ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 ապրիլի 2010 թվականի N 288-Ա
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետը`
1. «Ա. Ի. Ալիխանյանի անվան Երևանի ֆիզիկայի ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության հարակից տարածքում միջազգային չափանիշներին համապատասխան ժամանակակից միջուկային բժշկության կենտրոնի կառուցման համար ներդրող ընկերության ընտրության մրցույթ հայտարարելու և անցկացնելու նպատակով ստեղծել աշխատանքային խումբ` համաձայն հավելվածի:
2. Աշխատանքային խմբին` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել ներդրող ընկերության ընտրության չափանիշները և մրցույթի անցկացման կարգը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
Երևան |
Հավելված |
Կ Ա Զ Մ
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ
Մ. Թումասյան | - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ (աշխատանքային խմբի ղեկավար) |
Ս. Դանիելյան | - Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետ (համաձայնությամբ) |
Խ. Ավետիսյան | - ՀՀ քաղաքաշինության նախարարության աշխատակազմի շինարարական քաղաքականության վարչության կապիտալ շինարարության համակարգման բաժնի գլխավոր մասնագետ |
Հ. Բաբայան | - ՀՀ տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի տեղական ինքնակառավարման վարչության գլխավոր մասնագետ |
Ա. Չիլինգարյան | - Ա. Ի. Ալիխանյանի անվան Երևանի ֆիզիկայի ինստիտուտի տնօրեն |
Է. Սաֆարյան | - Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի ծրագրի ղեկավար |
Հ. Մարգարյանց | - Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի նախագծի ղեկավար (աշխատանքային խմբի քարտուղար) |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|