ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 սեպտեմբերի 2007 թվականի N 673-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 20-Ի N 370 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2000 թվականի հունիսի 20-ի «Որդեգրման հարցերով հանրապետական հանձնաժողովի կանոնադրությունը և անհատական կազմը հաստատելու մասին» N 370 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) որոշմամբ հաստատված որդեգրման հարցերով հանրապետական հանձնաժողովի
կանոնադրության`
ա. 1-ին կետում «օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց» բառերը փոխարինել «օտարերկրյա քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց և Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների» բառերով,
բ. 8-րդ կետի «բ» ենթակետից հանել «լրացնել որդեգրել ցանկացող օտարերկրյա քաղաքացու անձնական քարտը» բառերը,
գ. 8-րդ կետի «դ» ենթակետն ուժը կորցրած ճանաչել,
դ. 8-րդ կետի «է», 9-րդ կետի «ա» ենթակետերում և 11-րդ կետում «Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի» բառերով,
ե. 9-րդ կետի «գ» ենթակետն ուժը կորցրած ճանաչել.
2) որդեգրման հարցերով հանրապետական հանձնաժողովի անհատական կազմը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
|
Հավելված N 1 | |
«Հաստատված է |
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ՈՐԴԵԳՐՄԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Գ. Դանիելյան | - ՀՀ արդարադատության նախարար (հանձնաժողովի նախագահ) |
Հ. Քուշկյան | - ՀՀ առողջապահության նախարար |
Ա. Վարդանյան | - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար |
Լ. Մկրտչյան | - ՀՀ կրթության և գիտության նախարար |
Ա. Կիրակոսյան | - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ |
Ա. Նազարյան | - ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ |
Հ. Հարությունյան | - ՀՀ ոստիկանության պետ |
Ա. Կարապետյան | - ՀՀ կառավարության աշխատակազմի սոցիալական հարցերի վարչության պետ (հանձնաժողովի քարտուղար)»: |