Գլխավոր տեղեկություն
Համար
N 413-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (06.05.2010-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2010.05.11/19(753).1 Հոդ.469
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
15.04.2010
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
23.04.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.05.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

15 ապրիլի 2010 թվականի N 413-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 18-Ի N 158-Ն ԵՎ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1522-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի փետրվարի 18-ի «Պետության կարիքների համար բնակարանների և սպասարկման օբյեկտների ձեռքբերման մասին պայմանագրերում փոփոխություններ և լրացումներ կատարելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի դեկտեմբերի 24-ի N 1522-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 158-Ն որոշման NN 1, 2, 3 և 4 հավելվածները շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն NN 1, 2, 3 և 4 հավելվածների:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների և Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեում վերաբաշխում կատարելու մասին» N 1522-Ն որոշման N 1 հավելվածում կատարել փոփոխություններ` համաձայն N 5 հավելվածի:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2010 թ. ապրիլի 23

Երևան

 
 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2010 թվականի

 ապրիլի 15-ի N 413-Ն որոշման

 

Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր

 

«ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ» N ԱՊՁԲ-08/131 ՊԵՏԱԿԱՆ ԳՆՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 քաղ. Երևան

 Երկու հազար տասը թվականի ________________ին

 

Հիմք ընդունելով «Պետական գնումների գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության և «Գլենդել Հիլզ» փակ բաժնետիրական ընկերության միջև 2009 թվականի մարտի 12-ին կնքված «Պետության կարիքների համար բնակարանների և սպասարկման օբյեկտների ձեռքբերման» N ԱՊՁԲ-08/131 պետական գնման պայմանագիրը (այսուհետ` պայմանագիր) (վավերացված` ՀՀ Կենտրոն նոտարական տարածքի նոտար Աշխեն Հարությունյանի կողմից, գրանցված` սեղանամատյանում 1160 համարի տակ)` կողմերը` «Պետական գնումների գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը, գործելով Հայաստանի Հանրապետության անունից, ի դեմս կազմակերպության ____________, ով գործում է _________հիման վրա (այսուհետ` գնորդ), մի կողմից, և «Գլենդել Հիլզ» փակ բաժնետիրական ընկերությունը, ի դեմս _________________, ով գործում է _______հիման վրա (այսուհետ` վաճառող), մյուս կողմից, կնքեցին սույն համաձայնագիրը հետևյալի մասին.

1. Պայմանագրի 1.1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1.1. Վաճառողը պարտավորվում է սույն պայմանագրով (այսուհետ` պայմանագիր) սահմանված կարգով, նախատեսված ծավալներով, ձևով և ժամկետներում գնորդին կամ գնորդի կողմից որոշված ստացողին (ստացողը Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական մարմին է) վաճառել պայմանագրի անբաժանելի մասը հանդիսացող NN 1 և 2 հավելվածներում ներկայացված պահանջներին համապատասխանող բնակարաններ և ընդհանուր օգտագործման տարածքներ` ներառյալ դրանց զբաղեցրած և սպասարկման համար հատկացված հողատարածքները (այսուհետ` բոլորը միասին` գույք), իսկ գնորդը պարտավորվում է ընդունել այդ գույքը և վճարել դրա դիմաց»:

2. Պայմանագրի 4.1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4.1. Պայմանագրի գինը կազմված է հետևյալ տարրերից`

ա. շինարարության արժեք. մեկ քառակուսի մետրի արժեքը կազմում է 182.118 դրամ, ընդ որում, գույքի ընդհանուր մակերեսը կազմում է 75.000 քառ. մ, որի արդյունքում շինարարության արժեքը կազմում է 13.658.850.000 դրամ` ներառյալ ավելացված արժեքի հարկը: Շինարարության արժեքը ներառում է հարկերը, տուրքերը, գույքի գրանցման հետ կապված բոլոր ծախսերը, ինչպես նաև նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակումը, փորձաքննության անցկացման, հեղինակային և տեխնիկական հսկողության, կառուցման կամ վերակառուցման, ինժեներական ենթակառուցվածքների, բարեկարգման և արտաքին լուսավորության իրականացման հետ կապված ծախսերը, շահույթը և որպես կանխավճար ստացած մուրհակների օտարումից զեղչերը:

Նախագծանախահաշվարկային փաստաթղթերով սահմանված գույքի մակերեսը կարող է փոփոխվել, որի արդյունքում պայմանագրի ընդհանուր գինը ենթակա է փոփոխման` հիմք ընդունելով գույքի մեկ քառ. մետրի գինը` 182.118 դրամ` ներառյալ ավելացված արժեքի հարկը,

բ. վաճառվող գույքի հետ կապված հողամասի գինը` պայմանագրի 3.2.4-րդ կետով սահմանված գնով, գումարած ավելացված արժեքի հարկը: Հիմք ընդունելով 2009 թվականի հունիսի 19-ին կնքված հողատարածքի առուվաճառքի պայմանագիրը` պայմանագրի 3.2.4-րդ կետով սահմանված կադաստրային արժեքը կազմում է` մեկ քառ. մետրը` 810 դրամ, իսկ անհրաժեշտ հողատարածքը կազմում է 113727,3 քառ. մետր, որի արդյունքում հողամասի գինը կազմում է 110.542.935 դրամ` ներառյալ ավելացված արժեքի հարկը»:

3. Պայմանագրի 4.3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4.3. Գնորդը պայմանագրի 4.1-ին կետի «ա» և «բ» ենթակետերով սահմանված համապատասխանաբար 13.658.850.000 և 110.542.935 դրամ գումարները որպես կանխավճար վճարել է վաճառողին: Նշված գումարներից 1.377.358.579 դրամը վճարվել է որպես կանխավճար` մուրհակներով, որից 133.404.087 դրամը` որպես փոխառու ֆինանսական միջոցների սպասարկման ծախսեր, իսկ Գյումրու քաղաքային համայնքի կողմից տրամադրվել է 55.570.000 դրամ` որպես Գյումրու քաղաքային համայնքի կողմից համաֆինանսավորման կարգով տրամադրված կանխավճար: Սույն պայմանագրի շրջանակներում վճարված կանխավճարների (ընդամենը` 18.203.728.579 դրամ) և սույն պայմանագրի 4.1-ին կետի «ա» և «բ» ենթակետերով սահմանված գումարների (ընդամենը` 13.769.392.935 դրամ) տարբերությունը` 4.434.335.644 դրամը, կողմերի համաձայնությամբ, համարվում է Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին բնակարաններով ապահովելու ծրագրի շրջանակներում կնքված «Պետության կարիքների համար բնակարանների և սպասարկման օբյեկտների ձեռքբերման» N ԱՊՁԲ-08/132 և N ԱՊՁԲ-08/133 պետական գնման պայմանագրերի շրջանակներում վճարված կանխավճարներ»:

4. Պայմանագրի 7.1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«7.1. Հիմնական պայմանագրի նոտարական վավերացմամբ կնքման ժամկետը սահմանվում է ոչ ուշ, քան 2010 թվականի հուլիսի 30-ը: Հիմնական պայմանագրի կնքումից ծագող գնորդի իրավունքների պետական գրանցումը կատարվում է գնորդի կողմից և գնորդի հաշվին»:

5. Պայմանագրի 9.4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«9.4. Պայմանագիրը կազմված է 11 էջից, կնքվում է չորս օրինակից, որոնք ունեն հավասարազոր իրավաբանական ուժ: Պայմանագրից գնորդին տրամադրվում է երկու օրինակ, վաճառողին` մեկ օրինակ, և մեկ օրինակ` նոտարին: Սույն պայմանագրի NN 1, 2, 3 և 4 հավելվածները բաղկացած են 5 թերթից, պայմանագրի անբաժանելի մասն են»:

6. Պայմանագրի N 1 հավելվածը փոխարինել սույն համաձայնագրին կից ներկայացված N 1 հավելվածով:

7. Պայմանագրի N 2 հավելվածը փոխարինել սույն համաձայնագրին կից ներկայացված N 2 հավելվածով:

8. Սույն համաձայնագիրն ուժի մեջ է մտնում կողմերի ստորագրման և նոտարական վավերացման պահից:

9. Սույն համաձայնագիրը կնքված է հայերենով, չորս օրինակից, որոնք ունեն հավասարազոր իրավաբանական ուժ, և կողմերի միջև կնքված պայմանագրի անբաժանելի մասն է: Յուրաքանչյուր կողմին տրվում է մեկական օրինակ:

 

 Վաճառող

 Գնորդ

«Գլենդել Հիլզ» փակ բաժնետիրական ընկերություն

Հայաստանի Հանրապետության անունից`

«Պետական գնումների գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպություն

Քաղ. Երևան, Սայաթ-Նովայի 19,

Քաղ. Երևան, Կոմիտասի 54բ,

ՀՎՀՀ` 01549866

ՀՎՀՀ` 00063418

«ՎՏԲ-Հայաստան բանկ» փակ բաժնե-տիրական ընկերության Մոսկվայի

մասնաճյուղ,

Հայէկոնոմբանկի Արաբկիրի
մասնաճյուղ,

հաշվի համարը` 160620001364

հաշվի համարը` 163058561289

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Երկու հազար տասը թվականի մարտի ______________ին սույն համաձայնագիրը վավերացված է իմ` ՀՀ ________ նոտարական տարածքի նոտար ____________ կողմից: Համաձայնագիրն ստորագրվել է իմ ներկայությամբ: Համաձայնագիրն ստորագրողների ինքնությունը, նրանց գործունակությունը, ինչպես նաև ներկայացուցչի (ներկայացուցիչների) լիազորությունները ստուգված են:

Գրանցված է սեղանամատյանում _____________ ով:

Գանձված է պետական տուրք և ծառայության

վճար` համաձայն «Պետական տուրքի մասին» և
«Նոտարիատի մասին» ՀՀ օրենքների

 

 Նոտար ______________

 

 


 

 

Հավելված N 1

  

Տ Ե Խ Ն Ի Կ Ա Կ Ա Ն  Բ Ն ՈՒ Թ Ա Գ Ի Ր

 

ՀԻՄՆԱԿԱՆ ԱՌԱՐԿԱՅՈՎ ԳՆՄԱՆ ԱՌԱՐԿԱՅԻ

 

Գյումրի քաղաքի Մուշ-2 թաղամասի Մարմաշենի 7-րդ, Մուշի 7-րդ փողոցներով պարփակված և Մուշի 5-րդ փողոցին հարակից տարածքներում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների համար` 1056 բնակարան

 

Նախագծման փուլերը

Մեկ փուլով` «Աշխատանքային նախագիծ»

Միջանկյալ փուլ` «Էսքիզային նախագիծ»

 

Նախագծանախահաշվային փաստաթղթերի համաձայնեցում գնորդի հետ:

 

Տարբերակային մշակման պահանջները

Ապահովել շենքերի արտաքին ճակատների ճարտարապետական լուծումների տարբերակումը, այդ թվում` ըստ գույնի կամ ֆակտուրայի

 

Հիմնական տեխնիկատնտեսական ցուցանիշները

բնակելի համալիր` 1056 բնակարանով, հարկայնությունը` չորս հարկ:

 

Ճարտարապետահատակագծային լուծումներին

ներկայացվող լրացուցիչ պահանջները

 

1. Կարող են կիրառվել Գյումրու` նախկինում մշակված բնակելի շենքերի նախագծերը` ներկայումս գործող հանրապետական շինարարական նորմերի և կանոնների պահանջներին

համապատասխան լրամշակումից հետո:

 

2. Թաղամասերի կառուցապատման նախագծերի առավելագույնս արդյունավետ լուծումների մշակում` ապահովելով էկոլոգիական և սեյսմիկ գոտիների համար նախատեսված

քաղաքաշինական նորմատիվային պահանջները:

 

Ինժեներական տեխնոլոգիական սարքավորմանը ներկայացվող լրացուցիչ պահանջները

Ըստ նորմատիվային պահանջների

 

Հաշմանդամների և բնակչության սակավաշարժ խմբերի

հասանելիության ապահովման լրացուցիչ միջոցառումներ

Ըստ նորմատիվային պահանջների

 

Ցուցադրական նյութերի կազմին և մասշտաբին

ներկայացվող լրացուցիչ պահանջներ

Էսքիզային նախագծերի համակարգչային ցուցադրական նյութերի պատրաստում

Բարեկարգման, փոքր ճարտարապետական ձևերի

և կանաչապատման վերաբերյալ լրացուցիչ պահանջներ

Տարածքի առավելագույն բարեկարգում և կանաչապատում` ըստ նորմատիվային պահանջների

 

Կառուցվող բնակելի շենքերի նկարագիրը

 

1. Բնակելի շենքի կարկասային աշխատանքներ`

1) բնակելի շենքի հարկայնություն` 4 հարկ,

2) կարկաս` երկաթբետոն, միջհարկային ծածկ` պանելային,

3) պատերի շերտեր` արտաքինից 200 մմ թեթև բետոնե գունավոր բլոկներ, ներսից` 100 մմ թեթև բետոնե բլոկներ և գաջի սվաղ, բնակարաններն անջատող պատերը` 200 մմ թեթև բետոնե բլոկներ, օդափոխության հորանների պատերը` 60 մմ թեթև բետոնե բլոկներ, մնացած պատերը` 100 մմ թեթև բետոնե բլոկներ,

4) կարկասի երկաթբետոնե սյուների և հեծանների արտաքին մակերեսների և քիվերի երեսապատում` տուֆե սալեր,

5) պատշգամբների ճակատներ` քսահարթված և ներկված երկաթբետոն,

6) նախահարկի պատեր` երկաթբետոն` երեսապատված բազալտե կիսամշակ քարերով,

7) ընդհանուր նախասրահների հատակներ և աստիճանների պատվածք` հարթասվաղ,

8) ձեղնահարկ` մետաղական, տանիքապատում` մետաղական կղմինդր:

 

2. Բնակարանների ներքին հարդարման աշխատանքներ`

1) բնակարանների ընդհանուր սենյակների, ննջասենյակների, խոհանոցների, խոհանոցային խորշերի, միջանցքների և նախամուտքերի հատակներ` լամինատե,

2) պատշգամբների հատակը` հարթասվաղ,

3) բնակարանների պատեր` գաջի սվաղ` ներկված լատեքսային ներկով,

4) առաստաղներ` գաջի սվաղ և ներկում` ջրաէմուլսիոն ներկով,

5) մուտքի դուռը` երկաթյա, դռները` փայտյա, պատուհանները` մետաղապլաստե,

6) էլեկտրական հանգույցները` տեղադրված,

7) սանհանգույցի հատակը և պատերը` կերամիկական սալեր,

8) սանհանգույցի պարագաները (լոգարան, լվացարան և զուգարանակոնք)` տեղադրված,

9) ջեռուցման համակարգի մոնտաժը` կատարված` բոլոր անհրաժեշտ սարքավորումներով,

10) խոհանոցում գազօջախը և լվացարանը` տեղադրված:

 

3. Ինժեներական ենթակառուցվածքների անցկացման և բարեկարգման աշխատանքներ`

1) ջրամատակարարման և ջրահեռացման կոյուղիների անցկացում,

2) էլեկտրամատակարարման ցանցի անցկացում,

3) բնակարանների ներտնտեսային գազիֆիկացում,

4) փողոցների ասֆալտապատում,

5) մայթերի ասֆալտապատում, մայթեզրերը` բետոնե բլոկներ,

6) տարածքի կանաչապատում,

7) փողոցների և մայթերի արտաքին լուսավորում:

 

Գնումն իրականացվում է «Գնումների մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջների հիման վրա:

 

Պայմանագրի գինը ներառում է պայմանագրի կատարումն ապահովելու նպատակով կատարվելիք և ընտրված մասնակցի հայտով նախատեսված բոլոր ծախսերը` ներառյալ հարկերը, տուրքերը, շահույթը, հողամասի գինը, նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման, փորձաքննության անցկացման, հեղինակային և տեխնիկական հսկողության, կառուցման կամ վերակառուցման, ինժեներական ենթակառուցվածքների, բարեկարգման և արտաքին լուսավորության իրականացման հետ կապված ծախսերը, փոխառու ֆինանսական միջոցների սպասարկման ծախսերը:

 

Պայմանագրի կատարման ժամկետը սահմանվում է 2010 թվականի հուլիսի 30-ը:

 

 

Հավելված N 2

 

Գ Ն Մ Ա Ն  Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Ց ՈՒ Յ Ց Ը

 

 (դրամ)

NN

ը/կ

Գնման առարկան

Չափի միավորը

Միավորի գինը

Նախատեսվում է գնել 2010 թվականի հուլիսի 30-ին` ընդամենը

քանակը

գինը

 

Գյումրի քաղաքի Մուշ-2 թաղամասի Մարմաշենի 7-րդ, Մուշի 7-րդ փողոցներով պարփակված և Մուշի 5-րդ փողոցին հարակից տարածքներում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների համար 1056 բնակարան

1 քառ. մ

182.118` գումարած հողամասի արժեքը

75000 քառ. մ

13.658.850.000`
գումարած
110.542.935

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2010 թվականի

 ապրիլի 15-ի N 413-Ն որոշման

 

Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր

 

«ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ» N ԱՊՁԲ-08/132 ՊԵՏԱԿԱՆ ԳՆՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 քաղ. Երևան

 Երկու հազար տասը թվականի ________________ին

 

Հիմք ընդունելով «Պետական գնումների գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության և «Գլենդել Հիլզ» փակ բաժնետիրական ընկերության միջև 2008 թվականի դեկտեմբերի 2-ին կնքված «Պետության կարիքների համար բնակարանների և սպասարկման օբյեկտների ձեռքբերման» N ԱՊՁԲ-08/132 պետական գնման պայմանագիրը (այսուհետ` պայմանագիր) (վավերացված` ՀՀ Կենտրոն նոտարական տարածքի նոտար Աշխեն Հարությունյանի կողմից, գրանցված` սեղանամատյանում 10808 համարի տակ) և սույն թվականի հունվարի 14-ին կնքված պայմանագրի անբաժանելի մասը հանդիսացող «Պետության կարիքների համար բնակարանների և սպասարկման օբյեկտների ձեռքբերման» N ԱՊՁԲ-08/132 պետական գնման պայմանագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» համաձայնագիրը (վավերացված ՀՀ Կենտրոն նոտարական տարածքի նոտար Աշխեն Հարությունյանի կողմից, գրանցված` սեղանամատյանում 96 համարի տակ)` կողմերը` «Պետական գնումների գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը, գործելով Հայաստանի Հանրապետության անունից, ի դեմս կազմակերպության _____________________, ով գործում է ________________ հիման վրա (այսուհետ` գնորդ), մի կողմից, և «Գլենդել Հիլզ» փակ բաժնետիրական ընկերությունը, ի դեմս___________________ով գործում է ________________ հիման վրա (այսուհետ` վաճառող), մյուս կողմից, կնքեցին սույն համաձայնագիրը հետևյալի մասին.

1. Պայմանագրի 1.1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1.1. Վաճառողը պարտավորվում է սույն պայմանագրով (այսուհետ` պայմանագիր) սահմանված կարգով, նախատեսված ծավալներով, ձևով և ժամկետներում գնորդին կամ գնորդի կողմից որոշված ստացողին (ստացողը Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական մարմին է) վաճառել պայմանագրի անբաժանելի մասը հանդիսացող NN 1 և 2 հավելվածներում ներկայացված պահանջներին համապատասխանող բնակարաններ և ընդհանուր օգտագործման տարածքներ` ներառյալ դրանց զբաղեցրած և սպասարկման համար հատկացված հողատարածքները (այսուհետ` բոլորը միասին` գույք), իսկ գնորդը պարտավորվում է ընդունել այդ գույքը և վճարել դրա դիմաց»:

2. Պայմանագիրը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 3.2.6-րդ կետով.

«3.2.6. Ապահովել Գյումրու քաղաքապետարանի կողմից պայմանագրով սահմանված գույքի կառուցապատման համար անհրաժեշտ` չկառուցապատված հողամասերի և կիսակառույց շինություններով կառուցապատված հողամասերի կադաստրային արժեքով վաճառքը վաճառողին»:

3. Պայմանագրի 4.1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ա. շինարարության արժեք. մեկ քառակուսի մետրի արժեքը կազմում է 182.118 դրամ, ընդ որում, գույքի ընդհանուր մակերեսը կազմում է 118.363 քառ. մ, որի արդյունքում շինարարության արժեքը կազմում է 21.556.032.834 դրամ` ներառյալ ավելացված արժեքի հարկը: Շինարարության արժեքը ներառում է հարկերը, տուրքերը, գույքի գրանցման հետ կապված բոլոր ծախսերը, ինչպես նաև նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակումը, փորձաքննության անցկացման, հեղինակային և տեխնիկական հսկողության, կառուցման կամ վերակառուցման, ինժեներական ենթակառուցվածքների, բարեկարգման և արտաքին լուսավորության իրականացման հետ կապված ծախսերը, շահույթը և որպես կանխավճար ստացած մուրհակների օտարումից զեղչերը:

Նշված գույքի մակերեսը վաճառողի կողմից ներկայացված է նախնական հաշվարկի հիման վրա և ենթակա է փոփոխության` նախագծանախահաշվային փաստաթղթերի` գնորդի հետ համաձայնեցման փուլում, որի արդյունքում պայմանագրի ընդհանուր գինը ենթակա է փոփոխման` հիմք ընդունելով գույքի 1 քառ. մետրի գինը` 182.118 դրամ` ներառյալ ավելացված արժեքի հարկը,

բ. վաճառվող գույքի հետ կապված հողամասերի գինը, վաճառողի կողմից ձեռք բերված գնով, գումարած ավելացված արժեքի հարկը»:

4. Պայմանագրի 4.3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4.3. Գնորդը գույքի դիմաց վճարում է դրամով` անկանխիկ` դրամական միջոցները վաճառողի բանկային հաշվին փոխանցելու միջոցով և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից թողարկած փոխանցելի մուրհակներով` համաձայն N 4 հավելվածի: Պայմանագրի գնից 2.173.710.581 դրամը` որպես կանխավճար` մուրհակներով, որից 210.534.773 դրամը` որպես փոխառու ֆինանսական միջոցների սպասարկման ծախսեր, ինչպես նաև 1.301.115.604 դրամը համարվում է գնորդի կողմից վաճառողին վճարված կանխավճար»:

5. Պայմանագրի 7.1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«7.1. Հիմնական պայմանագրի նոտարական վավերացմամբ կնքման ժամկետը սահմանվում է ոչ ուշ, քան 2011 թվականի սեպտեմբերի 1-ը: Հիմնական պայմանագրի կնքումից ծագող` գնորդի իրավունքների պետական գրանցումը կատարվում է գնորդի կողմից և գնորդի հաշվին»:

6. Պայմանագրի 9.4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«9.4. Պայմանագիրը կազմված է 11 էջից, կնքվում է չորս օրինակից, որոնք ունեն հավասարազոր իրավաբանական ուժ: Գնորդին պայմանագրից տրամադրվում է երկու օրինակ, վաճառողին` մեկ օրինակ, և մեկ օրինակ` նոտարին: Սույն պայմանագրի NN 1, 2, 3 և 4 հավելվածները բաղկացած են 5 թերթից և պայմանագրի անբաժանելի մասն են»:

7. Պայմանագրի N 1 հավելվածը փոխարինել սույն համաձայնագրին կից ներկայացված N 1 հավելվածով:

8. Պայմանագրի N 2 հավելվածը փոխարինել սույն համաձայնագրին կից ներկայացված N 2 հավելվածով:

9. Պայմանագրի N 4 հավելվածը փոխարինել սույն համաձայնագրին կից ներկայացված N 3 հավելվածով:

10. Սույն համաձայնագիրն ուժի մեջ է մտնում կողմերի ստորագրման և նոտարական վավերացման պահից:

11. Սույն համաձայնագիրը կնքված է հայերենով, չորս օրինակից, որոնք ունեն հավասարազոր իրավաբանական ուժ, և կողմերի միջև կնքված պայմանագրի անբաժանելի մասն է: Յուրաքանչյուր կողմին տրվում է մեկական օրինակ:

 

 Վաճառող

 Գնորդ

«Գլենդել Հիլզ» փակ բաժնետիրական ընկերություն

Հայաստանի Հանրապետության անունից`

«Պետական գնումների գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպություն

Քաղ. Երևան, Սայաթ-Նովայի 19,

Քաղ. Երևան, Կոմիտասի 54բ,

ՀՎՀՀ` 01549866

ՀՎՀՀ` 00063418

«ՎՏԲ-Հայաստան բանկ» փակ բաժնե-տիրական ընկերության Մոսկվայի

մասնաճյուղ,

Հայէկոնոմբանկի Արաբկիրի
մասնաճյուղ,

հաշվի համարը` 160620001364

հաշվի համարը` 163058561289

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Երկու հազար տասը թվականի մարտի ______________ին սույն համաձայնագիրը վավերացված է իմ` ՀՀ ________ նոտարական տարածքի նոտար ____________ կողմից: Համաձայնագիրն ստորագրվել է իմ ներկայությամբ: Համաձայնագիրն ստորագրողների ինքնությունը, նրանց գործունակությունը, ինչպես նաև ներկայացուցչի (ներկայացուցիչների) լիազորությունները ստուգված են:

Գրանցված է սեղանամատյանում _____________ ով:

Գանձված է պետական տուրք և ծառայության

վճար` համաձայն «Պետական տուրքի մասին» և
«Նոտարիատի մասին» ՀՀ օրենքների

 

 Նոտար ______________

 

 


 

 

Հավելված N 1

  

Տ Ե Խ Ն Ի Կ Ա Կ Ա Ն  Բ Ն ՈՒ Թ Ա Գ Ի Ր

 

ՀԻՄՆԱԿԱՆ ԱՌԱՐԿԱՅՈՎ ԳՆՄԱՆ ԱՌԱՐԿԱՅԻ

 

Գյումրի քաղաքի Մուշ-2 թաղամասի Մարմաշենի 10-րդ փողոցին հարող տարածքում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների համար կառուցման ենթակա բնակարանների թիվը կսահմանվի գնորդի կողմից լրացուցիչ ուսումնասիրություններից հետո` շահառուների ճանաչման հանձնաժողովի ցուցակների ճշգրտման համաձայն, բայց ոչ ուշ, քան սույն համաձայնագրի կնքմանը հաջորդող 3 ամիս ժամկետը։

 

 

Նախագծման փուլերը

Մեկ փուլով` «Աշխատանքային նախագիծ»

Միջանկյալ փուլ` «Էսքիզային նախագիծ»

 

Նախագծանախահաշվային փաստաթղթերի համաձայնեցում գնորդի հետ:

 

Տարբերակային մշակման պահանջները

Ապահովել շենքերի արտաքին ճակատների ճարտարապետական լուծումների տարբերակումը, այդ թվում` ըստ գույնի կամ ֆակտուրայի:

 

Հիմնական տեխնիկատնտեսական ցուցանիշները

Բնակելի համալիր` բնակարաններով, հարկայնությունը` չորս հարկ:

 

Ճարտարապետահատակագծային լուծումներին

ներկայացվող լրացուցիչ պահանջներ

1. Կարող են կիրառվել Գյումրու` նախկինում մշակված բնակելի շենքերի նախագծերը` ներկայումս գործող հանրապետական շինարարական նորմերի և կանոնների պահանջներին համապատասխան լրամշակումից հետո:

2. Թաղամասերի կառուցապատման նախագծերի առավելագույնս արդյունավետ լուծումների մշակում` ապահովելով էկոլոգիական և սեյսմիկ գոտիների համար նախատեսված քաղաքաշինական նորմատիվային պահանջները:

 

Ինժեներական տեխնոլոգիական սարքավորմանը

ներկայացվող լրացուցիչ պահանջներ

 

Ըստ նորմատիվային պահանջների

 

Հաշմանդամների և բնակչության սակավաշարժ խմբերի

հասանելիության ապահովման լրացուցիչ միջոցառումներ

 

Ըստ նորմատիվային պահանջների

 

Ցուցադրական նյութերի կազմին և մասշտաբին

ներկայացվող լրացուցիչ պահանջներ

 

Էսքիզային նախագծերի համակարգչային ցուցադրական նյութերի պատրաստում

 

Բարեկարգման, փոքր ճարտարապետական ձևերի

և կանաչապատման վերաբեյալ լրացուցիչ պահանջներ

 

Տարածքի առավելագույն բարեկարգում և կանաչապատում` ըստ նորմատիվային պահանջների

 

Կառուցվող բնակելի շենքերի նկարագիրը

 

1. Բնակելի շենքի կարկասային աշխատանքներ`

1) բնակելի շենքի հարկայնություն` 4 հարկ.

2) կարկաս` երկաթբետոն, միջհարկային ծածկ` պանելային.

3) պատերի շերտեր` արտաքինից 200 մմ թեթև բետոնե բլոկներ, ներսից 100 մմ թեթև բետոնե բլոկներ և գաջի սվաղ, բնակարաններն անջատող պատերը` 200 մմ թեթև բետոնե բլոկներ, օդափոխության հորանների պատերը` 60 մմ թեթև բետոնե բլոկներ, մնացած պատերը` 100 մմ թեթև բետոնե բլոկներ.

4) արտաքին պատերի երեսապատումը` մասամբ` տուֆե սալերով.

5) պատշգամբների ճակատները` քսահարթված և ներկված երկաթբետոն.

6) նախահարկի պատերը` երկաթբետոն երեսապատված բազալտե կիսամշակ քարերով.

7) ընդհանուր նախասրահների հատակները և աստիճանների պատվածքը` հարթասվաղ.

8) ձեղնահարկը` մետաղական, տանիքապատումը` մետաղական կղմինդր:

 

2. Բնակարանների ներքին հարդարման աշխատանքներ`

1) բնակարանների ընդհանուր սենյակների, ննջասենյակների, խոհանոցների, խոհանոցային խորշերի, միջանցքների և նախամուտքերի հատակներ` լամինատե.

2) պատշգամբների հատակը` հարթասվաղ.

3) բնակարանների պատերը` գաջի սվաղ` ներկված լատեքսային ներկով.

4) առաստաղները` գաջի սվաղ և ներկում` ջրաէմուլսիոն ներկով.

5) մուտքի դուռը` երկաթյա, դռները` փայտյա կամ մետաղապլաստե, պատուհանները` մետաղապլաստե.

6) էլեկտրական հանգույցները տեղադրված.

7) սանհանգույցի հատակը և պատերը` կերամիկական սալեր.

8) սանհանգույցի պարագաները (լոգարան, լվացարան և զուգարանակոնք)` տեղադրված.

9) ջեռուցման համակարգի մոնտաժը` կատարված` բոլոր անհրաժեշտ սարքավորումներով.

10) խոհանոցում գազօջախը և լվացարանը` տեղադրված:

 

3. Ինժեներական ենթակառուցվածքների անցկացման և բարեկարգման աշխատանքներ`

1) ջրամատակարարման և ջրահեռացման կոյուղիների անցկացում.

2) էլեկտրամատակարարման ցանցի անցկացում.

3) բնակարանների ներտնտեսային գազիֆիկացում.

4) փողոցների ասֆալտապատում.

5) մայթերի ասֆալտապատում, մայթեզրերը` բետոնե բլոկներ.

6) տարածքի կանաչապատում.

7) փողոցների և մայթերի արտաքին լուսավորում:

 

Գնումն իրականացվում է «Գնումների մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջների հիման վրա:

 

Պայմանագրի գինը ներառում է պայմանագրի կատարումն ապահովելու նպատակով կատարվելիք և ընտրված մասնակցի հայտով նախատեսված բոլոր ծախսերը` ներառյալ հարկերը, տուրքերը, շահույթը, հողամասի գինը, նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման, փորձաքննության անցկացման, հեղինակային և տեխնիկական հսկողության, կառուցման կամ վերակառուցման, ինժեներական ենթակառուցվածքների, բարեկարգման և արտաքին լուսավորության իրականացման հետ կապված ծախսերը, փոխառու ֆինանսական միջոցների սպասարկման ծախսերը:

 

Պայմանագրի կատարման ժամկետը սահմանվում է 2011 թվականի սեպտեմբերի 1-ը:

 

 

Հավելված N 2

 

Գ Ն Մ Ա Ն  Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Ց ՈՒ Յ Ց Ը

 

 (դրամ)

NN

ը/կ

Գնման առարկան

Չափի միավորը

Միավորի գինը

Նախատեսվում է գնել 2011 թվականի սեպտեմբերի 1-ին` ընդամենը

քանակը

գինը

 

Գյումրի քաղաքի Մուշ-2 թաղամասի Մարմաշենի 10-րդ փողոցին հարող տարածքում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների համար կառուցման ենթակա բնակարաններ

1 քառ. մ

182.118` գումարած հողամասի արժեքը

118.363 քառ. մ

21.556.032.834` գումարած
հողամասի արժեքը

 

 

Հավելված N 3

 

 Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Ց ՈՒ Յ Ց

 

ԿԱՆԽԱՎՃԱՐՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

 

Վճարման ամիսը, տարեթիվը

Վճարման ենթակա կանխավճարը (դրամ)

Վճարման ձևը

Վճարվել է 2008 թ. դեկտեմբերին:

2.173.710.581

մուրհակներով

Վճարվել է 2009 թ.։

1.301.115.604

վաճառողի բանկային հաշվին փոխանցելու միջոցով

2010 թ. 1-ին եռամսյակի ընթացքում

6.335.000.000

վաճառողի բանկային հաշվին փոխանցելու միջոցով

2010 թ. 2-րդ եռամսյակի ընթացքում

5.953.315.319

վաճառողի բանկային հաշվին փոխանցելու միջոցով

2010 թ. 3-րդ եռամսյակի ընթացքում

3.161.684.681

վաճառողի բանկային հաշվին փոխանցելու միջոցով

Սույն վճարման պարտավորությունը գնորդի մոտ առաջանում է համապատասխան ֆինանսական միջոցները նախատեսվելուց հետո:

2.744.367.049

վաճառողի բանկային հաշվին փոխանցելու միջոցով

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան
 

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2010 թվականի

 ապրիլի 15-ի N 413-Ն որոշման

 

Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր

 

«ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ» N ԱՊՁԲ -08/133 ՊԵՏԱԿԱՆ ԳՆՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 քաղ. Երևան

 Երկու հազար տասը թվականի ________________ին

 

Հիմք ընդունելով «Պետական գնումների գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության և «Գլենդել Հիլզ» փակ բաժնետիրական ընկերության միջև 2008 թվականի դեկտեմբերի 2-ին կնքված «Պետության կարիքների համար բնակարանների և սպասարկման օբյեկտների ձեռքբերման» N ԱՊՁԲ-08/133 պետական գնման պայմանագիրը (այսուհետ` պայմանագիր) (վավերացված` ՀՀ Կենտրոն նոտարական տարածքի նոտար Աշխեն Հարությունյանի կողմից, գրանցված` սեղանամատյանում` 10807 համարի տակ)` կողմերը` «Պետական գնումների գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը, գործելով Հայաստանի Հանրապետության անունից, ի դեմս կազմակերպության ____________________, ով գործում է __________________ հիման վրա (այսուհետ` «գնորդ»), մի կողմից, և «Գլենդել Հիլզ» փակ բաժնետիրական ընկերությունը,
ի դեմս _____________, ով գործում է _________________________ հիման վրա
(այսուհետ` վաճառող),
մյուս կողմից, կնքեցին սույն համաձայնագիրը հետևյալի մասին.

1. Պայմանագրի 4.1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4.1. Պայմանագրի գինը կազմված է հետևյալ տարրերից`

ա. շինարարության արժեք. մեկ քառ. մետրի արժեքը կազմում է 182.118 դրամ, ընդ որում, գույքի ընդհանուր մակերեսը կազմում է 19.000 քառ. մ, որի արդյունքում շինարարության արժեքը կազմում է 3.460.242.000 դրամ` ներառյալ ավելացված արժեքի հարկը: Շինարարության արժեքը ներառում է հարկերը, տուրքերը, գույքի գրանցման հետ կապված բոլոր ծախսերը, ինչպես նաև նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակումը, փորձաքննության անցկացման, հեղինակային և տեխնիկական հսկողության, կառուցման կամ վերակառուցման, ինժեներական ենթակառուցվածքների, բարեկարգման և արտաքին լուսավորության իրականացման հետ կապված ծախսերը, շահույթը և որպես կանխավճար ստացած մուրհակների օտարումից զեղչերը:

Նշված գույքի մակերեսը վաճառողի կողմից ներկայացված է նախնական հաշվարկի հիման վրա և ենթակա է փոփոխության` նախագծանախահաշվային փաստաթղթերի` գնորդի հետ համաձայնեցման փուլում, որի արդյունքում պայմանագրի ընդհանուր գինը ենթակա է փոփոխման` հիմք ընդունելով գույքի մեկ քառ. մետրի գինը` 182.118 դրամ` ներառյալ ավելացված արժեքի հարկը,

բ. վաճառվող գույքի հետ կապված հողամասի գինը` պայմանագրի 3.2.5-րդ կետով սահմանված գնով, գումարած ավելացված արժեքի հարկը: Հիմք ընդունելով 2009 թվականի հունիսի 19-ին կնքված հողատարածքի առուվաճառքի պայմանագիրը` պայմանագրի 3.2.5-րդ կետով սահմանված կադաստրային արժեքը կազմում է` մեկ քառ. մետրը` 1242 դրամ, իսկ անհրաժեշտ հողատարածքը` 14.700 քառ. մետր, որի արդյունքում հողամասի գինը կազմում է 21.908.880 դրամ` ներառյալ ավելացված արժեքի հարկը»:

2. Պայմանագրի 4.3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4.3. Գնորդը պայմանագրի 4.1-ին կետի «ա» և «բ» ենթակետերով սահմանված համապատասխանաբար 3.460.242.000 և 21.908.880 դրամ գումարները որպես կանխավճար վճարել է վաճառողին: Նշված գումարներից 348.930.840 դրամը վճարվել է որպես կանխավճար` մուրհակներով, որից 33.795.702 դրամը` որպես փոխառու ֆինանսական միջոցների սպասարկման ծախսեր»:

3. Սույն համաձայնագրի կնքմամբ դադարում է պայմանագրի 4.4-րդ կետի գործողությունը:

4. Պայմանագրի 7.1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«7.1. Հիմնական պայմանագրի նոտարական վավերացմամբ կնքման ժամկետը սահմանվում է ոչ ուշ, քան 2011 թվականի սեպտեմբերի 1-ը: Հիմնական պայմանագրի կնքումից ծագող` գնորդի իրավունքների պետական գրանցումը կատարվում է գնորդի կողմից և գնորդի հաշվին»:

5. Պայմանագրի 9.4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«9.4. Պայմանագիրը կազմված է 12 էջից, կնքվում է չորս օրինակից, որոնք ունեն հավասարազոր իրավաբանական ուժ: Գնորդին պայմանագրից տրամադրվում է երկու օրինակ, վաճառողին` մեկ օրինակ, և մեկ օրինակ` նոտարին: Սույն պայմանագրի NN 1, 2 և 3 հավելվածները բաղկացած են 4 թերթից և պայմանագրի անբաժանելի մասն են»:

6. Պայմանագրի N 1 հավելվածը փոխարինել սույն համաձայնագրին կից ներկայացված N 1 հավելվածով:

7. Պայմանագրի N 2 հավելվածը փոխարինել սույն համաձայնագրին կից ներկայացված N 2 հավելվածով:

8. Սույն համաձայնագիրն ուժի մեջ է մտնում կողմերի ստորագրման և նոտարական վավերացման պահից:

9. Սույն համաձայնագիրը կնքված է հայերենով, չորս օրինակից, որոնք ունեն հավասարազոր իրավաբանական ուժ, և կողմերի միջև կնքված պայմանագրի անբաժանելի մասն է: Յուրաքանչյուր կողմին տրվում է մեկական օրինակ:

 

 Վաճառող

 Գնորդ

«Գլենդել Հիլզ» փակ բաժնետիրական ընկերություն

Հայաստանի Հանրապետության անունից`

«Պետական գնումների գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպություն

Քաղ. Երևան, Սայաթ-Նովայի 19,

Քաղ. Երևան, Կոմիտասի 54բ,

ՀՎՀՀ` 01549866

ՀՎՀՀ` 00063418

«ՎՏԲ-Հայաստան բանկ» փակ բաժնե-տիրական ընկերության Մոսկվայի

մասնաճյուղ,

Հայէկոնոմբանկի Արաբկիրի
մասնաճյուղ,

հաշվի համարը` 160620001364

հաշվի համարը` 163058561289

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Երկու հազար տասը թվականի մարտի ______________ին սույն համաձայնագիրը վավերացված է իմ` ՀՀ ________ նոտարական տարածքի նոտար ____________ կողմից: Համաձայնագիրն ստորագրվել է իմ ներկայությամբ: Համաձայնագիրն ստորագրողների ինքնությունը, նրանց գործունակությունը, ինչպես նաև ներկայացուցչի (ներկայացուցիչների) լիազորությունները ստուգված են:

Գրանցված է սեղանամատյանում _____________ ով:

Գանձված է պետական տուրք և ծառայության

վճար` համաձայն «Պետական տուրքի մասին» և
«Նոտարիատի մասին» ՀՀ օրենքների

 

 Նոտար ______________

 

 


 

 

Հավելված N 1

 

 Տ Ե Խ Ն Ի Կ Ա Կ Ա Ն  Բ Ն Ո Ւ Թ Ա Գ Ի Ր

 

ՀԻՄՆԱԿԱՆ ԱՌԱՐԿԱՅՈՎ ԳՆՄԱՆ ԱՌԱՐԿԱՅԻ

 

Գյումրի քաղաքի Անի թաղամասի Տրդատ ճարտարապետի փողոցին հարող տարածքներում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների համար` առնվազն 220 բնակարան և սպասարկման օբյեկտ

 

Նախագծման փուլերը

Մեկ փուլով` «Աշխատանքային նախագիծ»

Միջանկյալ փուլ` «Էսքիզային նախագիծ»

 

Նախագծանախահաշվային փաստաթղթերի համաձայնեցում գնորդի հետ:

 

Տարբերակային մշակման պահանջները

Ապահովել շենքերի արտաքին ճակատների ճարտարապետական լուծումների տարբերակումը, այդ թվում` ըստ գույնի կամ ֆակտուրայի:

 

Հիմնական տեխնիկատնտեսական ցուցանիշները

Բնակելի համալիր` բնակարաններով, հարկայնությունը` չորս հարկ, և հասարակական տարածքների առավելագույնը` երկու հարկ

 

Ճարտարապետահատակագծային լուծումներին

ներկայացվող լրացուցիչ պահանջներ

 

1. Կարող են կիրառվել Գյումրու` նախկինում մշակված բնակելի շենքերի նախագծերը` ներկայումս գործող հանրապետական շինարարական նորմերի և կանոնների պահանջներին համապատասխան լրամշակումից հետո:

2. Թաղամասերի կառուցապատման նախագծերի առավելագույնս արդյունավետ լուծումների մշակում` ապահովելով էկոլոգիական և սեյսմիկ գոտիների համար նախատեսված քաղաքաշինական նորմատիվային պահանջները:

 

Ինժեներական տեխնոլոգիական սարքավորմանը ներկայացվող լրացուցիչ պահանջներ

 

Ըստ նորմատիվային պահանջների

 

Հաշմանդամների և բնակչության սակավաշարժ խմբերի հասանելիության ապահովման լրացուցիչ միջոցառումներ

 

Ըստ նորմատիվային պահանջների

 

Ցուցադրական նյութերի կազմին և մասշտաբին

ներկայացվող լրացուցիչ պահանջներ

Էսքիզային նախագծերի համակարգչային ցուցադրական նյութերի պատրաստում

 

Բարեկարգման, փոքր ճարտարապետական ձևերի

և կանաչապատման վերաբերյալ լրացուցիչ պահանջներ

 

Տարածքի առավելագույն բարեկարգում և կանաչապատում` ըստ նորմատիվային պահանջների

 

Կառուցվող բնակելի շենքերի նկարագիր

 

1. Բնակելի շենքի կարկասային աշխատանքներ`

1) բնակելի շենքի հարկայնություն` 4 հարկ.

2) կարկաս` երկաթբետոն, միջհարկային ծածկ` պանելային.

3) պատերի շերտեր` արտաքինից 200 մմ թեթև բետոնե բլոկներ, ներսից 100 մմ թեթև բետոնե բլոկներ և գաջի սվաղ, բնակարաններն անջատող պատերը` 200 մմ թեթև բետոնե բլոկներ, օդափոխության հորանների պատերը` 60 մմ թեթև բետոնե բլոկներ, մնացած պատերը` 100 մմ թեթև բետոնե բլոկներ.

4) արտաքին պատերի երեսապատումը` մասամբ` տուֆե սալերով.

5) պատշգամբների ճակատներ` քսահարթված և ներկված երկաթբետոն.

6) նախահարկի պատեր` երկաթբետոն` երեսապատված բազալտե կիսամշակ քարերով.

7) ընդհանուր նախասրահների հատակներ և աստիճանների պատվածք` հարթասվաղ.

8) ձեղնահարկ` մետաղական, տանիքապատում` մետաղական կղմինդր:

 

2. Բնակարանների ներքին հարդարման աշխատանքներ`

1) բնակարանների ընդհանուր սենյակների, ննջասենյակների, խոհանոցների, խոհանոցային խորշերի, միջանցքների և նախամուտքերի հատակներ` լամինատե.

2) պատշգամբների հատակը` հարթասվաղ.

3) բնակարանների պատեր` գաջի սվաղ` ներկված լատեքսային ներկով.

4) առաստաղներ` գաջի սվաղ և ներկում ջրաէմուլսիոն ներկով.

5) մուտքի դուռը` երկաթյա, դռները` փայտյա կամ մետաղապլաստե, պատուհանները` մետաղապլաստե.

6) էլեկտրական հանգույցները` տեղադրված.

7) սանհանգույցի հատակը և պատերը` կերամիկական սալեր.

8) սանհանգույցի պարագաները (լոգարան, լվացարան և զուգարանակոնք)` տեղադրված.

9) ջեռուցման համակարգի մոնտաժը` կատարված` բոլոր անհրաժեշտ սարքավորումներով.

10) խոհանոցում գազօջախը և լվացարանը` տեղադրված:

 

3. Ինժեներական ենթակառուցվածքների անցկացման և բարեկարգման աշխատանքներ`

1) ջրամատակարարման և ջրահեռացման կոյուղիների անցկացում.

2) էլեկտրամատակարարման ցանցի անցկացում.

3) բնակարանների ներտնտեսային գազիֆիկացում.

4) փողոցների ասֆալտապատում.

5) մայթերի ասֆալտապատում, մայթեզրերը` բետոնե բլոկներ.

6) տարածքի կանաչապատում.

7) փողոցների և մայթերի արտաքին լուսավորում:

 

Գնումն իրականացվում է «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջների հիման վրա:

 

Պայմանագրի գինը ներառում է պայմանագրի կատարումն ապահովելու նպատակով կատարվելիք և ընտրված մասնակցի հայտով նախատեսված բոլոր ծախսերը` ներառյալ հարկերը, տուրքերը, շահույթը, հողամասի գինը, նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման, փորձաքննության անցկացման, հեղինակային և տեխնիկական հսկողության, կառուցման կամ վերակառուցման, ինժեներական ենթակառուցվածքների, բարեկարգման և արտաքին լուսավորության իրականացման հետ կապված ծախսերը, փոխառու ֆինանսական միջոցների սպասարկման ծախսերը:

 

Պայմանագրի կատարման ժամկետը սահմանվում է 2011 թվականի սեպտեմբերի 1-ը:

 
 

Հավելված N 2

 

Գ Ն Մ Ա Ն  Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Ց Ո Ւ Յ Ց Ը

 

 (դրամ)

NN

ը/կ

Գնման առարկան

Չափի միավորը

Միավորի գինը

Նախատեսվում է գնել 2011 թվականի սեպտեմբերի 1-ին` ընդամենը

քանակը

գինը

 

Գյումրի քաղաքի Անի թաղամասի Տրդատ ճարտարապետի փողոցին հարող տարածքներում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների համար առնվազն 220 բնակարան և հասարակական տարածք

1 քառ. մ

182.118 գումարած հողամասի արժեքը

19000 քառ. մ

3.460.242.000
գումարած
21.908.880

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության 2010 թվականի

 ապրիլի 15-ի N 413-Ն որոշման

 

Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր

 

«ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ» N ՄԲԱՊՁԲ-08/41 ՊԵՏԱԿԱՆ ԳՆՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 քաղ. Երևան

 Երկու հազար տասը թվականի մարտի ________________ին

 

Հիմք ընդունելով «Պետական գնումների գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության և «Գլենդել Հիլզ» փակ բաժնետիրական ընկերության միջև 2009 թվականի հուլիսի 23-ին կնքված «Պետության կարիքների համար բնակարանների և սպասարկման օբյեկտների ձեռքբերման» N ՄԲԱՊՁԲ-08/41 պետական գնման պայմանագիրը (այսուհետ` պայմանագիր) (վավերացված` ՀՀ Կենտրոն նոտարական տարածքի նոտար Աշխեն Հարությունյանի կողմից, գրանցված` սեղանամատյանում` 4663 համարի տակ) և 2010 թվականի հունվարի 14-ին կնքված պայմանագրի անբաժանելի մասը հանդիսացող «Պետության կարիքների համար բնակարանների և սպասարկման օբյեկտների ձեռքբերման» N ՄԲԱՊՁԲ-08/41 պետական գնման պայմանագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» համաձայնագիրը (վավերացված` ՀՀ Կենտրոն նոտարական տարածքի նոտար Աշխեն Հարությունյանի կողմից, գրանցված` սեղանամատյանում` 95 համարի տակ)` կողմերը` «Պետական գնումների գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը, գործելով Հայաստանի Հանրապետության անունից, ի դեմս կազմակերպության ________________________, ով գործում է _______________ հիման վրա (այսուհետ` գնորդ), մի կողմից, և «Գլենդել Հիլզ» փակ բաժնետիրական ընկերությունը, ի դեմս ___________________, ով գործում է ________________ հիման վրա (այսուհետ` վաճառող), մյուս կողմից, կնքեցին սույն համաձայնագիրը` հետևյալի մասին.

1. Պայմանագրի 3.2.5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3.2.5. Ապահովել պայմանագրով սահմանված գույքի կառուցապատման համար անհրաժեշտ չկառուցապատված հողամասերի, կիսակառույց (անավարտ) շինություններով կառուցապատված հողամասերի և կիսակառուց (անավարտ) շինությունների կադաստրային արժեքով վաճառքը վաճառողին` հողամասերի և կիսակառույց (անավարտ) շինությունների գինը համարելով որպես սույն պայմանագրով նախատեսված գնից կանխավճար»:

2. Պայմանագրի 3.4.10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3.4.10. Պայմանագրով սահմանված գույքը հանձնել պայմանագրի 7.1-ին կետով սահմանված ժամկետներում»:

3. Պայմանագրի 4.1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ա. շինարարության արժեք. գույքի ընդհանուր մակերեսը կազմում է 226000 քառ. մ, որից սկզբնական հանձնվող 82.283 քառ. մ շինարարության արժեքի հաշվարկն իրականացվում է մեկ քառ. մետրի համար` 167400 դրամով, իսկ մնացած 143717 քառ. մետրինը` 186000 դրամով: Սպիտակ քաղաքում կառուցման ենթակա գույքի շինարարության արժեքն ավելանում է մեկ քառ. մետրի համար` 10.640 դրամով, բայց 300 տան համար ոչ ավելի, քան 260.680.000 (երկու հարյուր վաթսուն միլիոն վեց հարյուր ութսուն հազար) դրամ, որի արդյունքում շինարարության ընդհանուր արժեքը կազմում է 40.835.088.920 դրամ` ներառյալ ավելացված արժեքի հարկը: Շինարարության արժեքը ներառում է հարկերը, տուրքերը, գույքի գրանցման հետ կապված բոլոր ծախսերը, ինչպես նաև նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակումը, փորձաքննության անցկացման, հեղինակային և տեխնիկական հսկողության, կառուցման կամ վերակառուցման, ինժեներական ենթակառուցվածքների, բարեկարգման և արտաքին լուսավորության իրականացման հետ կապված ծախսերը, շահույթը: Նշված գույքի մակերեսը և բնակարանների և (կամ) բնակելի տների թիվը վաճառողի կողմից ներկայացված են նախնական հաշվարկի հիման վրա և ենթակա են փոփոխության` նախագծանախահաշվային փաստաթղթերի` գնորդի հետ համաձայնեցման փուլում, որի արդյունքում պայմանագրի ընդհանուր գինը ենթակա է փոփոխման` հիմք ընդունելով շինարարության մեկ քառ. մետրի արժեքը` 186000 դրամ,

բ. վաճառվող գույքի հետ կապված հողամասերի և կիսակառույց (անավարտ) շինությունների գինը, Պայմանագրի 3.2.5 կետով սահմանված գնով, գումարած ավելացված արժեքի հարկ»:

4. Պայմանագրի 7.1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«7.1. Հիմնական պայմանագրի նոտարական վավերացմամբ կնքման ժամկետը սահմանվում է`

սկզբնական հանձնվող 82.283 քառ. մետր մակերեսով բնակարաններից և (կամ) բնակելի տներից`

4-սենյականոցների համար` սույն պայմանագրի 3.2.5-րդ կետով սահմանված պարտավորության համապատասխան մասը (կառուցման համար անհրաժեշտ հողատարածքը տրամադրելուց) կատարելուց հետո 300 օր,

1, 2, 3, 5 և 6-սենյականոցների համար` սույն պայմանագրի 3.2.5-րդ կետով սահմանված պարտավորության համապատասխան մասը (կառուցման համար անհրաժեշտ հողատարածքը տրամադրելուց) կատարելուց հետո 270 օր,

բ. մնացած 143717 քառ. մետր մակերեսով բնակարանների և (կամ) բնակելի տների համար` սույն պայմանագրի 3.2.5-րդ կետով սահմանված պարտավորության համապատասխան մասը (կառուցման համար անհրաժեշտ հողատարածքը տրամադրելուց) կատարելուց հետո 700 օր: Հիմնական պայմանագրի կնքումից ծագող գնորդի իրավունքների պետական գրանցումը կատարվում է գնորդի կողմից և գնորդի հաշվին»:

5. Պայմանագրով, ինչպես նաև պայմանագրի հավելվածներով գույքի տրամադրման (գնման) համար սահմանված բոլոր ժամկետները փոխարինել սույն համաձայնագրի 3-րդ կետով սահմանված ժամկետներով:

6. Պայմանագրի 9.4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«9.4. Պայմանագիրը կազմված է 21 էջից, կնքվում է չորս օրինակից, որոնք ունեն հավասարազոր իրավաբանական ուժ: Պայմանագրից գնորդին տրամադրվում է երկու օրինակ, վաճառողին` մեկ օրինակ, և մեկ օրինակ` նոտարին: Սույն պայմանագրի NN 1, 2, 3 և 4 հավելվածները բաղկացած են 16 թերթից և պայմանագրի անբաժանելի մասն են»:

7. Պայմանագրի N 2 հավելվածի վերջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Գույքի ընդհանուր մակերեսը կազմում է 226000 քառ. մ, որից սկզբնական հանձնվող 82.283 քառ. մետրի արժեքի հաշվարկն իրականացվում է մեկ քառ. մետրի համար` 167400 դրամով` գումարած հողամասի համապատասխան բաժնեմասի արժեքը (պայմանագրի 3.2.5-րդ կետով սահմանված գնով` գումարած ավելացված արժեքի հարկը), մնացած 143717 քառ. մետրինը` 186000 դրամով` գումարած հողամասի համապատասխան բաժնեմասի արժեքը (պայմանագրի 3.2.5-րդ կետով սահմանված գնով` գումարած ավելացված արժեքի հարկը), իսկ Սպիտակ քաղաքում կառուցվելիք բնակելի տների (բնակարանների) համար` նաև գումարած 10.640 դրամ»:

8. Պայմանագրի N 1 հավելվածի վերջին պարբերությունից հետո կատարել լրացում սույն համաձայնագրին կից ներկայացված N 1 հավելվածով սահմանված բովանդակությամբ:

9. Պայմանագրի N 4 հավելվածը փոխարինել սույն համաձայնագրին կից ներկայացված N 2 հավելվածով:

10. Սույն համաձայնագիրն ուժի մեջ է մտնում կողմերի ստորագրման և նոտարական վավերացման պահից:

11. Սույն համաձայնագիրը կնքված է հայերենով, չորս օրինակից, որոնք ունեն հավասարազոր իրավաբանական ուժ, և կողմերի միջև կնքված պայմանագրի անբաժանելի մասն է: Յուրաքանչյուր կողմին տրվում է մեկական օրինակ:

 

 Վաճառող

 Գնորդ

«Գլենդել Հիլզ» փակ բաժնետիրական ընկերություն

Հայաստանի Հանրապետության անունից`

«Պետական գնումների գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպություն

Քաղ. Երևան, Սայաթ-Նովայի 19,

Քաղ. Երևան, Կոմիտասի 54բ,

ՀՎՀՀ` 01549866

ՀՎՀՀ` 00063418

«ՎՏԲ-Հայաստան բանկ» փակ բաժնե-տիրական ընկերության Մոսկվայի

մասնաճյուղ,

Հայէկոնոմբանկի Արաբկիրի
մասնաճյուղ,

հաշվի համարը` 160620001364

հաշվի համարը` 163058561289

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հավելված N 1

 
 

«ԵՐԿՐԱՇԱՐԺԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԱՆՕԹԵՎԱՆ ՄՆԱՑԱԾ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԲՆԱԿԱՐԱՆԱՇԻՆՈՒԹՅՈՒՆ» ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԿԱՌՈՒՑՎՈՂ ԲՆԱԿԵԼԻ ՏՆԵՐԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ

 

1. Բնակելի տան կարկասային աշխատանքներ`

9) բնակելի տան հարկայնություն` 1 հարկ.

10) բնակելի տան հարկի բարձրություն` 3 մ.

11) կարկաս` երկաթբետոնե, ծածկ` պանելային կամ պոլիստերոլ կամ փրփրաբետոնե սալեր.

12) պատերի շերտեր` արտաքինից տուֆ, ներսից 100 մմ թեթև բետոնե բլոկներ և գաջի սվաղ.

13) ցոկոլային հարկի երեսապատում` բազալտե սալեր և հարթասվաղ.

14) մուտքի աստիճանավանդակը` հարթասվաղ.

15) ձեղնահարկ` մետաղական, տանիքապատում` հանքային բամբակ և ցինկապատ կողավոր թիթեղ:

 

2. Բնակելի տան ներքին հարդարման աշխատանքներ`

1) բնակելի տան ընդհանուր սենյակների, ննջասենյակների, խոհանոցների, խոհանոցային խորշերի և միջանցքների հատակներ` լամինատե.

2) սանհանգույցի հատակը և պատերը` հարթասվաղ (պատերը ներկված են յուղաներկով).

3) բնակարանների պատեր` գաջի սվաղ` ներկված լատեքսային ներկով.

4) առաստաղներ` քսահարթում և ներկում լատեքսային ներկով.

5) մուտքի դուռը` երկաթյա, դռները` փայտյա կամ մետաղապլաստե, պատուհանները` մետաղապլաստե.

6) էլեկտրական հանգույցները` տեղադրված:

 

Սպիտակ քաղաքում կառուցվող բնակելի տների համար` նաև ստորև նշված 3-րդ և 4-րդ կետերով ներկայացված աշխատանքները:

 

3. Ինժեներական ենթակառուցվածքների անցկացման և բարեկարգման աշխատանքներ`

1) ջրամատակարարման և ջրահեռացման կոյուղիների անցկացում.

2) էլեկտրամատակարարման ցանցի անցկացում.

3) փողոցների ասֆալտապատում.

4) մայթերի ասֆալտապատում.

5) փողոցների և մայթերի արտաքին լուսավորում:

 

4. Ներքին հարդարման աշխատանքներ`

1) սույն հավելվածի 2-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված աշխատանքները փոխարինել հետևյալ աշխատանքներով` սանհանգույցի հատակը և պատերը` կերամիկական սալիկապատում.

2) սանհանգույցի պարագաները (լոգարան, լվացարան և զուգարանակոնք)` տեղադրված.

3) ջեռուցման համակարգի մոնտաժը` կատարված` բոլոր անհրաժեշտ սարքավորումներով.

4) խոհանոցում գազօջախը և լվացարանը` տեղադրված.

5) բնակարանների ներտնտեսային գազիֆիկացում:

 

 

Հավելված N 2

 

Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Ց ՈՒ Յ Ց

 

ԿԱՆԽԱՎՃԱՐՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

 

Վճարման ամիսը, տարեթիվը

Վճարման ենթակա կանխավճարը(դրամ)

Վճարման ձևը

2009 թ. հուլիս

2.000.000.000

վաճառողի բանկային հաշվին փոխանցելու միջոցով

2009 թ. 3-րդ եռամսյակի ընթացքում

3.000.000.000

վաճառողի բանկային հաշվին փոխանցելու միջոցով

2009 թ. 4-րդ եռամսյակի ընթացքում

2.229.000.000

վաճառողի բանկային հաշվին փոխանցելու միջոցով

2010 թ. 1-ին եռամսյակի ընթացքում

1,972,695,600

վաճառողի բանկային հաշվին փոխանցելու միջոցով

2010 թ. 2-րդ եռամսյակի ընթացքում

2,261,382,800

վաճառողի բանկային հաշվին փոխանցելու միջոցով

2010 թ. 3-րդ եռամսյակի ընթացքում

1,974,883,900

վաճառողի բանկային հաշվին փոխանցելու միջոցով

2010 թ. 4-րդ եռամսյակի ընթացքում

368,165,800

վաճառողի բանկային հաշվին փոխանցելու միջոցով

Սույն կանխավճարի վճարման պարտավորությունը գնորդի մոտ առաջանում է համապատասխան ֆինանսական միջոցները նախատեսվելուց հետո:

283.551.900

վաճառողի բանկային հաշվին փոխանցելու միջոցով

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան
 

 

Հավելված N 5

ՀՀ կառավարության 2010 թվականի

 ապրիլի 15-ի N 413-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1522-Ն ՈՐՈՇՄԱՆ N 1 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 1 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

 (հազ. դրամ)

Պետական բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորման աղբյուրներն ու դրանց տարրերի անվանումները

Ցուցանիշների փոփոխությունը
(ավելացումները նշված են դրական նշանով)

առաջին եռամսյակ

առաջին կիսամյակ

ինն ամիս

տարի

 ԸՆԴԱՄԵՆԸ

1,700,000.0

3,305,038.8

1,831,723.5

-

 այդ թվում՝

       

Ա. Ներքին աղբյուրներ -ընդամենը

1,700,000.0

3,305,038.8

1,831,723.5

-

 այդ թվում՝

       

2. Ֆինանսական ակտիվներ

1,700,000.0

3,305,038.8

1,831,723.5

-

 այդ թվում՝

       

2.6. Այլ

1,700,000.0

3,305,038.8

1,831,723.5

-

կայունացման դեպոզիտային հաշվից օգտագործում

1,700,000.0

3,305,038.8

1,831,723.5

 

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան