Գլխավոր տեղեկություն
Համար
N 263-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (22.04.2010-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
21.04.2010
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
21.04.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.04.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
 

21 ապրիլի 2010 թվականի N 263-Ա

 

Ա. ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ՀՌՈՄ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Ա. Սարգսյանին 2010 թվականի ապրիլի 21-25-ը գործուղել Հռոմ (Իտալիայի Հանրապետություն)՝ «Իտալիայի Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև ոստիկանական համագործակցության մասին» համաձայնագիրը ստորագրելու, ինչպես նաև հետագա համագործակցության հարցերը քննարկելու համար:

2. Ա. Սարգսյանի՝ Հռոմ գործուղման հետ կապված ծախսերը կատարել «Հայատանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի մասին» Հայատանի Հանրապետության օրենքի 03 բաժնի 01 խմբի 01 դասի «02. Հասարակական կարգի պահպանության ապահովում» ծրագրով նախատեսված միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝ լուծել Ա. Սարգսյանի՝ Հռոմ մեկնելու հետ կապված հարցերը:

4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Ա. Սարգսյանին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Հռոմ գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2010 թ. ապրիլի 21

Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան