Basic information
Number
N 620-Ա
Type
Հրաման
Act type
Հիմնական ակտ (26.12.2013-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀԳՏ 2014.01.15/2(481) Հատուկ բաժին
Enactment organisation
Տրանսպորտի և կապի նախարար
Enactment date
25.12.2013
Signing organisation
Տրանսպորտի և կապի նախարար
Signing date
25.12.2013
Effective date
26.12.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ

 

25 դեկտեմբերի 2013 թ.

ք. Երևան

N 620-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՈՒՂԵՎՈՐԱՏԱՐ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԸ ԵՎ ՆԵՐԴԻՐՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետին համապատասխան և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության լիցենզավորման հանձնաժողովի 2013 թվականի դեկտեմբերի 20-ի N 27/6 եզրակացությունը.

Ուժը կորցրած ճանաչել.

1. «ԷՍ-ԲՈՒՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրված ընդհանուր օգտագործման ուղևորատար ավտոմոբիլային տրանսպորտով կանոնավոր փոխադրումների կազմակերպման N ՏԿՈՒ 00414 լիցենզիան և N 00001 ներդիրը:

2. «ՌՈՒԲԵՆ ԵՎ ԷԴՎԻՆԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրված ընդհանուր օգտագործման ուղևորատար ավտոմոբիլային տրանսպորտով կանոնավոր փոխադրումների կազմակերպման N ՏԿՈՒ 00125 լիցենզիան և N 00001 ներդիրը:

 

ՀՀ տրանսպորտի և կապի նախարար

Գ. Բեգլարյան