1. |
Շինարարական ապակիներ. Բազմաշերտ ապակիներ և բազմաշերտ անվտանգ ապակիներ. Մաս 1. Հասկացություններ և բաղկացուցիչ մասերի նկարագրություն |
«Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամ-Հայաստան ՊՈԱԿ-ի կառավարման խորհրդի 2009 թ. հուլիսի 14-ի նիստի N 43 արձանագրության` օրակարգի 5-րդ «բ» հարցի քննարկման արդյունքում ՀՀ վարչապետի հանձնարարականի հիման վրա ԻՍՕ 12543-1:98, ԻՍՕ 12543-2:2004, ԻՍՕ 12543-3:98, ԻՍՕ 12543-4:98, ԻՍՕ 12543-5:98, ԻՍՕ 12543-6:98, ԵՆ 572-1:2004, ԵՆ 572-2:2004, ԵՆ 572-3:2004, ԵՆ 572-4:2004 շինարարական ապակիների վրա տարածվող միջազգային ստանդարտների վերլուծության արդյունքների հիման վրա ազգային ստանդարտների մշակում |
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն |
հունիսի 1-ին տասնօրյակ | ||||
8.2. |
Շինարարական ապակիներ. Բազմաշերտ ապակիներ և բազմաշերտ անվտանգ ապակիներ. | |||||||
8.3. |
Շինարարական ապակիներ. Բազմաշերտ ապակիներ և բազմաշերտ անվտանգ ապակիներ. Մաս 3. Բազմաշերտ ապակի | |||||||
8.4. |
Շինարարական ապակիներ. Բազմաշերտ ապակիներ և բազմաշերտ անվտանգ ապակիներ. Մաս 4. Կայունության որոշման մեթոդներ | |||||||
8.5. |
Շինարարական ապակիներ. Բազմաշերտ ապակիներ և բազմաշերտ անվտանգ ապակիներ. Մաս 5. Չափերը և եզրերի մշակումը | |||||||
8.6. |
Շինարարական ապակիներ. Բազմաշերտ ապակիներ և բազմաշերտ անվտանգ ապակիներ. Մաս 6. Արտաքին տեսքը | |||||||
8.7. |
Շինարարական ապակիներ. Նատրիում-կալցիումսիլիկատային ապակե հիմնական արտադրատեսակներ. Մաս 1. Հասկացություններ և ընդհանուր ֆիզիկական և մեխանիկական հատկություններ | |||||||
8.8. |
Շինարարական ապակիներ. Նատրիում-կալցիումսիլիկատային ապակե հիմնական արտադրատեսակներ. Մաս 2. Ողորկած թերթապակի |
|||||||
8.9. |
Շինարարական ապակիներ. Նատրիում-կալցիումսիլիկատային ապակե հիմնական արտադրատեսակներ. Մաս 3. Հղկած ամրանավորած ապակի | |||||||
8.10. |
Շինարարական ապակիներ. Նատրիում-կալցիումսիլիկատային ապակե հիմնական արտադրատեսակներ. Մաս 4. Ձգած թերթապակի | |||||||
8.11. |
Շինարարական ապակիներ. Նատրիում-կալցիումսիլիկատային ապակե հիմնական արտադրատեսակներ. Մաս 5. Զարդանախշած ապակի |
«Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամ-Հայաստան ՊՈԱԿ-ի կառավարման խորհրդի 2009 թ. հուլիսի 14-ի նիստի N 43 արձանագրության` օրակարգի 5-րդ «բ» հարցի քննարկման արդյունքում ՀՀ վարչապետի հանձնարարականի հիման վրա ԵՆ 572-5:2004, ԵՆ 572-6:2004, ԵՆ 572-7:2004, ԵՆ 572-8:2004, ԵՆ 12150-1:2000, ԵՆ 13024-1:2002, ԵՆ 14321-1:2005 շինարարական ապակիների վրա տարածվող միջազգային և եվրոպական ստանդարտների վերլուծության արդյունքների հիման վրա ազգային ստանդարտների մշակում |
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն ՀՀ քաղաքաշինության |
հունիսի1-ին տասնօրյակ | ||||
8.12. |
Շինարարական ապակիներ. Նատրիում-կալցիումսիլիկատային ապակե հիմնական արտադրատեսակներ. Մաս 6. Ամրանավորած զարդանախշած ապակի | |||||||
8.13. |
Շինարարական ապակիներ. Նատրիում-կալցիումսիլիկատային ապակե հիմնական արտադրատեսակներ. Մաս 7. Ամրանավորած կամ չամրանավորած շվելերային ապակի | |||||||
8.14. |
Շինարարական ապակիներ. Նատրիում-կալցիումսիլիկատային ապակե հիմնական արտադրատեսակներ. Մաս 8. Մատակարարման և կտրման վերջնական չափեր | |||||||
8.15. |
Շինարարական ապակիներ. Ջերմությամբ մխված նատրիումկալցիումսիլիկատային անվտանգ ապակի. Մաս 1. Հասկացություններ և նկարագրություններ | |||||||
8.16. |
Շինարարական ապակիներ. Ջերմությամբ մխված բորսիլիկատային անվտանգ ապակի. Մաս 1. Հասկացություններ և նկարագրություններ |
|||||||
8.17. |
Շինարարական ապակիներ. Ջերմությամբ մխված հողալկալիական սիլիկատային անվտանգ ապակի. Մաս 1. Հասկացություններ և նկարագրություններ | |||||||
9. Տերմինների և սահմանումների վերաբերյալ ստանդարտները | ||||||||
9.1. |
Մրգերի, բանջարեղենի և սնկերի վերամշակման տեխնոլոգիական գործընթացներ. Տերմիններ և սահմանումներ |
Մրգերի, բանջարեղենի և սնկերի վերամշակման տեխնոլոգիական գործընթացների ոլորտի հասկացությունների տերմիններ և սահմանումներ, որոնք կիրառվում են մրգերի, բանջարեղենի և սնկերի վերամշակման բնագավառում ստանդարտացման աշխատանքներում ընդգրկված և (կամ) այդ աշխատանքների արդյունքներն օգտագործող բոլոր տեսակի փաստաթղթերում, այդ թվում` «Սննդամթերքի անվտանգության մասին» ՀՀ օրենքի հիման վրա բոլոր սննդամթերքի արտադրությունում պարտադիր կիրառվող տեխնոլոգիական հրահանգներում և գրականության մեջ |
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն |
հունիսի | ||||
9.2. |
Ոչ ավանդական տեխնոլոգիաներ. Կենսաթափոնների էներգետիկա. Տերմիններ և սահմանումներ |
Կենսազանգվածից կենսատեխնոլոգիական մեթոդով էներգիայի վերականգնման ոլորտի տերմինների և սահմանումների ազգային ստանդարտի մշակում` հաշվի առնելով, որ նավթի համաշխարհային պաշարների նվազեցման և ավտոմոբիլային տրանսպորտի քանակի մեծացման հետ ավելի է սրվում շարժիչային վառելիքի այլընտրանքային տեսակների, այդ թվում` կենսազանգվածից, բուսական և կենդանական ծագման հումքից, ստացվող կենսավառելիքի կիրառման հարցը: Կենսավառելիք համարվող կենսաէթանոլը, կենսագազը և կենսադիզելային վառելիքը բարձրացնում է օկտանային թիվը, պակասեցնում է վառելիքի այրման հետևանքով վնասակար նյութերի արտանետումները: Կիոտոյի արձանագրության սահմանափակումները չեն տարածվում կենսավառելիքի վրա: Արդիական է տվյալ օբյեկտի ստանդարտացումը, քանի որ 2030 թ. էներգիայի սպառումը կաճի 60 %-ի չափով, ուստի կմեծանան էներգակիրների տարբեր տիպերի էկոլոգիական անվտանգության պահանջները: Վերականգնվող էներգիայի մյուս աղբյուրների (ՎԷԱ) հետ միասին ավելի շատ ուշադրություն է դարձվում կենսազանգվածի օգտագործմանը, 2001 թ. կենսավառելիքի էներգահամարժեքը կազմել է 1,1-1,2 մլդ տ ըստ նավթի համարժեքի (Ն.Հ.), ՎԷԱ-ի 1,36 մլդ տ ն.հ և 10 մլդ տ ն.հ ամբողջ աշխարհում ընդհանուր էներգիայի դեպքում |
ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն |
հուլիսի 3-րդ տասնօրյակ |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |