Գլխավոր տեղեկություն
Համար
N 516-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (13.05.2010-14.12.2010)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀԽՍՀԳԽՏ 1989/23
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
06.05.2010
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
12.05.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.05.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

6 մայիսի 2010 թվականի N 516-Ա

 

ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ «ԲԻԳԱ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ 300 ՄԻԼԻՈՆ ԴՐԱՄԸ ԳԵՐԱԶԱՆՑՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ ՄԻՆՉԵՎ ԵՐԵՔ ՏԱՐԻ ԺԱՄԿԵՏՈՎ ՀԵՏԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6.1-ին հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի ապրիլի 30-ի N 600-Ն որոշման պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ընտրված «ԲԻԳԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում 2010 թվականի մայիսի 1-ից մինչև 2011 թվականի հունվարի 1-ը ներառյալ ներմուծվող` 300 միլիոն դրամը գերազանցող արժեքով ապրանքներից` համաձայն N 1 հավելվածի, մաքսային մարմինների կողմից հաշվարկվող ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը հետաձգել մինչև 2013 թվականի մայիսի 1-ը:

2. Հավանություն տալ «ԲԻԳԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ներդրումային ծրագրի իրականացումից ակնկալվող արդյունքների և մոնիթորինգի համակարգի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության և «ԲԻԳԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջև կնքվելիք պայմանագրի նախագծին` համաձայն N 2 հավելվածի:

3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` ապահովել «ԲԻԳԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ սույն որոշման 2-րդ կետով հավանության արժանացած պայմանագրի կնքումը:

4. Սույն որոշման N 1 հավելվածում նշված են ապրանքների նախնական արժեքները:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2010 թ. մայիսի 12
Երևան

 

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2010 թվականի

 մայիսի 6-ի N 516-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

«ԲԻԳԱ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ

 

NN
ը/կ

ԱՏԳ ԱԱ-ի ծածկագիրը

Անվանումը

Չափի միավորը

Քանակը

Ծագման երկիրը

Արտահանման երկիրը

Ներմուծման ժամկետը

Արժեքը (դրամ)

տարի

եռամսյակ

 

1

2

3

4

5

6

7

8

9

10

1.

73089099

Երկաթե կոնստրուկցիա

կգ

20400

Հոլանդիա

Հոլանդիա

2010 թ.

II-III

35384407

2.

73089059

Տանիք կոնստրուկցիա

քառ. մ

1020

Հոլանդիա

Հոլանդիա

2010 թ.

II-III

19116211

3.

84189990

Սառնարանային պատերի մասեր

քառ. մ

2329

Բելգիա

Ֆրանսիա

2010 թ.

II-III

50850818

4.

76101000

Դռներ և պատուհաններ

հատ

6

Հոլանդիա

Հոլանդիա

2010 թ.

II-III

17279236

5.

76109090

Դարակներ

մ

180

Հոլանդիա

Հոլանդիա

2010 թ.

II-III

32757716

6.

54072011

Աճեցման ցանց

հատ

72

Հոլանդիա

Հոլանդիա

2010 թ.

II-III

1742911

7.

84331990

Բերքահավաքի սայլակներ

հատ

16

Հոլանդիա

Հոլանդիա

2010 թ.

II-III

7243278

8.

84159000

Օդափոխության համակարգի մասեր

հատ

6

Հոլանդիա

Հոլանդիա

2010 թ.

II-III

43258451

9.

84159000

Կլիմայի կառավարման համակարգի մասեր

հատ

6

Հոլանդիա

Հոլանդիա

2010 թ.

II-III

17132362

10.

84159000

Սառեցման համակարգի մասեր

հատ

1

Հոլանդիա

Հոլանդիա

2010 թ.

II-III

42503948

11.

84159000

Ջեռուցման համակարգի մասեր

հատ

1

Հոլանդիա

Հոլանդիա

2010 թ.

II-III

12.

84159000

Գոլորշու կենտրոնական համակարգի մասեր

հատ

1

Հոլանդիա

Հոլանդիա

2010 թ.

II-III

17353681

13.

84159000

Ջրանցքների մեկուսացման համակարգի մասեր

հատ

1

Հոլանդիա

Հոլանդիա

2010 թ.

II-III

1710235

14.

84159000

Ջրային ցողման և մաքրման համակարգի մասեր

հատ

6

Հոլանդիա

Հոլանդիա

2010 թ.

II-III

1295238

15.

84368099

Դարսող մեքենա` կոմպոստի համար

հատ

1

Հոլանդիա

Հոլանդիա

2010 թ.

II-III

16604207

16.

84251100

Բարձրացման մեխանիզմ + կարապիկ (լեբյոտկա) կոմպ. համար

հատ

1

Հոլանդիա

Հոլանդիա

2010 թ.

II-III

10447421

17.

87168000

Շրջվող սայլակ` կոմպոստի համար

հատ

1

Հոլանդիա

Հոլանդիա

2010 թ.

II-III

578456

18.

84289091

Դատարկող կոնվեյեր (ձեռքի պոմպով)` կոմպոստի համար

հատ

1

Հոլանդիա

Հոլանդիա

2010 թ.

II-III

7590350

19.

84368099

Էլեկտրական խառնող, հարթեցնող մեքենա` կոմպոստի համար

հատ

1

Հոլանդիա

Հոլանդիա

2010 թ.

II-III

5578330

20.

8424

Ջրցան սայլակ` կոմպոստի համար

հատ

1

Հոլանդիա

Հոլանդիա

2010 թ.

II-III

1509018

21.

3101

Կոմպոստ

տոննա

576

Հոլանդիա

Հոլանդիա

2010 թ.

II, III, IV

45360000

Հունգարիա

Հունգարիա

 

 Ընդամենը

375296271

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2010 թվականի

 մայիսի 6-ի N 516-Ա որոշման

 

 Պ Ա Յ Մ Ա Ն Ա Գ Ի Ր  N

 

«ԲԻԳԱ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԻՑ ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

 

քաղ. Երևան _____

__________ 2010 թ.

 

 Հայաստանի Հանրապետությունը, որի անունից հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը (այսուհետ` նախարարություն), ի դեմս ________ -ի, մի կողմից, և «ԲԻԳԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը, ի դեմս ____________-ի (այսուհետ` ընկերություն), մյուս կողմից (նախարարությունը և ընկերությունը միասին հիշատակելու դեպքում` այսուհետ` կողմեր), հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մայիսի 6-ի N -Ա որոշումը, կնքեցին սույն պայմանագիրը (այսուհետ` պայմանագիր) հետևյալի մասին.

 

1. Պայմանագրի առարկան

 

Ընկերությունը պայմանագրով պարտավորվում է կատարել Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի ապրիլի 30-ի «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6.1-ին հոդվածով սահմանված կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի ընտրության կարգը հաստատելու մասին» N 600-Ն որոշմամբ սահմանված կարգով ընտրված ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրով (այսուհետ` ծրագիր) նախատեսված աշխատանքները, իսկ նախարարությունը պարտավորվում է իր իրավասությունների սահմաններում աջակցել ընկերությանը ծրագրի իրականացման գործընթացում:

 

2. Կողմերի իրավունքները և պարտավորությունները

 

2.1. Նախարարությունը պարտավոր է`

2.1.1. կատարել ծրագրի իրականացման մոնիթորինգ:

2.2. Նախարարությունն իրավունք ունի`

2.2.1. կատարելու ընկերության կողմից իրականացվող ծրագրի նկատմամբ վերահսկողություն.

2.2.2. ընկերությունից պահանջելու ներկայացնել պայմանագրի 3.6-րդ կետով սահմանված հաշվետվությունները:

2.3. Ընկերությունը պարտավոր է`

2.3.1. մինչև 2010 թվականի սեպտեմբերի 15-ը ավարտել ընկերության կողմից Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացված ներդրումային ծրագրում նշված սնկի արտադրության կազմակերպումը, որը կապահովի օրական մոտավորապես 750 կգ սնկի արտադրության հզորություն` համալրելով համապատասխան սարքավորումներով.

2.3.2. պայմանագրի 2.3.1-ին ենթակետում նշված ծրագրի շրջանակներում ստեղծել առնվազն 15 նոր աշխատատեղ` շուրջ 80 հազ. դրամ միջին աշխատավարձով.

2.3.3. հարկային պարտավորությունները և սոցիալական ապահովության վճարներն ավելացնել աշխատողների թվի և արտադրանքի իրացման ծավալների ավելացմանը համապատասխան.

2.3.4. կատարել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից բացահայտված թերությունների վերացման համար տրված ցուցումները.

2.3.5. իրականացնել ծրագրով նախատեսված այլ անհրաժեշտ աշխատանքներ:

2.4. Ընկերությունն իրավունք ունի`

2.4.1. ինքնուրույն որոշելու ծրագրի իրականացման մեխանիզմները.

2.4.2. ծրագրի իրականացման աշխատանքներում ներգրավելու այլ կազմակերպություններ և անհատ փորձագետների, որոնց կողմից իրականացվող աշխատանքների որակի պատասխանատվությունը կրում է ընկերությունը:

 

3. Հաշվետվություն և մոնիթորինգ

 

3.1. Ընկերության կողմից ծրագրի իրականացման նախնական, ընթացիկ և վերջնական արդյունքների համապատասխանության գնահատման նպատակով իրականացվում է մոնիթորինգ:

3.2. Նախարարությունը ցանկացած ժամանակ կարող է ծրագրի շրջանակներում իրականացնել մոնիթորինգ, ինչպես նաև ուսումնասիրել ընկերության կողմից իրականացված մոնիթորինգը և ծրագրին առնչվող ցանկացած փաստաթղթեր ու նյութեր:

3.3. Մոնիթորինգի ընթացքում բացահայտված թերացումների և բացթողումների շտկման նպատակով նախարարության կողմից ընկերությանը տրվում են ցուցումներ, և կատարվում են առաջարկություններ:

3.4. Նախարարության կողմից իրականացվող մոնիթորինգի ընթացքում ընկերությունից կարող են պահանջվել գրավոր ու բանավոր պարզաբանումներ և բացատրություններ:

3.5. Մոնիթորինգն իրականացվում է ծրագրով ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքը գնահատելու նպատակով:

3.6. Ընկերությունը նախարարություն է ներկայացնում եռամսյակային, կիսամյակային և տարեկան հաշվետվություններ (տեքստային և ֆինանսական):

 

4. Կողմերի պատասխանատվությունը

 

4.1. Այն դեպքում, երբ ընկերությունը չի կատարում կամ ոչ պատշաճ է կատարում պայմանագրով և ծրագրով սահմանված պարտավորությունները, խուսափում է նախարարության վերահսկողությունից, նախարարությունն իրավունք ունի միակողմանիորեն լուծելու պայմանագիրը և ընկերությունից պահանջելու վճարել հետաձգված` Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մայիսի 6-ի N - Ա որոշման N 1 հավելվածով սահմանված` ընկերության կողմից Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների ընդհանուր գումարից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարները և դրանք սահմանված ժամկետից ուշ վճարելու համար օրենքով սահմանված տույժերը՝ ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետի հետաձգման օրվանից մինչև գործարքի իրականացման հաշվետու ժամանակաշրջանի ավարտը` «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

4.2. Կողմերը համաձայնվում են պայմանագրի շուրջ ծագող տարաձայնությունները կարգավորել բանակցությունների միջոցով: Համաձայնություն ձեռք չբերվելու դեպքում վեճերը լուծվում են դատական կարգով:

 

5. Պայմանագրի գործողության ժամկետը

 

5.1. Պայմանագիրն ուժի մեջ է մտնում կողմերի կողմից ստորագրման պահից և գործում է մինչև ծրագրի պատշաճ իրականացման ավարտը:

5.2. Ծրագիրը համարվում է կատարված` պայմանագրով սահմանված պարտավորությունների կատարման դեպքում:

 

6. Անհաղթահարելի ուժի ազդեցությունը (ՖՈՐՍ-ՄԱԺՈՐ)

 

 Պայմանագրով ստանձնած պարտավորություններն ամբողջությամբ կամ մասնակիորեն չկատարելու համար կողմերն ազատվում են պատասխանատվությունից, եթե դա եղել է անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքով, որը ծագել է պայմանագիրը կնքելուց հետո, և, որը կողմերը չէին կարող կանխատեսել կամ կանխարգելել: Այդպիսի իրավիճակներն են երկրաշարժը, ջրհեղեղը, հրդեհը, պատերազմը, ռազմական և արտակարգ դրություն հայտարարելը, հաղորդակցության միջոցների աշխատանքի դադարեցումը, պետական մարմինների ակտերը և այլն, որոնք անհնարին են դարձնում պայմանագրով ստանձնած պարտավորությունների կատարումը: Եթե արտակարգ ուժի ազդեցությունը շարունակվում է

3 ամսվանից ավելի, ապա կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի լուծելու պայմանագիրը` դրա մասին նախապես տեղյակ պահելով մյուս կողմին:

 

7. Եզրափակիչ դրույթներ

 

7.1. Պայմանագրում կատարվող փոփոխությունները կամ լրացումներն իրավաբանական ուժ ունեն, եթե կազմված են գրավոր և ստորագրված են կողմերի կողմից:

7.2. Պայմանագրով չնախատեսված հարաբերությունները ենթակա են կարգավորման` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

7.3. Պայմանագիրը կնքված է հայերենով` 2 օրինակից, որոնք ունեն հավասարազոր իրավաբանական ուժ: Յուրաքանչյուր կողմին տրվում է պայմանագրի մեկ օրինակ:

 

8. Կողմերի հասցեները, բանկային վավերապայմանները և ստորագրությունները

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան