ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 փետրվարի 2010 թվականի N 161-Ա
ԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԻ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԵՎ ՋՐԱՀԵՌԱՑՄԱՆ (ՍԵԿՏՈՐԻ) ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԱԾ «ԱՅՐՈՒՄ, ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆ ՔԱՂԱՔՆԵՐԻ ԵՎ ԴԵՂՁԱՎԱՆ, ՀԱՂԹԱՆԱԿ ԳՅՈՒՂԵՐԻ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԵՎ ՋՐԱՀԵՌԱՑՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ» N L2363-ICB-1-14 ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 22-ի N 765 որոշման 1-ին կետով հաստատված` oտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող վարկային և դրամաշնորհային միջոցների հաշվին նախապատրաստվող և իրականացվող ծրագրերի կառավարման խորհուրդների oրինակելի կանոնադրության 23-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հաստատել Ասիական զարգացման բանկի ջրամատակարարման և ջրահեռացման (սեկտորի) ծրագրի շրջանակներում անցկացված և Ասիական զարգացման բանկի ջրամատակարարման և ջրահեռացման (սեկտորի) ծրագրի կառավարման խորհրդի կողմից 2009 թվականի դեկտեմբերի 28-ին (արձանագրություն N 11) հաստատված «Այրում, Նոյեմբերյան քաղաքների և Դեղձավան, Հաղթանակ գյուղերի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի բարելավում» N L2363-ICB-1-14 մրցույթի արդյունքները` 420 217 719,00 դրամ արժեքով` մրցույթի հաղթող ճանաչելով «Շինաշխարհ» սահմանափակ պատասխանությամբ ընկերություն-«Արտեզիա» սահմանափակ պատասխանությամբ ընկերություն կոնսորցիումը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2010 թ. մարտի 1 Երևան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|