ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 մարտի 2010 թվականի N 295-Ա
ԱՊՀ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 6-ՐԴ ԲԱՑ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԴԵԼՓՅԱՆ ԽԱՂԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԻ ԾԱԽՍԵՐԻ ՆԱԽԱՀԱՇԻՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ԱՊՀ մասնակից պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի 2006 թվականի մայիսի 25-ի «Մշակույթի բնագավառում մինչև 2010 թվականը ԱՊՀ մասնակից պետությունների համագործակցության հիմնական միջոցառումների մասին» որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հաստատել «Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 08 բաժնի 02 խմբի 05 դասի «04. Մշակութային միջոցառումների իրականացում» ծրագրով նախատեսված` 2010 թվականի հունիսի 26-ից մինչև հուլիսի 2-ը Երևանում ԱՊՀ մասնակից պետությունների 6-րդ բաց երիտասարդական Դելփյան խաղերի կազմակերպման և անցկացման հետ կապված հայկական կողմի ծախսերի նախահաշիվը` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2010 թ. մարտի 30 Երևան |
|
Հավելված ՀՀ կառավարության 2010 թվականի մարտի 25-ի N 295-Ա որոշման |
Ն Ա Խ Ա Հ Ա Շ Ի Վ
ԱՊՀ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 6-ՐԴ ԲԱՑ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԴԵԼՓՅԱՆ ԽԱՂԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԻ ԾԱԽՍԵՐԻ
NN ը/կ | Ծախսերի անվանումները | Քանակային ցուցանիշները (հատ /օր / անձ) | Միավորի արժեքը | Գումարը (հազ. դրամ) |
1. |
Մասնակիցների կեցություն՝ ա) մեկտեղանոց
բ) երկտեղանոց
գ) լյուքս համարներ (պաշտոնական պատվիրակության համար) |
75 անձ, 7 օր
187 հատ (374 անձ), 7 օր
18 անձ, 7 օր |
31 047 դրամ
45 000 դրամ
63000 դրամ |
83142.5 |
2. |
Մասնակիցների սնունդ՝ ա) ճաշ, ընթրիք
բ) սուրճի ընդմիջում (2 օրվա համար) |
500 անձ, 7 օր
500 անձ, 2 օր |
1 մարդ` օրական 8000. դրամ
1 մարդ` օրական 1500 դրամ |
29500.0 |
3. | Պաշտոնական ընթրիք կազմկոմիտեի անունից | 80 անձ | 12500 դրամ | 1000.0 |
4. |
Տրանսպորտային ծախսեր` ա) ավտոբուս
բ) միկրոավտոբուս
գ) մարդատար մեքենա (պաշտոնական պատվիրակության համար) |
14 մեքենա, 5 օր 12 մեքենա, 2 օր
5 մեքենա, 7 օր
5 մեքենա, 7 օր |
ավտոբուս՝ 65 000 դրամ
միկրոավտոբուս՝ 50000 դրամ
մարդատար մեքենա՝ 60000 դրամ |
9960.0 |
Ընդամենը | 123602.5 |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |