ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 մայիսի 2010 թվականի N 559-Ա
ԿԱՄԻԼԼԻԱՆՆԵՐԻ ՄԻԱԲԱՆՈՒԹՅԱՆ «Ս. ԿԱՄԻԼԼՈ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ՀՈԳԵՄԵՏ ՆՅՈՒԹԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ, 26-րդ հոդվածներին ու 43-րդ հոդվածի 2-րդ մասին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հունվարի 31-ի N 73-Ն որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Կամիլլիանների միաբանության «Ս. Կամիլլո» բարեգործական հիմնադրամին (իրավաբանական անձի գտնվելու վայրը (հասցեն)` Շիրակի մարզ, գ. Աշոցք և գործունեության իրականացման վայրը (հասցեն)` Շիրակի մարզ, գ. Աշոցք, Աշոցքի «Տիրամայր Նարեկի» հիվանդանոց) տալ թմրամիջոցների և հոգեմետ նյութերի պահպանման լիցենզիա` երեք տարի գործողության ժամկետով:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|