Գլխավոր տեղեկություն
Համար
N 340-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (15.04.2010-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2010.04.14/15(749) Հոդ.404
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
01.04.2010
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
07.04.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.04.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

1 ապրիլի 2010 թվականի N 340-Ն

 

ՋՐԱՎԱԶԱՆԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԻՆՍՏԻՏՈՒՑԻՈՆԱԼ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Հայաստանի Հանրապետության ջրի ազգային ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հավելվածի 5-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել`

1) ջրավազանային կառավարման մարմինների ինստիտուցիոնալ բարեփոխումների ծրագիրը` համաձայն հավելվածի.

2) որ ջրավազանային կառավարման մարմինների ինստիտուցիոնալ բարեփոխումներն իրականացվում են ջրավազանային կառավարման մարմինների լիազորությունների ընդլայնման ապահովման և ջրավազանային կառավարման պլանների պահանջների համաձայն ջրօգտագործման հայտերի գնահատման գործընթացում դրանց դերի ամրապնդման նպատակով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


 2010 թ. ապրիլի 7
Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2010 թվականի

ապրիլի 1-ի N 340-Ն որոշման

 

Ծ Ր Ա Գ Ի Ր

 

ՋՐԱՎԱԶԱՆԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԻՆՍՏԻՏՈՒՑԻՈՆԱԼ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ

NN
ը/կ

Միջոցառման անվանումը

Նպատակը

Կատարողը

Ժամկետը

Ֆինանսական ապահովումը

1

2

3

4

5

6

1.

Ջրավազանային կառավարման մարմիններում ավազանային ջրային պետական կադաստրի բազայի բաղադրիչների և այդ տվյալների միմյանց և Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմի ջրային ռեսուրսների կառավարման գործակալության համապատասխան բաժնի հետ էլեկտրոնային փոխանակման համակարգի ստեղծում

ջրավազանային կառավարման մարմինների առավել արդյունավետ գործունեության ապահովում, ջրային պետական կադաստրի ինստիտուտի կատարելագործում, աջակցություն ջրավազանային կառավարման պլանների մշակման, կիրարկման ու թարմացման աշխատանքներին

ՀՀ բնապահպանության նախարարություն

2010-2011 թթ.

ՀՀ պետական բյուջեով նախատեսված պահպանման ծախսերի շրջանակներում

միջազգային դոնոր կազմակերպու-թյուններ

2.

Ջրային ռեսուրսների կառավարման բնագավառում որոշումների ընդունմանն աջակցող համակարգի (համակարգչային ծրագիր) ստեղծում

ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարում, ջրային ռեսուրսի առկա պոտենցիալի արդյունավետ օգտագործում, կառավարման թափանցիկության բարձրացում, որոշումների (մասնավորապես, ջրօգտագործման թույլտվությունների հայտերի գնահատման մասին) ընդունման ժամանակ սխալի նվազեցում

ՀՀ բնապահպանության նախարարություն

2011-2012 թթ.

ՀՀ պետական բյուջեով նախատեսված պահպանման ծախսերի շրջանակներում

միջազգային դոնոր կազմակերպու-թյուններ

3.

ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի ջրային ռեսուրսների կառավարման գործակալության աշխատողների վերապատրաստման անհրաժեշտության ուսումնասիրություն

արդի պայմաններում
ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի ջրային ռեսուրսների կառավարման գործակալության աշխատողների գիտելիքների և վերապատրաստման արդյունքների գնահատում

ՀՀ բնապահպանության նախարարություն

2010-2011 թթ.

ՀՀ պետական բյուջեով նախատեսված պահպանման ծախսերի շրջանակներում

4.

ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի ջրային ռեսուրսների կառավարման գործակալության աշխատողների վերապատրաստում

ինստիտուցիոնալ բարեփոխումների շրջանակներում քաղաքացիական ծառայողներին ջրային ռեսուրսների կառավարման արդիական մեթոդներին ծանոթացում և ներդրում

ՀՀ բնապահպանության նախարարություն

շարունակական (համապա-տասխան ֆինանսավոր-ման առկայության դեպքում)

ՀՀ պետական բյուջեով նախատեսված պահպանման ծախսերի շրջանակներում

միջազգային դոնոր կազմակերպու-թյուններ

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան