ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 ապրիլի 2010 թվականի N 301-Ա
Ա. ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ ՍՈՒԶԴԱԼ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի գլխավոր խորհրդական, ԱՊՀ մասնակից պետությունների Հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի անդամ Ա. Գևորգյանին 2010 թվականի հունիսի 7-10-ը գործուղել Սուզդալ (Ռուսաստանի Դաշնություն)` հունիսի 7-8-ը ԱՊՀ մասնակից երկրների Հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդին կից ստեղծված հակամենաշնորհային օրենսդրության խախտումների համատեղ հետաքննությունների շտաբի նիստին և հունիսի 9-10-ը` Հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի 31-րդ հերթական նիստին մասնակցելու համար:
2. Ա. Գևորգյանի՝ Սուզդալ գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի գլխավոր խորհրդական Ա. Գևորգյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Սուզդալ գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|