Գլխավոր տեղեկություն
Համար
N 302-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.05.2010-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
30.04.2010
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
30.04.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.05.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 ապրիլի 2010 թվականի N 302-Ա

 

Ա. ՊՈՂՈՍՅԱՆԻՆ ՎՐԱՍՏԱՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի տեղակալ Ա. Պողոսյանին 2010 թվականի մայիսի 3-5-ը գործուղել Վրաստան` հայ-վրացական մշակութային համագործակցության շրջանակներում Թբիլիսիում կայանալիք «Հայ մշակույթի սեզոններ» ծրագրի պաշտոնական բացման միջոցառումներին մասնակցելու համար:

2. Ա. Պողոսյանի՝ Վրաստան գործուղման հետ կապված ճանապարհածախսը և օրապահիկի ծախսերը կատարել «Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 08 բաժնի 02 խմբի 05 դասի «04. Մշակութային միջոցառումների իրականացում» ծրագրով Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությանը նախատեսված միջոցների հաշվին:

3. Ընդունել ի գիտություն, որ Ա. Պողոսյանի` Վրաստան գործուղման հետ կապված գիշերավարձի ծախսերը կկատարվեն հրավիրող կողմի հաշվին։

4. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի տեղակալ Ա. Պողոսյանին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Վրաստան գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2010 թ. ապրիլի 30

Երևան