Գլխավոր տեղեկություն
Համար
N 565-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (27.05.2010-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2009.06.19/19(337).1 Հոդ.573
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
06.05.2010
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
19.05.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.05.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

6 մայիսի 2010 թվականի N 565-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 11-Ի N 238-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մարտի 11-ի «Հայաստանի Հանրապետության պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության կարգը հաստատելու մասին» N 238-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

1) 16-րդ կետի`

ա. 2-րդ ենթակետն ուժը կորցրած ճանաչել,

բ. 3-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3) բուհի կողմից ուսման վարձի մասնակի զեղչի կիրառմամբ (այսուհետ` վճարովի)` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած և ըստ բուհերի ու մասնագիտությունների` Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության հաստատած տեղերի (ընդունված արական սեռի ներկայացուցիչները չեն օգտվում «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետով սահմանված արտոնությունից):».

2) 17-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«17. Ընդունելության քննությունների արդյունքների հիման վրա անվճար և վճարովի ուսուցմամբ մրցույթների արդյունքները հաստատելու, արտոնություն ունեցող դիմորդների ցուցակներն ըստ մասնագիտությունների հաստատելու, անվճար և վճարովի ուսուցման համակարգում թափուր և պահուստային տեղերը վերաբաշխելու նպատակով ստեղծվում է հանրապետական ընդունող հանձնաժողով».

3) 35-րդ կետի`

ա. 1-ին ենթակետում «նախորդ տարվա շրջանավարտն այն չի ներկայացնում» բառերը փոխարինել «նախորդ տարիների շրջանավարտները ներկայացնում են ավարտական փաստաթուղթ` ատեստատ կամ դիպլոմ» բառերով,

բ. 6-րդ ենթակետում «106-րդ կետի 2-րդ և 3-րդ ենթակետերով» բառերը փոխարինել «105-րդ և 106-րդ կետերով» բառերով.

4) 41-րդ կետից հանել «ինչպես նաև ժամկետային զինվորական ծառայությունից առանց տարկետման իրավունքի ուսուցման վճարովի (վճարովի հայտերի նույն հերթականությամբ)» բառերը.

5) 50-րդ կետը «310112 - Ապահովագրական գործ (ագրոպարենային համակարգի)» բառերից հետո լրացնել «310110 - Ագրարային քաղաքականություն և տարածաշրջանի զարգացում», «311101 - Ագրոպարենային արտադրության էկոնոմիկա և կառավարում» բառերով.

6) ուժը կորցրած ճանաչել 94-րդ կետը.

7) 112-րդ կետի`

ա. 1-ին ենթակետից հանել «և վճարովի` առանց տարկետման իրավունքի» բառերը,

բ. 3-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3) վերաբաշխվում են մրցույթի արդյունքներով անվճար, վճարովի ուսուցման համակարգում թափուր մնացած տեղերը, ինչպես նաև` անվճար, վճարովի համակարգի պահուստային տեղերը»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2010 թ. մայիսի 19
Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան