Գլխավոր տեղեկություն
Տիպ
Համաձայնագիր
Ակտի տիպ
Ինկորպորացիա (02.05.2012-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԱԳՆՊՏ 2012.12.28/14(22)
Ընդունող մարմին
Հայաստանի Հանրապետություն
Ընդունման ամսաթիվ
08.12.2008
Ստորագրման ամսաթիվ
08.12.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.05.2012

Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր

 

Հայաստանի Հանրապետության Կառավարության և Շվեյցարիայի Համադաշնության Կառավարության միջև Արտակարգ իրավիճակների ժամանակ համագործակցության մասին

 

Հայաստանի Հանրապետության Կառավարության և Շվեյցարիայի Համադաշնության Կառավարությունը`

 գիտակցելով, որ արտակարգ իրավիճակներում աջակցությունը հանդիսանում է Շվեյցարիայի քաղաքականության միջազգային համերաշխության կարևորագույն մասը.

 վստահ լինլով, որ երկու երկրների միջև համագործակցության անհրաժեշտությունը կնպաստի արտակարգ իրավիճակների դեպքում օժանդակության գործընթացին.

համաձայնեցին հետևյալ դրույթների շուրջ.

 

Հոդված 1. Նպատակը

 

Սույն համաձայնագրի նպատակն է սահմանել մանրամասն ընթացակարգերը, որոնց համաձայն Հայաստանի Հանրապետության Կառավարությանը Շվեյցարիայի Համադաշնության Կառավարության կողմից կտրամադրվի Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (այսուհետ` ՇԶՀ) արտակարգ իրավիճակների և վերականգնողական խումբ` արտակարգ իրավիճակներից տուժած տարածքներում գործելու նպատակով: Հայաստանի Հանրապետության կառավարության խնդրանքին ի պատասխան` Շվեյցարիայի Համադաշնության կառավարությունը կընդունի այն` համաձայն ներքոհիշյալ դրույթների:

 

Հոդված 2. Համաձայնագրի շրջանակները

 

Սույն Համաձայնագիրը վերաբերում է արտակարգ իրավիճակներում Հայաստանի Հանրապետության Կառավարությանը Շվեյցարիայի Համադաշնության Կառավարության կողմից տրամադրած ցանկացած տեսակի աջակցությանը: Աջակցությունը ենթադրում է ցանկացած տեսակի տեղակայման գործընթաց աղետի օրը (օրերի ընթացքում), արտակարգ իրավիճակների ընթացքում և վերականգնողական աշխատանքներ իրականացնելիս: Նշված ժամանակահատվածից դուրս ցանկացած տեսակի Աջակցություն չի կարգավորվում սույն Համաձայնագրով: Աջակցություն կարող է ցուցաբերվել վերականգնողական աշխատանքների և պատրաստվածությանն ուղղված աշխատանքների ընթացքում, որոնք կկարգավորվեն նախագծերի վերաբերյալ լրացուցիչ համաձայնագրերով:

Սույն Համաձայնագիրը կիրառվում է նաև ՇԶՀ-ի կողմից լիազորված հաստատությունների նկատմամբ, որոնք արտակարգ իրավիճակներում աջակցում են Շվեյցարիայի Համադաշնության Կառավարությանը:

 

Հոդված 3. Սահմանումներ

 

Սույն Համաձայնագրի շրջանակներում հետևյալ արտահայտություններն ունեն հետևյալ իմաստը`

 

Դիմող կողմ`

Հայաստանի Հանրապետության Կառավարություն

Աջակցող կողմ`

Շվեյցարիայի Համադաշնության Կառավարություն

Պայմանավորվող կողմեր`

Հայաստանի Հանրապետության Կառավարություն և Շվեյցարիայի Համադաշնության Կառավարություն

Արտակարգ իրավիճակներից տուժած վայր`

Հայաստանի Հանրապետության տարածքում

գտնվող վայր, որը տուժել է արտակարգ

իրավիճակից և որը Դիմող կողմի կարծիքով օժանդակության կարիք ունի.

Արտակարգ իրավիճակների և վերականգնողական խումբ`

Արտակարգ իրավիճակներից տուժած տարածքներ

և ուղարկող ՇԶՀԳ մասնագետներ, ովքեր Աջակցող

կողմի կարծիքով ունեն անհրաժեշտ բոլոր հմտությունները տեղակայման

տարածքում մասնագիտական և տեխնիկական

փորձագիտություն անցկացնելու համար.

Աջակցություն`

Նշանակում է հետևյալ գործողությունները`
 

1. Կենսաապահովման միջոցառումներ

2. Աջակցություն տուժածներին (բժշկական օգնություն, ապաստարանի տրամադրում, ջրի և ջրագծերի ապահովում)

3. Վնասների գնահատում

4. Վերականգնման միջոցառումներ

Աջակցությունը տրամադրվում` անմիջականորեն` արտակարգ իրավիճակների և վերականգնողական խմբի կողմից, կամ անուղղակիորեն` ՇԶՀԳ-ի

կողմից լիազորված հաստատության կողմից,

կամ այլ կերպ.

Արտակարգ իրավիճակ`

Հանկարծահաս բնական կամ տեխնածին բնույթի արտակարգ իրադրություն, ինչպիսիք են` բնական աղետները, ճգնաժամերը կամ լուրջ վթարները: Սույն Համաձայնագրի շրջանակներում արտակարգ իրավիճակը վերաբերում է հետևյալ ժամանակահատվածին` աղետի օրը ՉօրերըՃ, արտակարգ իրավիճակների ժամանակահատվածը և վերականգնողական աշխատանքների իրականացման ժամանակահատվածը: Այն կարող է ներառել նաև վերակառուցման ժամանակահատվածը և կանխարգելմանն ուղղված նախապատրաստական գործողությունների ժամանակահատվածը` հիմնվելով նախագծերի վերաբերյալ լրացուցիչ համաձայնագրերի վրա.

Սարքավորում`

Նյութեր, հեռահաղորդակցության և անհատական սարքավորումներ` նախատեսված արտակարգ իրավիճակների և վերականգնողական խմբի համար.

Օգնության պարագաներ`

Տուժած բնակչության համար նախատեսված սարքավորումներ և նյութեր.

Գործունեություն ծավալելու համար անհրաժեշտ պահանջներ`

Տեղում ձեռք բերված նյութեր և օգնության պարագաներ, որոնք անհրաժեշտ են տեղակայման և արտակարգ իրավիճակների և վերականգնողական խմբի համար, ինչպիսիք են` ծառայությունները ( այսինքն` թարգմանիչ), ապրանքները (այսինքն՝ փոխադրամիջոցներ, վառելիք, ջուր) և ընթացակարգերը (այսինքն` ներմուծում, ուղղորդում, կառավարում)` Դիմող կողմի հետ ունեցած պայմանավորվածության համաձայն:

 

Հոդված 4. Իրավասու մարմիններ

 

4.1. Ներքոնշյալ իրավասու մարմիններն իրավասու են կիրառել սույն Համաձայնագիրը`

ա) Հայաստանի Հանրապետության Կառավարության կողմից`

- Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությունը

բ) Շվեյցարիայի Համադաշնության Կառավարություն` ՇԶՀ-ն, որը գործում է

- Բեռնում տեղակայված իր կենտրոնակայանների միջոցով (Ղեկավար),

- իսկ արտակարգ իրավիճակներից տուժած տարածքում` գործող արտակարգ իրավիճակների և վերականգնողական խմբի միջոցով, որը ղեկավարում է խմբի ղեկավարը:

4.2. Վերը նշված իրավասու մարմինները կարող են անմիջականորեն հաղորդակցվել միմյանց հետ:

4.3. Սույն Համաձայնագրի 1-ին հավելվածում նշված են վերը նշված իրավասու մարմինների, ինչպես նաև նրանց կողմից իրենց պարտականությունների իրականացման համար լիազորված այլ իրավասու մարմինների հասցեները, հեռախոսահամարները, ֆաքսի համարները և էլեկտրոնային հասցեները: Պայմանավորվող կողմերը պետք է հաղորդակցվեն միմյանց հետ 1-ին հավելվածում նշված դիվանագիտական ուղիներով:

 

Հոդված 5. Աջակցության նախաձեռնումը

 

5.1. Արտակարգ իրավիճակների և վերականգնողական խմբի տեղակայումը Հայաստանի Հանրապետության տարածքում որոշվում է 4-րդ հոդվածի առաջին մասում նշված իրավասու մարմինների փոխհամաձայնությամբ:

5.2. Արտակարգ իրավիճակների և վերականգնողական խմբի տեղակայումը պետք է իրականացվի հնարավորինս արագ և հիմնված լինի Հայաստանի Հանրապետության Կառավարության վրա: Դիմումը և դրա ընդունումը դիվանագիտական ուղիներով պետք է հասցեագրվեն 1-ին հավելվածում նշված իրավասու մարմիններին:

5.3. Համաձայն 8-րդ հոդվածի` ՇԶՀ-ն հնարավորինս արագ պետք է Դիմող կողմի իրավասու մարմիններին տրամադրի անձնակազմի (արտակարգ իրավիճակների և վերականգնողական խմբի և ՇԶՀ կողմից լիազորված հաստատությունների), սարքավորումների և անձնական օգտագործման իրերի նախնական ամբողջական ցուցակը, որն Աջակցող կողմը խնդրում է ներմուծել` տեղակայման գործընթացն ավարտին հասցնելու համար: Միևնույն ժամանակ, ՇԶՀ-ն պետք է սույն Համաձայնագրի 8-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան տեղեկացնի նախատեսվող տրանսպորտային ուղիների մասին:

 

Հոդված 6. Աջակցության տեսակները

 

Ցուցաբերվող աջակցությունը սույն Համաձայնագրի համաձայն տրամադրում է անմիջականորեն ՇԶՀ-ի կողմից կամ անուղղակիորեն` ՇԶՀ-ի կողմից լիազորված հաստատությունների միջոցով, անհրաժեշտության դեպքում` նաև այլ համապատասխան միջոցներով: Արտակարգ իրավիճակներից տուժած տարածքներ ուղարկված արտակարգ իրավիճակների և վերականգնողական խումբը պետք է միջազգային չափանիշներին համաձայն մասնագիտական ուսուցում անցած լինի:

 

Հոդված 7. Ֆինանսական միջոցներ / Ֆինանսավորումը

 

7.1. Աջակցող կողմի ցուցաբերած Աջակցությունը պետք է լինի անվճար:

7.2. Եթե տեղակայման գործընթացով այդպիսի պահանջ կա և ՇԶՀ-ի դիմումի հիման վրա Դիմող կողմը պետք է իր հաշվին տրամադրի արտակարգ իրավիճակների և վերականգնողական խմբին աշխատանքներ ծավալելու համար անհրաժեշտ պայմաններ` Դիմող կողմի տարածքում տեղակայման ժամկետների սահմանում:

 

Հոդված 8. Պարտականությունները արտակարգ իրավիճակներում

տեղակայման ժամանակ

 

8.1. Սույն Համաձայնագիրը պարտավորեցնում է Պայմանավորվող կողմերին գործել հետևյալ կերպ`

1. Պայմանավորվող կողմերը կձեռնարկեն բոլոր միջոցները` արդյունավետ, արագ և համապատասխան մակարդակի առաջարկություն երաշխավորելու համար:

2. Իրավասու մարմինները կձեռնարկեն բոլոր անհրաժեշտ միջոցները` աջակցության` հնարավորինս կարճ ժամանակահատվածում արտակարգ իրավիճակներից տուժած տարածք հասնելը երաշխավորելու համար:

3. Պայմանավորվող կողմերը արտակարգ իրավիճակների և վերականգնողական խումբը, սարքավորումները, օգնության պարագաները և գործունեության համար անհրաժեշտ պահանջները կուղարկեն ցամաքային, օդային և ջրային տարածքներով այնպես, որ դրանք հնարավորինս արագ հասնեն արտակարգ իրավիճակից տուժած տարածք, ամենաարդյունավետ ճանապարհով և իրավիճակին համարժեք եղանակով:

8.2. Սույն Համաձայնագիրը պարտավորեցնում է Դիմող կողմին գործել հետևյալ կերպ`

1. Տեղակայման գործընթացի համակարգում. Դիմող կողմը պարտավոր է (այնքանով, որքանով այն ի վիճակի է գործել) համակարգել տեղակայման և աջակցության գործընթացները։

2. Աջակցող կազմակերպությունների համակարգում. Դիմող կողմը (այնքանով, որքանով այն ի վիճակի է գործել) համակարգում է աջակցող կազմակերպությունների գործողությունները՝ ինչպիսիք են ոչ կառավարական կազմակերպությունները, պետությունները և կազմակերպությունները։

3. Նյութերի համար անհրաժեշտ ձևակերպումների պահանջի վերացումը.

Դիմող կողմը պետք է ազատի ցուցաբերվող աջակցությունը ձևակերպումներից, հատկապես սարքավորումների և օգնության համար նախատեսված պարագաների համար սահմանվող ֆորմալ պահանջներից։ Դիմող կողմի իրավասու պաշտոնյաները պետք է երաշխավորեն Դիմող կողմի տարածք մարդկանց և սարքավորումների մուտքը և ելքը պետական սահմանում առանց խոչընդոտներ հանդիպելու։

4. Շների համար անհրաժեշտ ձևակերպումների պահանջի վերացումը. Դիմող կողմը պետք է ապահովի որոնողափրկարարական շների՝ երկրի տարածք դյուրին մուտք գործելն ու այնտեղից դուրս գալը։ Բոլոր անասնաբուժական պահանջները, ներառյալ շների ընդունման կարանտինը, պետք է վերացվեն:

5. Ներմուծված և վերաարտահանված նյութերի համար անհրաժեշտ ձևակերպումները. Դիմող կողմը պետք է ապահովի Հանրապետության տարածք սարքավորումների և օգնության պարագաների մուտքը, դրանց պահեստավորումը և վերաարտահանումը։

6. Անձանցից և նյութերի համար հարկերի և տուրքերի գանձման պահանջի վերացումը. Դիմող կողմը պետք է ազատի արտակարգ իրավիճակների և վերականգնողական խմբին, տեղակայման ժամանակ օգտագործվող բոլոր սարքավորումները, օգնության պարագաները բոլոր ուղղակի և անուղղակի հարկերից և տուրքերից, մաքսազերծումից և այլ վճարներից, ինչպիսիք են ներմուծման և արտահանման վճարները։

7. Կանխիկ գումարներից գանձվող հարկերի և տուրքերի պահանջի վերացումը. Դիմող կողմը պետք է ազատի արտակարգ իրավիճակների և վերականգնողական խմբին բոլոր մաքսային ընթացակարգերից, ուղղակի ու անուղղակի հարկերից և այլ վճարներից, ինչպիսիք են կանխիկ գումարի ներմուծման և արտահանման հետ կապված վճարները։

8. Թմրադեղերի հետ կապված ձևակերպումների պահանջի վերացումը. Սույն Համաձայնագրի շրջանակներում Դիմող կողմը չի դիտարկում թմրանյութերի ներմուծումը կամ տեղակայումից հետո դրանց չօգտագործված չափաբաժնի վերաարտահանումը որպես ներմուծում կամ արտահանում՝ թմրադեղերի մասին միջազգային համաձայնագրերի համաձայն։

9. Օդային տարածքի տրամադրում. Սույն Համաձայնագրի շրջանակներում Դիմող կողմը պետք է ապահովի իր երկրի օդային տարածքով Աջակցող կողմի տեղակայման համար օգտագործվող օդանավի թռիչքի իրավունքը։ Պետք է ապահովի արտակարգ իրավիճակից տուժած տարածքի մոտ գտնվող օդանավակայանում կամ Դիմող կողմի նշված վայրում, նույնիսկ եթե այն գտնվում է օդանավակայանի մաքսային գոտուց դուրս, թռիչք և վայրէջք կատարելու իրավունքը։ Տեղակայման ընթացքում Աջակցող կողմի օդանավը առանց մաքսային ձևակերպումների պետք է վայրէջք կատարի Դիմող կողմի տարածքում՝ օդանավերի ժամանակավոր ընդունման վերաբերյալ պայմանավորվածությունների համաձայն։

10. Սահմանի և ներմուծման վերահսկում. Դիմող կողմը պետք է օժանդակի օդանավակայաններում, նավամատույցում և ցանկացած այլ սահմանակետում, մաքսային կետում միգրացիոն, մաքսային, առողջապահական և գյուղատնտեսական վերահսկմանը։

11. Տարհանման իրավունք. Դիմող կողմը պետք է օժանդակի Աջակցության բոլոր փուլերին, ներառյալ Դիմող երկրի տարածք արտակարգ իրավիճակների և վերականգնողական խմբի թե անհատական, թե´ կոլեկտիվ մուտքը, այնտեղ գտնվելը, տարհանումը և ելքը, ինչպես նաև պարտավոր է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցառումները, ներառյալ համապատասխան սարքավորումների ապահովումը, ինչը արտակարգ իրավիճակների և վերականգնողական խմբին հնարավորություն կտա ամենաապահով և ամենաարդյունավետ ձևով իրականացնելու իր պարտականությունները։

12. Հեռահաղորդակցման համակարգերի օգտագործման իրավունքը. Դիմող կողմը պետք է ապահովի գոյություն ունեցող հեռահաղորդակցման միջոցների կամ հատուկ հաճախականության օգտագործումը, նաև դրանց միասնական օգտագործումը արտակարգ իրավիճակների և վերականգնողական խմբի կողմից, ինչպես նաև ապահովել արտակարգ իրավիճակների և վերականգնողական խմբի կողմից արտակարգ իրավիճակների հեռահաղորդակցման համակարգի հիմնադրումը։

8.3. Սույն Համաձայնագիրը պարտավորեցնում է Աջակցող կողմին գործել հետևյալ կերպ՝

1. Արագ փոխադրումը. Աջակցող կողմը պետք է ապահովի արտակարգ իրավիճակից տուժած տարածք արագ փոխադրումը։

2. Անձնակազմի և նյութերի հայտարարագրումը. արտակարգ իրավիճակների և վերականգնողական խմբի ղեկավարը պետք է Դիմող կողմի տարածք մուտք գործելիս՝ սահմանին կամ վայրէջքին հաջորդած առաջին իսկ կետում, կամ հենց որ պահանջում է իրավասու պաշտոնյան անմիջապես հերթականությամբ ներկայացնի արտակարգ իրավիճակների և

3. վերականգնողական խմբի անձնակազմի անդամների կամ ՇԶՀ-ի կողմից արտոնագրված հաստատության, համապատասխան սարքավորումների և տրամադրված օգնության պարագաների ցանկը։ Անդամների տրամադրության տակ պետք է լինեն վավերական անհատական քարտեր, և յուրաքանչյուր շան հետ պետք է լինի վավերական պատվաստման վկայական։

4. Տրանսպորտային միջոցների հայտարարագրումը. Աջակցող կողմը տեղակայման ընթացքում ինքնաթիռ կամ այլ տրանսպորտային միջոց օգտագործելու որոշում կայացնելուց անմիջապես հետո այդ մասին տեղյակ կպահի Դիմող երկրի համապատասխան իրավասու մարմիններին՝ նշելով հետևյալ տվյալները՝ ինքնաթիռի տեսակը և գրանցման համարը, թռիչքի անձնակազմը, բեռը, թռիչքի և վայրէջքի ժամանակը, նախատեսած չվերթի և վայրեջքի վայրը։

5. Օգտագործումը և վերաարտահանումը. Բոլոր ներմուծված նյութերը, ներառյալ սարքավորումները, պետք է օգտագործվեն կամ, հակառակ դեպքում, վերաարտահանվեն տեղակայումից անմիջապես հետո։ Աջակցող կողմը պետք է երաշխավորի, որ ոչ մի սարքավորում, օգնության պարագա կամ այլ ներմուծված նյութ չի մնա երկրում կամ չի վաճառվի։

6. Թմրանյութերի ներմուծումը. Աջակցող կողմը պետք է թմրանյութեր ներմուծի միայն շտապ բժշկական օգնության նպատակով։ Միայն որակավորված բժշկական անձնակազմին պետք է թույլատրվի օգտագործել թմրանյութեր՝ համաձայն Շվեյցարիայում գործող իրավական չափանիշների։

8.4. Բաժին 8-ը պետք է նաև կիրառելի լինի տարհանման ենթակա մարդկանց նկատմամբ։ Աջակցող կողմը պետք է պարզի նրանց և նրանց վերաբերյալ տեղեկությունները հետագայում տրամադրի Դիմող կողմի իրավասու մարմիններին։

 

Հոդված 9. Հայտի մանրամասները

 

9.1. Օգնության համար դիմելիս Դիմող երկրի իրավասու մարմինները պետք է մատնանշեն այն խնդիրները, որոնք պետք է ուղղվեն Աջակցող կողմից՝ առանց խորանալու դրանց իրականացման մանրամասների մեջ։ Նրանք պետք է նշեն աղետի ժամանակ օժանդակող այլ երկրների մասին՝ դրանց համակարգման նպատակով։

9.2. Դիմող կողմը պետք է միայն խմբի ղեկավարին տրամադրի արտակարգ իրավիճակների և վերականգնողական խմբին հասցեագրված բոլոր հրահանգները։

9.3. Դիմող երկրի իրավասու մարմինները ողջ տեղակայման ընթացքում պետք է աջակցեն արտակարգ իրավիճակների և վերականգնողական խմբին, ինչպես նաև ապահովեն արտակարգ իրավիճակների և վերականգնողական խմբի և նրա սարքավորումների պաշտպանությունը։

 

Հոդված 10. Պատասխանատվությունը

 

Սույն Համաձայնագրի շրջանակներում, Դիմող կողմը ստանձնում է՝ տեղակայումը իրականացնելիս արտակարգ իրավիճակների և վերականգնողական խմբի անդամների պատճառած վնասների համար պատասխանատվությունը՝ բացառությամբ, երբ այդ վնասները չեն հասցվել դիտավորությամբ կամ կոպիտ անփութության հետևանքով։

 

Հոդված 11. Գերակայող դրույթները

 

Սույն Համաձայնագիրը չպետք է ազդեցություն ունենա որևէ բազմակողմանի համաձայնագրի վրա, որը կիրառելի է Պայմանավորվող կողմերի նկատմամբ, որն ուժի մեջ է մտել սույն Համաձայնագրից առաջ կամ հետո։

 

Հոդված 12. Համապատասխան իրավասու մարմինների

միջև համագործակցությունը

 

4-րդ հոդվածում նշված համապատասխան իրավասու մարմինները պետք է համագործակցեն հատկապես նպատակ ունենալով՝

 ձեռնարկել հատուկ միջոցներ, որոնք կնպաստեն սույն Համաձայնագրում նշված օգնության տրամադրմանը.

 համապատասխան տեղեկության և փորձի փոխանակման միջոցով արտակարգ իրավիճակների հետևանքները կանխարգելել և մեղմացնել, ինչպես նաև իրականացնել կանխատեսումներ.

 Փոխանակել տեղեկություններ կողմերի համապատասխան տարածքներում հնարավոր վտանգների և վնասների առաջացման հավանականության վերաբերյալ.

 Պայմանավորվող կողմերի օրենսդրությանը համապատասխան՝ որոնել և հայտնաբերել տեղակայման ընթացքում վնասված անձանց և իրեր, ինչպես նաև տեղեկացված լինել արտակարգ իրավիճակների և վերականգնողական խմբի գործողությունների հետևանքով առաջացած ցանկացած դեպքի վերաբերյալ։

 

Հոդված 13. Դրույթներ կոռուպցիայի դեմ

 

Պայմանավորվող կողմերը երկուստեք կարևորում են պայքարը կոռուպցիայի դեմ, որը խոչընդոտում է պատշաճ կառավարմանը և զարգացման համար անհրաժեշտ միջոցների ճիշտ օգտագործմանը, նաև վտանգում է գնի և որակի վրա հիմնված արդար և բաց մրցակցությունը։ Այսպիսով Պայմանավորվող կողմերը հայտարարում են, իրենց՝ կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված ջանքերը միավորելու նախաձեռնության մասին, մասնավորապես՝ ընդգծում են, որ ցանկացած առաջարկ, նվիրատվություն, վճարում, վարձատրություն կամ ցանկացած տեսակի օգուտ, անկախ նրանից, թե ում է դա տրված ուղղակիորեն կամ անուղղակի՝ նպատակ ունենալով օգտվել սույն Համաձայնագրի բաղադրիչներից, կամ դրա իրականացումից կընկալվի որպես ապօրինի գործողության կամ կոռուպցիայի դրսևորում։ Նմանօրինակ ցանկացած գործողություն իրավական հիմք կստեղծի սույն Համաձայնագիրը, գնման գործիքը չեղյալ համարելու կամ օրենքով նախատեսված ցանկացած այլ ուղղիչ միջոց ձեռնարկելու համար։

 

Հոդված 14. Սույն Համաձայնագրի մեկնաբանումը

 

Պայմանավորվող կողմերը պարտավորվում են դիվանագիտական ուղիներով կարգավորել բոլոր տարաձայնությունները, որոնք վերաբերում են սույն Համաձայնագրի դրույթների մեկնաբանմանը և դրանում նշված ծառայությունների կատարմանը։

 

Հոդված 15. Լրացումները և փոփոխությունները

 

Կողմերի փոխադարձ համաձայնությամբ սույն Համաձայնագրում կարող են կատարվել լրացումներ և փոփոխություններ, որոնք կձևակերպվեն առանձին արձանագրություններով, կհանդիսանան դրա անբաժանելի մասը և ուժի մեջ կմտնեն սույն Համաձայնագրի 15-րդ հոդվածով նախատեսված կարգով։

 

Հոդված 16. Ուժի մեջ մտնելը և վավերականությունը

 

16.1 Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում Կողմերի՝ ազգային օրենսդրությամբ նախատեսված ներպետական ընթացակարգերի կատարման մասին դիվանագիտական ուղիներով վերջին գրավոր ծանուցումը ստանալու օրվանից մեկ ամիս հետո և գործում է հինգ տարի ժամանակով, որը կարող է երկարաձգվել:

16.2 Սույն Համաձայնագրի գործողությունը կարող է դադարեցվել Կողմերից որևէ մեկի՝ այդպիսի մտադրության մասին մյուս Կողմին դիվանագիտական ուղիներով գրավոր ծանուցելու օրվանից երեք ամիս հետո:

Կատարված է Երևան քաղաքում 2008 թ. դեկտեմբերի 8-ին երկու բնօրինակով՝ յուրաքանչյուրը հայերեն և անգլերեն. երկու տեքստերն էլ հավասարազոր են։

Սույն Համաձայնագրի դրույթների կիրառման և մեկնաբանման ընթացքում տարաձայնություններ առաջանալու դեպքում նախապատվությունը կտրվի անգլերեն տեքստին:

 

Հավելված 1՝ Հաղորդակցման հասցեները

 

Հայաստանի Հանրապետության Կառավարություն

Արտակարգ իրավիճակների նախարարություն

Պուշկինի փ. 25

0010 Երևան, Հայաստանի Հանրապետություն

+374 10 530432 (հեռ./ֆաքս)

 

Շվեյցարիայի Համադաշնության Կառավարություն

Շվեյցարիայի Զարգացման և Համագործակցության

գործակալություն (ՇԶՀ)

Շվեյցարիայի հումանիտար օգնության միություն (ՇՀՕՄ)

Sägestrasse 77 Köniz

3003 Berne

Switzerland

+41 31 322 31 24 (tel)

+41 31 324 16 94 (fax)

 

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2012 թ. մայիսի 2-ին