Գլխավոր տեղեկություն
Համար
N 81-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (12.05.2010-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀԽՍՀԳԽՏ 1989/23
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
04.02.2010
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
08.02.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.02.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

4 փետրվարի 2010 թվականի N 81-Ա

 

«ՎԱՆԴ-ՍԱ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՊԱՅԹՈՒՑԻԿ ՆՅՈՒԹԵՐ ԵՎ ՊԱՅԹԵՑՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ ՆԵՐՄՈՒԾԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի դեկտեմբերի 29-ի N 124 որոշման 8-րդ կետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել «ՎԱՆԴ-ՍԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը մինչև 2010 թվականի դեկտեմբերի 31-ը Հայաստանի Հանրապետություն ներմուծել հետևյալ պայթուցիկ նյութերը և պայթեցման միջոցները`

 
 1) պայթեցման միջոց` հանքի համար` 
 ա . Էքսել ՄՍ /Exel MS/ (0-1000) մ/վրկ (1-100) մ  300000 հատ
 բ . Էքսել ՀՏԴ /Exel HTD/ (0-200) մ/վրկ (1-18) մ  300000 հատ
 գ . Էքսել ԼՊ /Exel LP/ (0-9000) մ/վրկ (1-6) մ  400000 հատ
 2) պայթուցիկ նյութ`  

 ա . (Պարբերությունն ուժը կորցրել է 06.05.10 N 496-Ա)

 300 տոննա

 բ . (Պարբերությունն ուժը կորցրել է 06.05.10 N 496-Ա)

 300 տոննա
 3) պայթուցիկ նյութ «Գեոնիտ»`  

 ա . Գեոնիտ 750 (ֆորտել պլուս 75) /Geonit 750 (Fortel Plսs 75)/

տրամագիծ (10-200) մմ, երկարություն (100-1000) մմ

 800 տոննա

 բ . Գեոնիտ 300 (Ֆորտել Պլուս 50) /Geonit 300 (Fortel Plսs 50)/

տրամագիծ (10-200) մմ, երկարություն (100-1000) մմ

 800 տոննա
 4) ոչ էլեկտրական պայթեցման միջոցներ «Իմպուլս»` 
 ա. սարք ՈւՆՍ-ՊԱ (0-1000) մ/վրկ (1-100) մ  200000 հատ
 բ. սարք ՈւՆՍ-Ս (0-1000) մ/վրկ (1-40) մ  200000 հատ
 գ. սարք ՈւՆՍ-Շ (0-10000) մ/վրկ (1-100) մ  200000 հատ
 5) (Ենթակետն ուժը կորցրել է 06.05.10 N 496-Ա)  1000000 մետր
 6) (Ենթակետն ուժը կորցրել է 06.05.10 N 496-Ա)  1000000 մետր
 7) (Ենթակետն ուժը կորցրել է 06.05.10 N 496-Ա)  1000000 մետր
 8) (Ենթակետն ուժը կորցրել է 06.05.10 N 496-Ա)  400000 մետր
 9) (Ենթակետն ուժը կորցրել է 06.05.10 N 496-Ա)  1500000 հատ
 10) (Ենթակետն ուժը կորցրել է 06.05.10 N 496-Ա)  150000 հատ
 11) (Ենթակետն ուժը կորցրել է 06.05.10 N 496-Ա)  150000 հատ
 12) (Ենթակետն ուժը կորցրել է 06.05.10 N 496-Ա)  350000 հատ

 13) էլեկտրադետոնատոր

 (0-3000 մ) վրկ /Electric detonator (0-3000 ms)

 300000 հատ
 14) պիրոտեխնիկական ռելե ՌՊ-92-0  5000 հատ
 15) (Ենթակետն ուժը կորցրել է 06.05.10 N 496-Ա)  20000 հատ
 16) (Ենթակետն ուժը կորցրել է 06.05.10 N 496-Ա)  30000 հատ
 17) պայթուցիկ նյութ «Ամոնիտ»  
 ա. ամոնիտ 6 ԺՎ Դ-32 փամփուշտ  300 տոննա
 բ. ամոնիտ 6 ԺՎ փոշիացված  300 տոննա

(1-ին կետը փոփ. 06.05.10 N 496-Ա)

2. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահին՝ սահմանված կարգով ապահովել «ՎԱՆԴ-ՍԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներմուծվող պայթուցիկ նյութերի և պայթեցման միջոցների ստացման, փոխադրման, պահեստավորման, պահպանության և անվտանգության պայմանների նկատմամբ վերահսկողությունը:

3. Ներմուծված պայթուցիկ նյութերը և պայթեցման միջոցները երրորդ կողմին վաճառելու դեպքում «ՎԱՆԴ-ՍԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը պարտավոր է դրա մասին նախօրոք տեղեկացնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությանը և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը՝ տրամադրելով համապատասխան տեղեկություններ գործարքի կողմի, վաճառվող ապրանքատեսակի և քանակի մասին:

4. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարին` 10-օրյա ժամկետում ապահովել «ՎԱՆԴ-ՍԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը պայթուցիկ նյութերի և պայթեցման միջոցների ներմուծման և վերջնական օգտագործողի հավաստագրերի տրամադրումը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2010 թ. փետրվարի 8
Երևան