ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
4 մայիսի 2010 թվականի N 309-Ա
Գ. ՔՈՉԱՐՅԱՆԻՆ ՄՈՍԿՎԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի առևտրի և արդյունավետ շուկաների վարչության պետ Գ. Քոչարյանին 2010 թվականի մայիսի 12-14-ը գործուղել Մոսկվա (Ռուսաստանի Դաշնություն)՝ ԱՊՀ գործադիր կոմիտեում կայանալիք «Ազատ առևտրի գոտու մասին» պայմանագրի շուրջ բանակցությունները վարող աշխատանքային խմբի հերթական խորհրդակցությանը մասնակցելու համար:
2. Գ. Քոչարյանի` Մոսկվա գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի առևտրի և արդյունավետ շուկաների վարչության պետ Գ. Քոչարյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Մոսկվա գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|