Basic information
Number
N 2786-Ա
Type
Հրաման
Act type
Հիմնական ակտ (23.10.2013-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀԳՏ 2014.02.01/2(481).1 Հատուկ բաժին
Enactment organisation
Առողջապահության նախարար
Enactment date
22.10.2013
Signing organisation
Առողջապահության նախարար
Signing date
22.10.2013
Effective date
23.10.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

22 հոկտեմբերի 2013 թ.

ք. Երևան

N 2786-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ԿԱՐԴԻՈՄԵԴ ԸՆՏԱՆԵԿԱՆ ԲԺՇԿՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 10-ԻՆ ՏՐՎԱԾ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԹԻՎ Կ-ԲՕ-001694 ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԿՈՍՄԵՏՈԼՈԳԻԱԿԱՆ, ՌԵՎՄԱՏՈԼՈԳԻԱԿԱՆ, ԱԿՆԱԲԱՆԱԿԱՆ, ՄԱՇԿԱԲԱՆԱԿԱՆ, ՎԵՆԵՐԱԲԱՆԱԿԱՆ, ՀՈԳԵԹԵՐԱՊԵՎՏԻԿ, ՖԻԶԻՈԹԵՐԱՊԵՎՏԻԿ, ՌԵՆՏԳԵՆԱԲԱՆԱԿԱՆ, ԹԵՐԱՊԵՎՏԻԿ ՍՏՈՄԱՏՈԼՈԳԻԱԿԱՆ, ՎԻՐԱԲՈՒԺԱԿԱՆ ՍՏՈՄԱՏՈԼՈԳԻԱԿԱՆ, ՕՐԹՈՊԵԴԻԿ ՍՏՈՄԱՏՈԼՈԳԻԱԿԱՆ, ՍՐՏԱԲԱՆԱԿԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՄԱՍՈՎ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ, 21-րդ հոդվածները, 22-րդ հոդվածի 4-րդ մասը և ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետը, 6-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ի N 1300-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրության 12-րդ կետի «դ» ենթակետը, «Կարդիոմեդ ընտանեկան բժշկության կենտրոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենի 17.10.2013 թ. դիմումը.

 

Հրամայում եմ`

 

1. Կասեցնել «Կարդիոմեդ ընտանեկան բժշկության կենտրոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը 2012 թվականի մայիսի 10-ին տրված բժշկական օգնության և սպասարկման թիվ Կ-ԲՕ-001694 լիցենզիայի գործողությունը կոսմետոլոգիական, ռևմատոլոգիական, ակնաբանական, մաշկաբանական, վեներաբանական, հոգեթերապևտիկ, ֆիզիոթերապևտիկ, ռենտգենաբանական, թերապևտիկ ստոմատոլոգիական, վիրաբուժական ստոմատոլոգիական, օրթոպեդիկ ստոմատոլոգիական, սրտաբանական տեսակների մասով մինչև 2014 թվականի մարտի 20-ը:

2. ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալության պետի պաշտոնակատար Կարեն Կոստանյանին`

1) ապահովել լիցենզիայի կասեցման մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում.

2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին, գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Տիգրան Սահակյանին:

 

 

Դ. Դումանյան