Գլխավոր տեղեկություն
Համար
N 217-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (15.04.2010-17.09.2010)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
31.03.2010
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
31.03.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.04.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
 

31 մարտի 2010 թվականի N 217-Ա

 

ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՀԱՅ-ԲԵԼԱՌՈՒՍԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 8-ՐԴ ՆԻՍՏԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի` տնտեսական համագործակցության հարցերով հայբելառուսական միջկառավարական հանձնաժողովի 8-րդ նիստը 2010 թվականի ապրիլի 19-21-ը Երևանում անցկացնելու կապակցությամբ`

(Նախաբանը փոփ. 14.04.10 N 250-Ա)

1. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հետ համատեղ նախապատրաստել հյուրերի` Հայաստանի Հանրապետություն այցի ծրագիրը, ապահովել հանձնաժողովի համատեղ նիստի նախապատրաստումը և անցկացումը, ինչպես նաև միջոցառումների իրականացումն ըստ արարողակարգի։

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` պատվիրակությանն ուղեկցելու համար հատկացնել ճանապարհային ոստիկանության անձնակազմեր:

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` նիստի անցկացման և հյուրերի` Հայաստանում գտնվելու հետ կապված ծախսերը` 3355500 դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության ներկայացրած հաշվետվությունների:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2010 թ. մարտի 31

Երևան