Գլխավոր տեղեկություն
Համար
N 157-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (02.03.2010-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀԽՍՀԳԽՏ 1989/23
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
25.02.2010
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
01.03.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.03.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 փետրվարի 2010 թվականի N 157-Ա

 

«ՖԱՐՄՆՈՐՔՈ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՀՈԳԵՄԵՏ ՆՅՈՒԹԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ, 26-րդ հոդվածներին ու 43-րդ հոդվածի 2-րդ մասին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հոկտեմբերի 3-ի N 1656-Ն որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

«Ֆարմնորքո» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (իրավաբանական անձի գտնվելու վայրը (հասցեն) քաղ. Աբովյան, Գեղարդի փող., շենք 3, բն. 3 և գործունեության իրականացման վայրը (հասցեն) քաղ. Երևան, Ռուբինյանց փող., 12/1 շենք) տալ հոգեմետ նյութերի ներմուծման լիցենզիա՝ երեք տարի գործողության ժամկետով:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2010 թ. մարտի 1

Երևան