«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
7 հունիսի 2010 թ.
Պետական գրանցման թիվ 05010219
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
25 մայիսի 2010 թ. |
թիվ 122-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 8-Ի ԹԻՎ 113-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 4-րդ մասը, 61-րդ հոդվածը, 64-րդ հոդվածի 5-րդ մասը, 65-րդ հոդվածի 3-րդ մասը, 66-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ մասերը, 67-րդ հոդվածի 7-րդ մասը, 69-րդ հոդվածի 1-ին մասը և 70-րդ հոդվածը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի ապրիլի 8-ի ««Ներդրումային ծառայություններ մատուցող անձանց գործունեության նկատմամբ պահանջները» կանոնակարգ 4/07-ը հաստատելու մասին» թիվ 113-Ն որոշմամբ հաստատված «Ներդրումային ծառայություններ մատուցող անձանց գործունեության նկատմամբ պահանջները» կանոնակարգ 4/07-ը լրացնել 16.1-րդ և 16.2-րդ կետերով` հետևյալ բովանդակությամբ.
«16.1. Սույն կանոնակարգի 16-րդ կետում նշված իմաստալից հենանիշը պետք է բավարարի հետևյալ պայմաններին միաժամանակ.
1) պետք է արտահայտի այլընտրանքային ներդրումների եկամտաբերությունը, որը հնարավորություն կտա հաճախորդին համեմատել կառավարման արդյունավետությունը այլընտրանքային ներդրումների արդյունավետության հետ: Մասնավորապես, իմաստալից հենանիշը պետք է արտահայտի ֆինանսական շուկայում առկա համադրելի այլ գործիքների եկամտաբերությունը, որոնց ժամկետայնությունը, ռիսկը, ներդրման երկիրը և այլ էական բնութագրիչները համապատասխանում են, հնարավորինս մոտ կամ համեմատելի են հաճախորդի կողմից նշված սահմանափակումներին,
2) չպետք է հիմնվի տվյալ կառավարչի` անցյալում ձեռք բերված եկամտաբերության կամ տվյալ կառավարչի ազդեցության տակ գտնվող ցուցանիշների վրա:
16.2. Սույն կանոնակարգի 16-րդ կետում նշված իմաստալից հենանիշը կարող է հիմնվել նաև բորսայական ինդեքսների, բանկային ավանդների, այլ կառավարիչների կողմից արժեթղթերի փաթեթի կառավարման արդյունավետությունն արտահայտող ամփոփ ցուցանիշների, համանման գործիքների որոշակի խմբի համար հաշվարկված միջին եկամտաբերության և նմանատիպ այլ ցուցանիշների վրա:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀՀ կենտրոնական բանկի |
Վ. Գաբրիելյան |
ք. Երևան |