ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 հունիսի 2010 թվականի N 668-Ն
ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՐՎՈՂ ԱՆՏԱՌՆԵՐԻ ՎԱՐՁԱՎՃԱՐԻ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՉԱՓԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության անտառային օրենսգրքի 50-րդ հոդվածի դրույթներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել պետական սեփականություն համարվող անտառների վարձավճարի նվազագույն չափը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ անտառային հողերի գյուղատնտեսական նպատակների համար նախատեսված հողատեսքերի տարեկան վարձավճարների նվազագույն (մեկնարկային) չափը հավասարեցվում է համապատասխան հողագնահատման շրջանում գտնվող գյուղատնտեսական նշանակության հողերի (հողի գնահատման խմբերի) համար Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հուլիսի 3-ի N 237 որոշման N 3 հավելվածով սահմանված չափերին և դրանց տրամադրումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքով սահմանված նորմերի կիրառմամբ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|
Հավելված ՀՀ կառավարության 2010 թվականի հունիսի 3-ի N 668-Ն որոշման |
ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՐՎՈՂ ԱՆՏԱՌՆԵՐԻ ՎԱՐՁԱՎՃԱՐԻ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՉԱՓԸ
NN |
Մարզերի անվանումը |
Գյուղատնտեսական հողատեսքերի |
Մեկ հեկտարի վարձակալության տարեկան վարձավճարի նվազագույն չափը | |||||
Գյուղատնտեսական հողատեսքերի (բազմամյա տնկարկներ, 1997 թվականի համար, հաշվարկված 1,12 գործակցով) մեկ հեկտարի կադաստրային միջին արժեքի նկատմամբ կիրառվող գործակիցն ըստ անտառօգտագործման տեսակների և մեկ հեկտարի նվազագույն վարձավճարը` մեկ տարվա համար | ||||||||
(բազմամյա տնկարկներ, 1997 թվականի համար, հաշվարկված 1,12 գործակցով) մեկ հեկտարի կադաստրային միջին արժեքը (հազ. դրամ) |
մշակութային, առողջարարական, սպորտի, հանգստի և զբոսաշրջության նպատակներով անտառօգտագործում |
կենդանական աշխարհի վերարտադրության կազմակերպման և օգտագործման նպատակներով անտառօգտագործում |
գիտահետազոտական նպատակներով անտառօգտագործում | |||||
գործա-կիցը |
վարձավճարը (հազ. դրամ) |
գործա-կիցը |
վարձավճարը (հազ. դրամ) |
գործակիցը |
վարձավճարը (հազ. դրամ) | |||
1. |
քաղ. Երևան |
9755 |
0,1 |
975,5 |
0,05 |
487,75 |
0,01 |
97,55 |
2. |
Լոռի |
6520 |
0,06 |
391,2 |
0,03 |
195,6 |
0,005 |
32,6 |
3. |
Տավուշ |
8000 |
0,05 |
400,0 |
0,025 |
200,0 |
0,005 |
40,0 |
4. |
Սյունիք |
3600 |
0,06 |
216,0 |
0,03 |
108,0 |
0,01 |
36,0 |
5. |
Կոտայք |
6425 |
0,12 |
771,0 |
0,06 |
385,5 |
0,005 |
32,125 |
6. |
Շիրակ |
6865 |
0,02 |
137,3 |
0,01 |
68,65 |
0,005 |
34,325 |
7. |
Վայոց ձոր |
5095 |
0,06 |
305,7 |
0,03 |
152,85 |
0,005 |
25,475 |
8. |
Գեղարքունիք |
7500 |
0,025 |
187,5 |
0,0125 |
93,75 |
0,005 |
37,5 |
9. |
Արագածոտն |
7195 |
0,02 |
143,9 |
0,01 |
71,95 |
0,005 |
35,975 |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
25.11.2021, N 1910-Ն | 05.12.2021, N 668-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|