ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 հունիսի 2010 թվականի N 752-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Ակնալճի գյուղական համայնքի Նաիրյան թաղամասի` 4-րդ աստիճանի վնասվածություն ունեցող, քանդման ենթակա N 1 բազմաբնակարան շենքի բնակիչների` համաձայն հավելվածի, վերաբնակեցման` բնակարանային խնդիրների լուծման համար Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետարանին 2010 թվականի երրորդ եռամսյակում հատկացնել 61,191 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ կապիտալ դրամաշնորհներ» հոդվածով):
2. Սահմանել, որ`
1) սույն որոշման 1-ին կետում նշված անձանց բնակարանային խնդիրները լուծվում են անհատույց պետական ֆինանսական աջակցության (այսուհետ` աջակցություն) տրամադրման միջոցով` շուկայից պատրաստի բնակելի տուն (բնակարան) ձեռք բերելու համար.
2) սույն որոշման 1-ին կետում նշված անձանց տրամադրված աջակցության չափից ցածր արժողությամբ բնակելի տան (բնակարանի) ձեռքբերման դեպքում արժեքների տարբերությունը մնում է աջակցություն ստացող անձի տրամադրության տակ, իսկ ավելի բարձրի դեպքում` արժեքների տարբերությունը լրացվում է աջակցություն ստացողի սեփական միջոցների հաշվին.
3) աջակցության տրամադրման պայմանների կատարման և տրամադրվող գումարի նպատակային օգտագործման նկատմամբ կողմերի պարտավորություններն ու իրավունքները սահմանվում են մարզպետի և քաղաքացու միջև կնքված` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով աջակցություն ստանալու մասին պայմանագրով.
4) աջակցության միջոցով բնակելի տան (բնակարանի) ձեռքբերման ժամկետը սահմանվում է աջակցություն ստացող քաղաքացու և մարզպետի միջև աջակցության տրամադրման մասին պայմանագրի կնքման օրվանից 6 ամիս:
3. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետին` սույն որոշման 1-ին կետում նշված անձանց աջակցությունը տրամադրել Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հոկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում (բացառությամբ աղետի գոտու վերականգնման առաջնահերթ ծրագրում ընդգրկված բնակավայրերի) քանդման ենթակա վթարային բնակելի տների բնակիչների բնակարանային խնդիրները լուծելու մասին» N 682 որոշման 2-րդ կետի «ա» ենթակետով հաստատված կարգի դրույթների համաձայն:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|
Հավելված ՀՀ կառավարության 2010 թվականի հունիսի 17-ի N 752-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱԿՆԱԼՃԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՆԱԻՐՅԱՆ ԹԱՂԱՄԱՍԻ N 1 ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԻ
NN |
Ազգանունը, անունը և հայրանունը |
Հասանելիք բնակարանի սենյակների թիվը |
Տրամադրվող ֆինանսական աջակցության չափը |
1. |
Բեգլարյան Սողոմոն Եղիշի |
2 |
8,629.5 |
2. |
Հարությունյան Մայիսիկ Արտավազդի |
1 |
7,060.5 |
3. |
Գահամանյան Սեյրան Ալեքսանի |
1 |
7,060.5 |
4. |
Տեփանյան Դանիել Գարուշի |
1 |
7,060.5 |
5. |
Գրիգորով Ֆեդիկ Միսիրի |
2 |
8,629.5 |
6. |
Գաբրիելյան Սամվել Ռաֆիկի |
1 |
7,060.5 |
7. |
Վարդանյան Ռուզաննա Սաշայի |
2 |
8,629.5 |
8. |
Բադալյան Կամսար Նապոլեոնի |
1 |
7,060.5 |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |