Գլխավոր տեղեկություն
Համար
N 537-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (27.05.2010-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2010.05.26/22(756) Հոդ.567
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
13.05.2010
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
17.05.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.05.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

13 մայիսի 2010 թվականի N 537-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 1330-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հոկտեմբերի 30-ի «Հարկային վարչարարությանն օժանդակության նպատակով վիճակահանության անցկացման և պարգևավճարների տրամադրման կարգը հաստատելու մասին» N 1330-Ն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված կարգում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը`

1) կարգի 2-րդ կետի 1-ին ենթակետը «առաջին» բառից հետո լրացնել «կամ վերջին» բառերով.

2) կարգի 2-րդ կետի 4-րդ ենթակետը «առաջինից» բառից հետո լրացնել «կամ վերջինից», իսկ «առաջին» բառից հետո` «կամ վերջին» բառերով.

3) կարգի 11-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«11. Յուրաքանչյուր վիճակահանության համար նախատեսված բազային պարգևավճարների հիմնադրամից վիճակահանության արդյունքում շահող կտրոնների բազային պարգևավճարը տրամադրվում է հետևյալ չափերով`

հատուկ համարի առաջին նիշից սկսած`
հաջորդական հերթականությամբ բոլոր ութ
թվերը համընկնելու դեպքում`

հինգ մլն դրամ

   

հատուկ համարի առաջին կամ վերջին նիշից սկսած`
հաջորդական հերթականությամբ
բոլոր յոթ թվերը համընկնելու դեպքում`

հինգ հարյուր հազ. դրամ

 

 

 

հատուկ համարի առաջին կամ վերջին նիշից սկսած`
հաջորդական հերթականությամբ
բոլոր վեց թվերը համընկնելու դեպքում`

 

հիսուն հազ. դրամ

 

հատուկ համարի առաջին կամ վերջին նիշից սկսած`
հաջորդական հերթականությամբ
բոլոր հինգ թվերը համընկնելու դեպքում`

 

քսան հազ. դրամ

 

 

 

հատուկ համարի առաջին կամ վերջին նիշից սկսած`
հաջորդական հերթականությամբ
բոլոր չորս թվերը համընկնելու դեպքում`

հինգ հազ. դրամ

 

հատուկ համարի առաջին կամ վերջին նիշից
սկսած` հաջորդական հերթականությամբ
բոլոր երեք թվերը համընկնելու դեպքում`

 

 երկու հազ. դրամ:».

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

4) կարգի 17-րդ կետը «առաջին» բառից հետո լրացնել «կամ վերջին» բառերով և հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.

«Առաջին կամ վերջին նիշից սկսած` հաջորդական հերթականությամբ առաջին և վերջին երեք նիշերը միաժամանակ համընկնելու դեպքում պարգևավճարը վճարվում է յուրաքանչյուր համընկնելու համար:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2010 թ. մայիսի 17
Երևան