Գլխավոր տեղեկություն
Համար
N 359-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (22.04.2010-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2010.04.21/16(750) Հոդ.420
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
08.04.2010
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
14.04.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.04.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

8 ապրիլի 2010 թվականի N 359-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՎԵՐԱՊԱՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության և Համաշխարհային բանկի Միջազգային զարգացման ընկերակցության միջև կնքված «Պետական ֆինանսական կառավարման և կորպորատիվ հաշվապահական հաշվառման և աուդիտի ծրագրի նախապատրաստման համար» PHRD 093098 դրամաշնորհի համաձայնագրի պայմանների կատարումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության և Համաշխարհային բանկի Միջազգային զարգացման ընկերակցության միջև կնքված «Պետական ֆինանսական կառավարման և կորպորատիվ հաշվապահական հաշվառման և աուդիտի ծրագրի նախապատրաստման համար» PHRD 093098 դրամաշնորհի համաձայնագրով նախատեսված աշխատանքների իրականացման կարգի հետ կապված առանձնահատկությունները` սահմանել, որ`

1) ծրագիրն իրականացվում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության «Արտասահմանյան ֆինանսական ծրագրերի կառավարման կենտրոն» պետական հիմնարկի միջոցով.

2) ծրագրի համակարգման` Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 22-ի «Օտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող վարկային և դրամաշնորհային միջոցների հաշվին ծրագրերի իրականացման միջոցառումների մասին» N 765 որոշմամբ ծրագրերի կառավարման խորհուրդներին վերապահված լիազորություններն իրականացնում է Հայաստանի Հանրապետության վարչապետի 2000 թվականի փետրվարի 8-ի N 44 որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության վարկային և դրամաշնորհային ծրագրերի կառավարման խորհուրդը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2010 թ. ապրիլի 14
Երևան