Գլխավոր տեղեկություն
Համար
N 325-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (15.04.2010-01.01.2013)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2010.04.14/15(749) Հոդ.394
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
25.03.2010
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
07.04.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.04.2010
Ուժը կորցնելու ամսաթիվ
17.07.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 մարտի 2010 թվականի N 325-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ՏՐՎՈՂ ԱՄՍԱԿԱՆ ՀԱՎԵԼՈՒՄՆԵՐԻ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՉԱՓԵՐԸ ԵՎ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Քաղաքացիական ծառայողների վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 4-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

1) Հայաստանի Հանրապետության պաշտպանության համակարգի քաղաքացիական ծառայողներին տրվող ամսական հավելումների սահմանային չափերը` համաձայն N 1 հավելվածի.

2) Հայաստանի Հանրապետության պաշտպանության համակարգի քաղաքացիական ծառայողներին տրվող ամսական հավելումների հաշվարկման կարգը` համաձայն N 2 հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2010 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2010 թ. ապրիլի 7

Երևան

 

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2010 թվականի

մարտի 25-ի N 325-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ՏՐՎՈՂ ԱՄՍԱԿԱՆ ՀԱՎԵԼՈՒՄՆԵՐԻ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՉԱՓԵՐԸ

Աշխատա-
վարձի
մակար-
դակները

Կրտսեր պաշտոններ

Առաջատար պաշտոններ

Գլխավոր պաշտոններ

Բարձրագույն պաշտոններ

3-րդ ենթա-խումբ

2-րդ ենթա-խումբ

1-ին ենթա-խումբ

3-րդ ենթա-խումբ

2-րդ
ենթա-խումբ

1-ին ենթա-խումբ

3-րդ ենթա-խումբ

2-րդ ենթա-խումբ

1-ին ենթա-խումբ

2-րդ ենթա-խումբ

1-ին ենթա-խումբ

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

11

88,000

88,000

88,000

88,000

110,000

143,200

149,600

156,000

171,800

225,900

342,100

10

87,200

87,200

87,200

87,200

109,000

141,800

148,200

154,500

170,100

223,700

338,800

9

86,400

86,400

86,400

86,400

108,000

140,400

146,800

153,000

168,500

221,500

335,500

8

85,600

85,600

85,600

85,600

107,000

139,100

145,400

151,500

166,900

219,400

332,200

7

84,800

84,800

84,800

84,800

106,000

137,800

144,000

150,000

165,300

217,300

329,000

6

84,000

84,000

84,000

84,000

105,000

136,500

142,600

148,600

163,700

215,200

325,800

5

83,200

83,200

83,200

83,200

104,000

135,200

141,200

147,200

162,100

213,100

322,600

4

82,400

82,400

82,400

82,400

103,000

133,900

139,900

145,800

160,500

211,000

319,500

3

81,600

81,600

81,600

81,600

102,000

132,600

138,600

144,400

159,000

209,000

316,400

2

80,800

80,800

80,800

80,800

101,000

131,300

137,300

143,000

157,500

207,000

313,300

1

80,000

80,000

80,000

80,000

100,000

130,000

136,000

141,600

156,000

205,000

310,200

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2010 թվականի

մարտի 25-ի N 325-Ն որոշման

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ՏՐՎՈՂ ԱՄՍԱԿԱՆ ՀԱՎԵԼՈՒՄՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ

 

1. Սույն կարգով սահմանվում են «Քաղաքացիական ծառայողների վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 4-րդ մասով պաշտպանության համակարգի քաղաքացիական ծառայողներին տրվող ամսական հավելումների հաշվարկման պայմանները:

2. Զինվորական ծառայությունից սահմանված կարգով արձակված կամ զինվորական պաշտոնի կրճատման հետևանքով քաղաքացիական հատուկ ծառայության հավասարազոր կամ ցածր պաշտոնում նշանակված քաղաքացիական ծառայողի հավելումը սահմանվում է այն չափով, որ վճարման ենթակա աշխատավարձի ընդհանուր գումարը չգերազանցի զբաղեցրած զինվորական ծառայության վերջին պաշտոնում ունեցած դրամական բավարարման և դրան հավասարեցված վճարումների (ներառյալ պարենի փոխհատուցման) ընդհանուր գումարը:

3. Զինվորական ծառայությունից սահմանված կարգով արձակված կամ զինվորական պաշտոնի կրճատման հետևանքով քաղաքացիական հատուկ ծառայության հավասարազոր կամ ցածր պաշտոնում նշանակված քաղաքացիական ծառայողի համար սույն կարգի 2-րդ կետով սահմանված աշխատավարձի ընդհանուր չափը պահպանելու համար հավելման չափը սահմանվում է պաշտոնային դրույքաչափի կրկնակին չգերազանցող գումարի չափով` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հրամանի համաձայն:

4. Մրցույթի արդյունքով, ինչպես նաև արտամրցութային կարգով քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնում նշանակված քաղաքացիական ծառայողի հավելումը սահմանվում է զինվորական ծառայությունից սահմանված կարգով արձակված կամ զինվորական պաշտոնի կրճատման հետևանքով քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնում նշանակված քաղաքացիական ծառայողի պաշտոնի ենթախմբի սանդղակում համապատասխան մակարդակի համար հաշվարկված նվազագույն հավելման չափով:

5. Մրցույթի արդյունքում, ինչպես նաև արտամրցութային կարգով քաղաքացիական ծառայության ավելի բարձր պաշտոնի նշանակված քաղաքացիական ծառայողի նոր ենթախմբի աշխատավարձի սանդղակում իր նախորդ պաշտոնային դրույքաչափին հավասար դրույքաչափի առկայության դեպքում հավելումը հաշվարկվում է նախորդի նկատմամբ 2 տոկոս ավելացումով, հակառակ դեպքում` նոր ենթախմբի համար սահմանված նվազագույն հավելման չափով:

6. Առաջին անգամ քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնում նշանակված քաղաքացիական ծառայողի հավելումը հաշվարկվում է զինվորական ծառայությունից սահմանված կարգով արձակված կամ զինվորական ծառայության պաշտոնի կրճատման հետևանքով քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնում նշանակված քաղաքացիական ծառայողի պաշտոնի ենթախմբի առաջին մակարդակի համար աշխատավարձի ընդհանուր չափի հաշվարկման արդյունքում սահմանված նվազագույն հավելման չափով:

7. Քաղաքացիական ծառայողի աշխատավարձի բնականոն աճի դեպքում սույն կարգով սահմանված հավելումը հաշվարկվում է նախորդ մակարդակի նկատմամբ 1 տոկոս աճով:

8. Մրցույթի արդյունքում քաղաքացիական ծառայության ավելի ցածր պաշտոնի նշանակված քաղաքացիական ծառայողի հավելումը սահմանվում է իր նախորդ պաշտոնի համար սահմանվածի չափով:

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
03.07.2014, N 656-Ն 17.07.2014, N 325-Ն
20.12.2012, N 1627-Ն 01.01.2013, N 325-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան