ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 ապրիլի 2010 թվականի N 303-Ա
Ս. ՄԱՆՈՒԿՅԱՆԻ` ՎՐԱՍՏԱՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայ մեծ գրող, մանկավարժ Ղազարոս Աղայանի ծննդյան 170-ամյակին նվիրված միջոցառումներին մասնակցելու, հայ ազգաբնակչության ներկայացուցիչների հետ հանդիպելու, Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության գործունեությունը և առաջիկա ծրագրերը ներկայացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության ԱՊՀ հայ համայնքների վարչության կովկասյան տարածաշրջանի հայ համայնքների հետ կապերի բաժնի պետ Ս. Մանուկյանի` 2010 թվականի ապրիլի 17-19 Վրաստանի Քվեմո Քարթլիի նահանգի Բոլնիսի շրջանի Բոլնիս-Խաչեն գյուղ գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
2. Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության ԱՊՀ հայ համայնքների վարչության կովկասյան տարածաշրջանի հայ համայնքների հետ կապերի բաժնի պետ Ս. Մանուկյանին` եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Վրաստան գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|