«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
11 հունվարի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 դեկտեմբերի 2004 թվականի N 1854-Ն
ՎԱՐՁԱՏՐՎՈՂ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՈԼՈՐՏՆԵՐԸ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը խմբ. 05.04.07 N 363-Ն)
Համաձայն «Բնակչության զբաղվածության և գործազրկության դեպքում սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
(նախաբանը խմբ. 05.04.07 N 363-Ն)
1. Հաստատել վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման ոլորտները և իրականացման կարգը` համաձայն N 1 հավելվածի:
(1-ին կետը լրաց. 24.11.05 N 2139-Ն, խմբ. 05.04.07 N 363-Ն)
1.1. Հաստատել վարձատրվող հասարակական աշխատանքների ծրագրի իրականացման հետ կապված ծախսերի նախահաշվով նախատեսված ֆինանսական միջոցների ստացման, ծախսման և փաստացի կատարված վճարումների վերաբերյալ հաշվետվությունները ներկայացնելու մասին պայմանագիրը` համաձայն N 2 հավելվածի:
(1.1-ին կետը լրաց. 24.11.05 N 2139-Ն)
1.2. Հաստատել Հայաստանի Հանրապետության մարզերում (համայնքներում) և Երևան քաղաքում (վարչական շրջաններում) «Վարձատրվող հասարակական աշխատանքներ» ծրագրով նախատեսված միջոցների շրջանակներում իրականացվելիք ներդրումային ծրագրերի իրականացման կարգը` համաձայն N 3 հավելվածի:
(1.2-րդ կետը լրաց. 15.04.10 N 409-Ն)
1.3. Հաստատել Հայաստանի Հանրապետության մարզերում (համայնքներում) և Երևան քաղաքում (վարչական շրջաններում) իրականացվելիք ներդրումային ծրագրերի իրականացման հետ կապված ծախսերի նախահաշվով նախատեսված ֆինանսական միջոցների ստացման, ծախսման և փաստացի կատարված վճարումների վերաբերյալ հաշվետվությունները ներկայացնելու մասին պայմանագիրը` համաձայն N 4 հավելվածի:
(1.3-րդ կետը լրաց. 15.04.10 N 409-Ն)
2. Սահմանել, որ՝
ա) (ենթակետն ուժը կորցրել է 24.11.05 N 2139-Ն)
բ) վարձատրվող հասարակական աշխատանքներում ընդգրկված անձանց յուրաքանչյուր աշխատանքային օրվա համար սահմանվում է 1400 դրամ, իսկ 2008 թվականից` «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված գումարի 8 տոկոսի չափով, որի նկատմամբ հաշվարկվում են պետական հարկերը և սոցիալական վճարները Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի «Վարձատրվող հասարակական աշխատանքներ» ծախսային ծրագրով նախատեսված միջոցների հաշվին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.
գ) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի «Վարձատրվող հասարակական աշխատանքներ» ծախսային ծրագրով նախատեսված միջոցների 0,75 տոկոսն ուղղել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից իրականացվող ծրագրի ուղեկցման աշխատանքների (էներգետիկ և կապի ծառայություններ, ներքին գործուղումներ, գրասենյակային նյութեր և հագուստ), իսկ 0,75 տոկոսը` Հայաստանի Հանրապետության մարզպետարանների կողմից հաստատվող և համայնքների կողմից իրականացվող, իսկ Երևան քաղաքում` Երևանի քաղաքապետարանի կողմից հաստատվող և վարչական շրջանների կողմից իրականացվող ծրագրի ուղեկցման աշխատանքների (էներգետիկ և կապի ծառայություններ, ներքին գործուղումներ, գրասենյակային նյութեր և հագուստ) ֆինանսավորմանը: Հայաստանի Հանրապետության մարզպետարաններին (Երևանի քաղաքապետարանին) ծրագրի ուղեկցման աշխատանքների համար հատկացված ֆինանսական միջոցների 50 տոկոսը բաշխել համայնքներին (վարչական շրջաններին)` ըստ մարզպետի (Երևանի քաղաքապետի) կողմից հաստատված և իրականացվող ծրագրերի:
(2-րդ կետը փոփ., լրաց. 24.11.05 N 2139-Ն, 05.04.07 N 363-Ն, խմբ. 09.04.09 N 619-Ն)
2.1. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին`
ա) առաջնահերթության կարգով, մինչև յուրաքանչյուր տարվա հունվարի 25-ը, ըստ Հայաստանի Հանրապետության մարզերի (համայնքների) և Երևան քաղաքի (վարչական շրջանների), հաստատել Հայաստանի Հանրապետության տվյալ տարվա պետական բյուջեի «Վարձատրվող հասարակական աշխատանքներ» ծրագրով նախատեսված միջոցների շրջանակներում իրականացվելիք ներդրումային ծրագրերի իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների չափերը` հաշվի առնելով տվյալ համայնքի կամ վարչական շրջանի աշխատանք փնտրողների և գործազուրկների թիվը.
բ) «Վարձատրվող հասարակական աշխատանքներ» ծախսային ծրագրով նախատեսված միջոցների 5 տոկոսից ձևավորել պահուստային ֆոնդ` տվյալ տարվա ընթացքում ի հայտ եկած նոր ներդրումային ծրագրերի ֆինանսավորման նպատակով, իսկ օգոստոսի 1-ի դրությամբ պահուստային ֆոնդի մնացորդի առկայության դեպքում այն բաշխել Հայաստանի Հանրապետության մարզերի և Երևան քաղաքի միջև` սույն որոշման 3-րդ կետի «ա» ենթակետով սահմանված բանաձևով.
գ) սույն կետի «ա» ենթակետով բաշխված ֆինանսական միջոցների չծախսված մասն ուղղել պահուստային ֆոնդ.
դ) անհրաժեշտության դեպքում սույն կետի «բ» ենթակետով նախատեսված պահուստային ֆոնդի անբավարարության դեպքում վերաբաշխել Հայաստանի Հանրապետության տվյալ տարվա պետական բյուջեի «Վարձատրվող հասարակական աշխատանքներ» ծրագրով նախատեսված միջոցների շրջանակներում սույն որոշման 3-րդ կետի «ա» ենթակետով սահմանված բանաձևով բաշխված ֆինանսական միջոցների չծախսված մասը:
(2.1-ին կետը լրաց. 15.04.10 N 409-Ն)
3. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին`
ա) մինչև յուրաքանչյուր տարվա հունվարի 25-ը բաշխել Հայաստանի Հանրապետության տվյալ տարվա պետական բյուջեի «Վարձատրվող հասարակական աշխատանքներ» ծրագրով նախատեսված ֆինանսական միջոցների չբաշխված մասն ըստ Հայաստանի Հանրապետության մարզերի (Երևան քաղաքի)` հաշվի առնելով յուրաքանչյուր մարզում (Երևան քաղաքում) աշխատանք փնտրող անձանց թիվը, գործազուրկների թիվը, ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված ընտանիքների թիվը, մարզպետարաններից ստացված ծրագրերի հայտ-առաջարկները, ինչպես նաև նախորդ տարվա ընթացքում ծրագրով նախատեսված գումարի oգտագործման չափը` համաձայն հետևյալ բանաձևի`
ա = |
հայտ-առաջարկով ներկայացված ծրագրերի իրականացման համար նախատեսված ֆինանսական միջոցների չափը` մարզի (Երևան քաղաքի) կտրվածքով _________________________________________________ հայտ-առաջարկով ներկայացված ծրագրերի իրականացման համար նախատեսված ֆինանսական միջոցների ընդհանուր չափը |
բ = |
աշխատանք փնտրող անձանց թիվը` մարզի (Երևան քաղաքի) կտրվածքով _________________________________________________ աշխատանք փնտրող անձանց ընդհանուր թիվը |
գ = |
ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված ընտանիքների թիվը` մարզի (Երևան քաղաքի) կտրվածքով _________________________________________________ ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված ընտանիքների ընդհանուր թիվը |
դ = |
նախորդ տարվա ընթացքում օգտագործված գումարի չափը` մարզի (Երևան քաղաքի) կտրվածքով _________________________________________________ նախորդ տարվա համար տվյալ մարզին (Երևան քաղաքին) հատկացված գումարի չափը |
ե = |
գործազուրկների թիվը` մարզի (Երևան քաղաքի) կտրվածքով _________________________________________________ գործազուրկների ընդհանուր թիվը |
ա-ի կշիռը` 0.1
բ-ի կշիռը` 0.3
գ-ի կշիռը` 0.2
դ-ի կշիռը` 0.1
ե-ի կշիռը` 0.3
Մթ = 0.1 x ա+ 0.3 x բ + 0.2 x գ + 0.1 x դ + 0.3 x ե,
որտեղ`
թ-ն Երևան քաղաքի և մարզերի թիվն է:
Մթ-ն յուրաքանչյուր մարզի (Երևան քաղաքի) ամփոփ ցուցանիշն է:
Ցուցանիշները կլորացվում են մինչև տասհազարերորդականը:
Գբ = |
Մթ |
|
Մթ1 + Մթ2 + ..... + Մթn |
Գբ-ն յուրաքանչյուր մարզի (Երևան քաղաքի) բաշխման գործակիցն է` արտահայտված տոկոսով:
Եթե նշված բանաձևով բաշխվող գումարի չափը մարզի (Երևան քաղաքի) կտրվածքով գերազանցում է հայտ-առաջարկով նախատեսվածին, ապա հատկացվում է հայտ-առաջարկով նախատեսված գումարը, իսկ գերազանցող մասն ուղղվում է վերաբաշխման` այն մարզերի (Երևան քաղաքի) միջև, որոնց հատկացվելիք գումարի չափը պակաս է այդ մարզերի (Երևան քաղաքի) կողմից հայտ-առաջարկով ներկայացված գումարի չափից: Մարզին հատկացված գումարները չօգտագործվելու դեպքում դրանք վերաբաշխվում են մյուս մարզերի (Երևան քաղաքի) միջև` նշված բանաձևով սահմանված կարգով:
բ) Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարի հետ համատեղ հաստատել զբաղվածության աջակցության մարզային (Երևանի քաղաքային) հանձնաժողովի օրինակելի կանոնադրությունը:
(3-րդ կետը խմբ., փոփ. 24.11.05 N 2139-Ն, խմբ. 05.04.07 N 363-Ն, 09.04.09 N 619-Ն, փոփ. 15.04.10 N 409-Ն)
4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հունիսի 25-ի «Բնակչության զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի առանձին հոդվածների կիրարկումն ապահովող միջոցառումների մասին» N 222 որոշման 4-րդ կետը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մայիսի 21-ի «Աշխատանքի դիմաց նպաստի նշանակման և վճարման կարգը հաստատելու մասին» N 434 որոշման 5-րդ կետի «ա» ենթակետը և 2002 թվականի ապրիլի 29-ի «Նպաստ աշխատանքի դիմաց» ծրագրի իրականացման կարգը հաստատելու մասին» N 473 որոշումը:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2005 թվականի հունվարի 1-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված N 1 |
ՎԱՐՁԱՏՐՎՈՂ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՈԼՈՐՏՆԵՐԸ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
(վերնագիրը խմբ. 05.04.07 N 363-Ն)
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Վարձատրվող հասարակական աշխատանքները գործազուրկների և սույն կարգով նախատեսված աշխատանք փնտրող անձանց ժամանակավոր զբաղվածության ապահովման, նախնական մասնագիտական պատրաստվածություն չպահանջող և մատչելի աշխատանքների իրականացման ծրագիր է (այսուհետ` ծրագիր), որն ունի սոցիալական օգտակար ուղղվածություն:
(1-ին կետը փոփ. 09.04.09 N 619-Ն)
2. Վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման ոլորտներն են`
ա) ճանապարհների, փողոցների, խճուղիների, մայթերի, այգիների, պուրակների, խաղահրապարակների սանիտարական մաքրման, նորոգման, կառուցման, կանաչապատման, ծառատնկման և անտառի վերականգնման օժանդակ աշխատանքները.
բ) արտակարգ իրավիճակների հետևանքների վերացման օժանդակ աշխատանքները.
գ) սոցիալական ենթակառուցվածքի օբյեկտների (դպրոց, մանկապարտեզ, բուժհիմնարկ, մանկատուն, ծերանոց և նմանատիպ այլ կազմակերպություններ) նորոգման օժանդակ աշխատանքները.
դ) սոցիալական ոլորտի կազմակերպությունների շենքերի վերանորոգման և շրջակայքի բարեկարգման օժանդակ աշխատանքները.
ե) ջրավազանների և ոռոգման համակարգերի, ջրմուղ-կոյուղու ցանցի սանիտարական մաքրման, նորոգման օժանդակ աշխատանքները.
զ) պատմաճարտարապետական հուշարձանների, մշակութային օջախների վերանորոգման օժանդակ աշխատանքները:
(2-րդ կետը փոփ. 24.11.05 N 2139-Ն, լրաց. 15.04.10 N 409-Ն)
3. Ծրագրում, ըստ առաջնահերթության, ընդգրկվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության (այսուհետ` գործակալություն) մարզային կամ տարածքային կենտրոնում (այսուհետ` տարածքային կենտրոն) հաշվառված գործազուրկները, ընտանիքների անապահովության գնահատման համակարգում ընդգրկված ընտանիքների աշխատանք փնտրող անձինք, ինչպես նաև աշխատանք փնտրող այլ անձինք:
(3-րդ կետը փոփ., լրաց. 24.11.05 N 2139-Ն, խմբ. 05.04.07 N 363-Ն, փոփ. 09.04.09 N 619-Ն)
3.1. Ծրագրի տևողությունը մինչև 3 ամիս է:
(3.1-ին կետը լրաց. 24.11.05 N 2139-Ն)
4. Ծրագրում ընդգրկված գործազրկության նպաստ ստացող անձանց գործազրկության նպաստի վճարումը կասեցվում է ծրագրին մասնակցելու ամբողջ ժամանակահատվածի ընթացքում:
5. Ծրագրում ընդգրկված անձի ստացած աշխատավարձը, ընտանիքների անապահովության գնահատման ժամանակ, որպես եկամուտ չի հաշվարկվում:
6. Ծրագրում ընդգրկված անձանց վրա տարածվում է Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրության նորմերի պահանջները:
7. Աշխատավարձը վճարվում է աշխատած լրիվ օրերի համար:
7.1. Համայնքի ղեկավարը, Երևան քաղաքի վարչական շրջանի ղեկավարը (այսուհետ` պատվիրատու) յուրաքանչյուր տարվա մինչև հուլիսի 20-ը համապատասխանաբար մարզպետին, Երևանի քաղաքապետին է ներկայացնում հաջորդ տարվա ընթացքում իրականացվելիք ծրագրերի հայտ-առաջարկը, որում նշվում են ծրագրի անվանումը, դրա իրականացման համար անհրաժեշտ մարդ/օրերի թիվը, նախատեսվող ֆինանսական ներդրումների չափը, ծրագրով ակնկալվող ֆինանսական միջոցների չափը և տևողությունը: Ծրագրերի հայտ-առաջարկով նախատեսված գումարը չպետք է գերազանցի հաջորդ տարվա համայնքի պլանավորած բյուջեի 20 տոկոսը:
Այն համայնքները, որոնք տվյալ տարում չեն հավաքագրել գույքահարկը և հողի հարկի մինչև 50 տոկոսը, և ձևավորել են աշխատավարձի պարտք, հաջորդ տարվա համար չեն ներկայացնում ծրագրերի հայտ-առաջարկ:
Մարզպետարանը (Երևանի քաղաքապետարանը) ամփոփում է համայնքներից, Երևան քաղաքի վարչական շրջաններից ստացված հայտ-առաջարկները և արդյունքները յուրաքանչյուր տարվա մինչև հուլիսի 30-ը ներկայացնում Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն (այսուհետ` նախարարություն):
(7.1 կետը լրաց. 24.11.05 N 2139-Ն, խմբ. 09.04.09 N 619-Ն, փոփ., խմբ. 15.04.10 N 409-Ն)
II. ԾՐԱԳՐԻ ՊԱՏՎԻՐԱՏՈՒՆ, ԾՐԱԳՐԵՐԻ ԿԱԶՄՈՒՄԸ ԵՎ ՀԱՍՏԱՏՈՒՄԸ
8. Ծրագիրն իրականացվում է պատվիրատուի կողմից նախորդ տարվա ընթացքում մարզպետարան, Երևանի քաղաքապետարան ներկայացված ծրագրերի հայտ-առաջարկին համապատասխան, որում նշվում են կատարման ենթակա աշխատանքների ցանկը, մարդ/օրերի թիվը, նախատեսվող ֆինանսական ներդրումների չափը, ծրագրով ակնկալվող ֆինանսական միջոցների չափը և իրականացման ժամանակացույցը:
Մարզպետը և Երևանի քաղաքապետը տվյալ տարվա համար մարզին և Երևանի քաղաքապետարանին հատկացված ֆինանսական միջոցները ոչ ուշ, քան մինչև յուրաքանչյուր տարվա փետրվարի 15-ը բաշխում են համապատասխանաբար համայնքների և Երևան քաղաքի վարչական շրջանների միջև` այլ հավասար պայմաններում առաջնահերթությունը տալով այն համայնքներին, Երևան քաղաքի վարչական շրջաններին, որոնք նախորդ երկու տարում ծրագրեր չեն իրականացրել: Մարզպետը և Երևանի քաղաքապետը ֆինանսական միջոցները բաշխում են համաձայն հետևյալ բանաձևի.
ա1 = |
հայտ-առաջարկով ներկայացված ծրագրերի իրականացման համար նախատեսված ֆինանսական միջոցների չափը` համայնքի (վարչական շրջանի) կտրվածքով ___________________________________________________ հայտ-առաջարկով ներկայացված ծրագրերի իրականացման համար նախատեսված ֆինանսական միջոցների ընդհանուր չափը` մարզի (Երևան քաղաքի) կտրվածքով |
բ1 = |
աշխատանք փնտրող անձանց թիվը` համայնքի (վարչական շրջանի) կտրվածքով ___________________________________________________ աշխատանք փնտրող անձանց թիվը` մարզի (Երևան քաղաքի) կտրվածքով |
գ1= |
ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված ընտանիքների թիվը` համայնքի (վարչական շրջանի) կտրվածքով ___________________________________________________ ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված ընտանիքների ընդհանուր թիվը` մարզի (Երևան քաղաքի) կտրվածքով |
դ1= |
գործազուրկների թիվը` համայնքի (վարչական շրջանի) կտրվածքով ___________________________________________________ գործազուրկների թիվը` մարզի (Երևան քաղաքի) կտրվածքով |
ա1-ի կշիռը` 0.3
բ1-ի կշիռը` 0.3
գ1-ի կշիռը` 0.1
դ1-ի կշիռը` 0.3
Հթ= 0.3 x ա1+ 0.3 x բ1 + 0.1 x գ1 + 0.3 x դ1
որտեղ`
թ-ն համայնքների, վարչական շրջանների թիվն է,
Հթ-ն յուրաքանչյուր համայնքի, վարչական շրջանի ամփոփ ցուցանիշն է:
Ցուցանիշները կլորացվում են մինչև տասհազարերորդականը:
Գբ = |
Հթ |
|
Հթ1 + Հթ2 + ..... + Հթn |
Գբ -ն յուրաքանչյուր համայնքի, վարչական շրջանի բաշխման գործակիցն է:
Եթե նշված բանաձևով բաշխվող գումարի չափը համայնքի, վարչական շրջանի կտրվածքով գերազանցում է հայտ-առաջարկով նախատեսվածին, ապա հատկացվում է հայտ-առաջարկով նախատեսված գումարը, իսկ գերազանցող մասն ուղղվում է վերաբաշխման` այն համայնքների, վարչական շրջանների միջև, որոնց հատկացվելիք գումարի չափը պակաս է այդ համայնքների, վարչական շրջանների կողմից հայտ-առաջարկով ներկայացված գումարի չափից: Համայնքին, վարչական շրջանին հատկացված գումարները չօգտագործվելու դեպքում դրանք վերաբաշխվում են մյուս համայնքների, վարչական շրջանների միջև` նշված բանաձևով սահմանված կարգով:
Ֆինանսական միջոցների բաշխումը, ծրագրերի ուղղվածությունը և դրանք ներկայացնելու ժամանակացույցն ըստ համայնքների, Երևան քաղաքի վարչական շրջանների հաստատվում են համապատասխանաբար մարզպետի և Երևանի քաղաքապետի որոշմամբ` ոչ ուշ, քան մինչև յուրաքանչյուր տարվա փետրվարի 15-ը, և այդ տեղեկատվությունը տրամադրվում է տեղական ինքնակառավարման մարմիններին ու տարածքային կենտրոններին:
Հաստատված ժամանակացույցից և ծրագրերի ուղղվածությունից դուրս այլ ծրագրեր քննարկման ենթակա չեն` բացառությամբ սույն կարգի 2-րդ կետի «բ» ենթակետով սահմանված դեպքերի, կամ, եթե առկա են չծախսված ֆինանսական միջոցներ:
(8-րդ կետը փոփ. 24.11.05 N 2139-Ն, խմբ. 05.04.07 N 363-Ն, 09.04.09 N 619-Ն, փոփ. 15.04.10 N 409-Ն)
9. Ծրագիրն իրականացնում է պատվիրատուն կամ նրա կողմից ընտրված որևէ կազմակերպություն (այսուհետ՝ ծրագիր իրականացնող կազմակերպություն):
Պատվիրատուի կողմից ծրագիրն իրականացվելու դեպքում պատվիրատուն նշանակում է ծրագրի պատասխանատու:
10. Ծրագիրը կազմվում է, ելնելով համայնքի սոցիալ-կենցաղային, բնապահպանական, սոցիալական ենթակառուցվածքների բարեկարգման անհրաժեշտությունից, հաշվի առնելով տարածքային կենտրոնում հաշվառված և վարձատրվող հասարակական աշխատանքներում ընդգրկվելու ցանկություն հայտնած անձանց թիվը: Ծրագիրը պետք է պարունակի տվյալներ պատվիրատուի և ծրագիր իրականացնող կազմակերպության անվանման, ծրագրի նպատակի և նրա հիմնավորվածության, աշխատանքի բնույթի և կատարվող աշխատանքների ծավալի, իրականացման վայրի և ժամկետի, սպասվող արդյունքի, մարդ/օրերի թվի, ինչպես նաև նախատեսված աշխատանքների կազմակերպման և կատարման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների նախահաշվի մասին, որտեղ պետք է նշված լինի պատվիրատուի (ծրագիրն իրականացնող կազմակերպության) կողմից կատարվելիք ներդրումների (այդ թվում` միջազգային կամ այլ կազմակերպությունների համաֆինանսավորմամբ կատարվող) չափաքանակների և տեսակների (այդ թվում` մասնագիտական աշխատանքների իրականացման ուղղությամբ) մասին տվյալներ: Ծրագիրը պետք է լինի թելակարված, պաշտպանիչ թերթիկի վրա ստորագրված, կնքված և էջանշված:
(10-րդ կետը լրաց. 05.04.07 N 363-Ն)
11. Պատվիրատուն, սույն կարգի 8-րդ կետում նշված ժամանակացույցին համապատասխան եռօրյա ժամկետում մարզպետարան (Երևանի քաղաքապետարան) է ներկայացնում ծրագրի նախագիծ` երեք օրինակից` ծրագրի իրականացմանը մասնակցելու ենթակա անձանց թիվն ապահովելու վերաբերյալ տարածքային կենտրոնի կողմից տրված գրավոր տեղեկանքի հետ միասին (այսուհետ` տեղեկանք):
(11-րդ կետը փոփ. 05.04.07 N 363-Ն)
12. Սույն կարգի 8-րդ կետում նշված ժամանակացույցին և ծրագրերի ուղղվածությանը համապատասխան մարզպետարան (Երևանի քաղաքապետարան) ներկայացված ծրագրի նախագիծը մարզպետի (Երևանի քաղաքապետի) հանձնարարությամբ հնգօրյա ժամկետում քննարկվում է զբաղվածության աջակցության մարզային հանձնաժողովում (այսուհետ՝ հանձնաժողով):
Հանձնաժողովի կողմից դրական եզրակացության արժանացած ծրագիրը եռօրյա ժամկետում համաձայնեցման է ներկայացվում Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարություն, որը հնգօրյա ժամկետում տալիս է իր դիրքորոշումը:
(12-րդ կետը լրաց. 09.04.09 N 619-Ն, 15.04.10 N 409-Ն)
13. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության հետ համաձայնեցված ծրագիրը հաստատվում է մարզպետի, Երևանի քաղաքապետի որոշմամբ` հնգօրյա ժամկետում:
Հաստատված ծրագրի երկու օրինակը մարզպետի (Երևանի քաղաքապետի) որոշման հետ միասին եռօրյա ժամկետում տրամադրվում է պատվիրատուին:
Մարզպետը (Երևանի քաղաքապետը) պատվիրատուի հետ կնքում է ծրագրի իրականացման հետ կապված ծախսերի նախահաշվով նախատեսված ֆինանսական միջոցների ստացման, ծախսման և փաստացի կատարված վճարումների վերաբերյալ հաշվետվությունները ներկայացնելու մասին պայմանագիր` համաձայն N 2 հավելվածի:
(13-րդ կետը փոփ., լրաց. 24.11.05 N 2139-Ն, խմբ. 09.04.09 N 619-Ն)
14. Սույն կարգի 10-րդ կետում նշված պահանջները չբավարարելու դեպքում ծրագիրը մերժվում է հանձնաժողովի կողմից և ծրագրի երկու օրինակն ու այն մերժելու մասին մարզպետի (Երևանի քաղաքապետի) որոշումը, համապատասխան գրությամբ, եռօրյա ժամկետում վերադարձվում է պատվիրատուին:
14.1. Ծրագիրը հավանության արժանացնելու կամ մերժելու վերաբերյալ հանձնաժողովի եզրակացությունը պետք է լինի հիմնավորված:
(14.1-ին կետը լրաց. 24.11.05 N 2139-Ն)
15. Պատվիրատուն ծրագիրը մերժելու մասին հանձնաժողովի եզրակացությունը կամ մարզպետի (Երևանի քաղաքապետի) որոշումը կարող է բողոքարկել դատական կարգով:
(15-րդ կետը լրաց. 24.11.05 N 2139-Ն)
16. Պատվիրատուն տվյալ տարվա համար հաստատված ծրագրերը և ֆինանսական միջոցների բաշխումն ստանալուց հետո հնգօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից սահմանված ձևով կազմում և հաստատում է ծրագրով համայնքին հատկացված միջոցների ծախսերի նախահաշիվ:
(16-րդ կետը փոփ. 24.11.05 N 2139-Ն, 09.04.09 N 619-Ն)
17. (կետն ուժը կորցրել է 24.11.05 N 2139-Ն)
18. (կետն ուժը կորցրել է 24.11.05 N 2139-Ն)
19. (կետն ուժը կորցրել է 24.11.05 N 2139-Ն)
20. Ծրագրով նախատեսված աշխատանքներն սկսվում են հաստատված ծրագրով նախատեսված ժամանակացույցին համապատասխան: Սահմանված ժամկետում ծրագիրը չսկսվելու դեպքում պատվիրատուն եռօրյա ժամկետում գրավոր բացատրություն է ներկայացնում մարզպետին (Երևանի քաղաքապետին)` ծրագրի իրականացման ժամկետները փոփոխելու կամ ծրագիրը չսկսելու մասին համապատասխան որոշում ընդունելու համար:
(20-րդ կետը փոփ. 24.11.05 N 2139-Ն)
21. Պատվիրատուն եռօրյա ժամկետում մարզպետի որոշումը և հաստատված ծրագրի մեկ օրինակը ներկայացնում է տարածքային կենտրոն, որն էլ ստանալուց հետո եռօրյա ժամկետում հաստատված ծրագրերի մասին հայտնում է գործակալության համապատասխան բաժին:
(21-րդ կետը լրաց. 24.11.05 N 2139-Ն, փոփ. 09.04.09 N 619-Ն)
III. ԱՇԽԱՏԱՆՔԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ
22. Տարածքային կենտրոնը սույն կարգի 3-րդ կետում նշված անձանց առաջարկում է տվյալ ծրագրով նախատեսված աշխատանքները, իսկ այդ աշխատանքներին մասնակցելու ցանկություն հայտնած անձանց ցուցակը ծրագիրն սկսելուց հինգ օր առաջ տրամադրում է ծրագրի պատվիրատուին:
23. Պատվիրատուն տարածքային կենտրոնի կողմից գործուղված անձանց հետ կնքում է ժամկետային աշխատանքային պայմանագրեր` այդ մասին հնգօրյա ժամկետում տեղեկատվություն ներկայացնելով տարածքային կենտրոն:
23.1. Պատվիրատուն վարչական շենքի տեսանելի վայրում տեղեկատվություն է փակցնում ծրագրի բովանդակության, տևողության և մասնակիցների մասին:
(23.1-ին կետը լրաց. 24.11.05 N 2139-Ն)
24. Ծրագիրն իրականացվում է բացառապես ծրագրով նախատեսված աշխատանքներին համապատասխան:
25. Յուրաքանչյուր ամսվա առաջին հինգ օրերի ընթացքում ծրագիրն իրականացնող կազմակերպությունը կամ ծրագրի պատասխանատուն պատվիրատուի հաստատմանն է ներկայացնում նախորդ ամսում կատարված աշխատանքների կատարողական ակտը (ձև N 1) և սույն կարգի 22-րդ կետով նախատեսված անձանց հաճախումների (մարդ/օրերի) տեղեկանքը (ձև N 2)` 2 օրինակից, որի մեկ օրինակը պատվիրատուն տրամադրում է տարածքային կենտրոնին:
(25-րդ կետը լրաց. 24.11.05 N 2139-Ն)
25.1. Ծրագրի իրականացման ընթացքում տարածքային կենտրոնն իրականացնում է ծրագրի մասնակիցների հաճախելիության մոնիթորինգ:
(25.1-ին կետը լրաց. 24.11.05 N 2139-Ն)
26. Պատվիրատուն սույն կարգի 25-րդ կետում նշված կատարողական ակտի հիման վրա մինչև տվյալ ամսվա 10-ը մարզպետարան է ներկայացնում վճարման հայտ-պահանջագիր:
27. Պատվիրատուն սույն կարգի 25-րդ կետում նշված կատարողական ակտի և տեղեկանքի հիման վրա կազմում է աշխատավարձի վճարման ցուցակ (ձև N 3):
28. Մարզպետը, Երևանի քաղաքապետը պատվիրատուներից ստացված, ամփոփված և ըստ համայնքների, վարչական շրջանների կազմված ֆինանսավորման մասին հայտը մինչև տվյալ ամսվա 15-ը ներկայացնում է նախարարություն:
(28-րդ կետը փոփ. 24.11.05 N 2139-Ն, խմբ. 09.04.09 N 619-Ն)
29. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը մարզպետներից (Երևանի քաղաքապետից) ստացված ֆինանսավորման հայտ-պահանջագրերն ստանալուց հետո 5-օրյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն է ներկայացնում վճարումները հիմնավորող փաստաթղթերը:
(29-րդ կետը խմբ. 24.11.05 N 2139-Ն, փոփ. 09.04.09 N 619-Ն)
30. Վճարման ենթակա գումարը սահմանված կարգով փոխանցվում է տեղական ինքնակառավարման մարմինների անվանումներով վերջիններիս սպասարկող տեղական գանձապետական բաժիններում բացված «Վարձատրվող հասարակական աշխատանքներ» եկամտային հաշիվներին:
31. Յուրաքանչյուր ծրագրի իրականացման աշխատանքներում ընդգրկված անձանց աշխատավարձը հաշվարկում, վճարում, դրա նկատմամբ պետական հարկերը և սոցիալական վճարները հաշվարկում ու համապատասխան մարմիններ է փոխանցում պատվիրատուն:
32. Պատվիրատուի կամ ծրագիրն իրականացնող կազմակերպության սխալի հետևանքով չվճարված աշխատավարձի գումարները ենթակա են միանվագ վճարման՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
33. Ծրագիրն իրականացնող կազմակերպությունը կամ ծրագրի պատասխանատուն ծրագրի ավարտից հետո եռօրյա ժամկետում պատվիրատուին է ներկայացնում տեղեկատվություն կատարված աշխատանքների արդյունքների մասին` կցելով ամփոփ կատարողական ակտ` երկու օրինակից:
Պատվիրատուն ամփոփ կատարողական ակտի մեկ օրինակը կատարված աշխատանքների արդյունավետությունը գնահատող եզրակացության հետ միասին, եռօրյա ժամկետում ներկայացնում է մարզպետին (Երևանի քաղաքապետին):
Մարզպետը (Երևանի քաղաքապետը) սույն կարգի 13-րդ կետով նախատեսված պայմանագրով սահմանված ժամկետներում ծրագրի կատարման մասին համայնքներից, Երևան քաղաքի վարչական շրջաններից ստացված հաշվետու ժամանակաշրջանի ֆինանսական հաշվետվությունը (աճողական) ստանալուց հետո մինչև տվյալ ամսվա 12-ը ամփոփում և ներկայացնում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն:
Ծրագիրը համարվում է ավարտված ծրագրի ավարտը հավաստող փաստաթղթերը ծրագրի հաստատման ընթացակարգին համապատասխան մարզպետի (Երևանի քաղաքապետի) կողմից հաստատվելուց հետո: Ծրագրի ավարտի մասին պատվիրատուն գրավոր տեղեկացնում է տարածքային կենտրոնին:
(33-րդ կետը լրաց. 24.11.05 N 2139-Ն, 09.04.09 N 619-Ն)
34. Սույն կարգի պահանջների խախտմամբ նշանակված և վճարված աշխատավարձը ենթակա է վերադարձման Հայաստանի Հանրապետության պետական բյուջե՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
35. Ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների նկատմամբ մոնիթորինգ և վերահսկողություն են իրականացնում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ լիազորված մարմինները:
Մոնիթորինգի աշխատանքներում, փոխադարձ համաձայնությամբ, կարող են ներգրավվել նաև համապատասխան հասարակական կազմակերպություններ:
(35-րդ կետը խմբ. 09.04.09 N 619-Ն)
IV. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԺԱՄԿԵՏԻ, ԾԱՎԱԼԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ, ԺԱՄԿԵՏԻՑ ՇՈՒՏ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ ԵՎ ԾՐԱԳՐԻ ՇԵՂՈՒՄՆԵՐԻ ԴԵՊՔՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՎՈՂ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
36. Ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացումն անհնարին դարձնող հանգամանքների ի հայտ գալու դեպքում ծրագիրն իրականացնող կազմակերպությունը կամ ծրագրի պատասխանատուն ծրագրի իրականացման ժամկետների կամ իրականացվելիք աշխատանքների ծավալների փոփոխության կամ ժամկետից շուտ դադարեցման անհրաժեշտության վերաբերյալ գրավոր տեղեկացնում է պատվիրատուին, որը, համապատասխան եզրակացությամբ եռօրյա ժամկետում այն ներկայացնում է մարզպետին (Երևանի քաղաքապետին), վերջինս ծրագրի հաստատման ընթացակարգին համապատասխան ընդունում է որոշում:
(36-րդ կետը փոփ., լրաց. 24.11.05 N 2139-Ն)
37. Ծրագրի խախտումներ հայտնաբերվելու դեպքում պատվիրատուն մարզպետին (Երևանի քաղաքապետին) է ներկայացնում ծրագրի իրականացման ժամկետից շուտ դադարեցման վերաբերյալ առաջարկություն` նշելով խախտումները, այն թույլ տված անձանց անունները և խախտման հետևանքով պատճառված վնասի չափը:
38. Մարզպետի, Երևանի քաղաքապետի կողմից ծրագիրն անարդյունավետ գնահատվելու դեպքում պատվիրատուն և ծրագիրն իրականացնող կազմակերպությունը պատասխանատվություն են կրում պետությանը պատճառված վնասի (վճարված աշխատավարձի մասով) համար` Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
(38-րդ կետը լրաց. 09.04.09 N 619-Ն)
39. Ծրագրի իրականացման ժամկետը փոփոխվում կամ ծրագրի իրականացումը ժամկետից շուտ դադարեցվում է մարզպետի (Երևանի քաղաքապետի) որոշմամբ:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Ձև N 1
Հաստատում եմ | |
_______________ Կ. Տ. |
Կ Ա Տ Ա Ր Ո Ղ Ա Կ Ա Ն Ա Կ Տ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ «ՎԱՐՁԱՏՐՎՈՂ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ» ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ________________ ՄԱՐԶԻ (Երեվան քաղաքի) ____________ ՀԱՄԱՅՆՔԻ (Երեվան քաղաքի վարչական շրջանի) ԾՐԱԳՐՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ
Ծրագրի անվանումը` ____________________________________
Ծրագրի ընդհանուր գումարը` ___________________ հազ. դրամ
Ծրագրի սկիզբը` ______________________ (ամիսը, ամսաթիվը, տարեթիվը)
Ծրագրի ավարտը` ______________________ (ամիսը, ամսաթիվը, տարեթիվը)
Ծրագրի սկզբից իրացված գումարը` ______________ հազ. դրամ
Հաշվետու ամիսը` _______________ 200__ թ.
NN |
Կատարված աշխատանքների |
Չափի միավորը |
Քանակը |
Միավորի գինը |
Մարդ/օրերի |
Գումարը |
1. |
||||||
2. |
___________________________ Կ. Տ. |
(ձևը փոփ. 05.04.07 N 363-Ն, լրաց. 09.04.09 N 619-Ն)
Ձև N 2
Հաստատում եմ |
Կ.Տ.
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 200__ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ «ՎԱՐՁԱՏՐՎՈՂ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ» ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ___________ ՄԱՐԶԻ (Երեվան քաղաքի) _________ ՀԱՄԱՅՆՔԻ (Երեվան քաղաքի վարչական շրջանի) ԾՐԱԳՐՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻՆ___________ՄԱՍՆԱԿՑԱԾ ԱՆՁԱՆՑ ՀԱՃԱԽՈՒՄՆԵՐԻ ՄԱՐԴ/ՕՐԵՐԻ ՄԱՍԻՆ
Ծրագրի անվանումը ________________________
Ծրագրի ընդհանուր գումարը ____________ հազ. դրամ
Ծրագրի սկիզբը ___________________________
(ամսաթիվը, ամիսը, տարեթիվը) |
(ամսաթիվը, ամիսը, տարեթիվը) |
NN |
Աշխատանքներին մասնակցած |
Հաճախած |
Վճարման |
Հաշվարկված |
այդ թվում` | |||
հաշվարկված |
հաշվարկված սոցիալական |
անձին վճարման ենթակա |
որից` | |||||
1. |
|
|
|
|
|
|
|
|
2. |
|
|
|
|
|
|
|
|
____________________________
(ծրագիր իրականացնող կազմակերպության անվանումը)
Գտնվելու վայրը _________________
ՀՎՀՀ ________________________
Սպասարկող բանկը _______________
Հաշվի համարը __________________
Կ.Տ.
(ձևը խմբ. 24.11.05 N 2139-Ն, 05.04.07 N 363-Ն, լրաց. 09.04.09 N 619-Ն)
Ձև N 3
Ց ՈՒ Ց Ա Կ
20 թ. ____________________________________ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՎՃԱՐՄԱՆ
(ամիսը)
NN |
Բնակու-թյան վայրը |
Անունը, ազգանունը, հայրանունը |
Անձնագրի սերիան, համարը |
Սոցիա-լական քարտի համարը |
Հաշվետու ամսում և նախորդ ամիսներին վճարման ենթակա, սակայն չվճարված գումարը | |||||||
աշխա-տանքի հաճա-խած օրերի թիվը |
աշխա-տավարձի չափը |
ընդամենը` |
այդ թվում` |
վճար-ման օրը, ամիսը, տարե-թիվը |
անձի ստորա-գրու-թյունը |
վճարողի ստորա-գրու-թյունը | ||||||
հաշվե-տու ամսում |
նախորդ ամիսների պարտքը | |||||||||||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
13 |
Պատվիրատու |
________________________ (ստորագրությունը) |
______________________ (անունը, ազգանունը) |
Կ.Տ. |
||
Գլխավոր հաշվապահ |
________________________ (ստորագրությունը) |
______________________ (անունը, ազգանունը) |
Կ.Տ. |
(ձևը փոփ. 05.04.07 N 363-Ն, խմբ. 09.04.09 N 619-Ն)
(հավելվածը լրաց.,փոփ. 24.11.05 N 2139-Ն, խմբ.,լրաց.,փոփ. 05.04.07 N 363-Ն, 09.04.09 N 619-Ն,15.04.10 N 409-Ն)
Հավելված N 2 |
Պ Ա Յ Մ Ա Ն Ա Գ Ի Ր
ՎԱՐՁԱՏՐՎՈՂ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԾԱԽՍԵՐԻ ՆԱԽԱՀԱՇՎՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՍՏԱՑՄԱՆ, ԾԱԽՍՄԱՆ ԵՎ ՓԱՍՏԱՑԻ ԿԱՏԱՐՎԱԾ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
____ ___________ 200 թ. |
քաղ. _______________ |
Հայաստանի Հանրապետության անունից _________________ մարզպետը (Երևանի
քաղաքապետը) |
__________________, |
մի կողմից, և |
_____________ |
տեղական |
ինքնակառավարման մարմնի ղեկավար __________________ ը, մյուս կողմից (այսուհետ`
(անունը, ազգանունը)
կողմեր), Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 23-ի
N 1854-Ն որոշման հիման վրա կնքեցին սույն պայմանագիրը հետևյալի մասին.
I. ՊԱՅՄԱՆԱՐԳԻ ԱՌԱՐԿԱՆ
1. ____________ մարզպետի (Երևանի քաղաքապետի) կողմից հաստատված
և ____________ համայնքի (Երևան քաղաքի վարչական շրջանի) կողմից իրականացվող` վարձատրվող հասարակական
(անվանումը)
աշխատանքների ծրագրի (այսուհետ` ծրագիր) ծախսերի նախահաշվով նախատեսված
ֆինանսական միջոցները ______________ համայնքի (Երևան քաղաքի վարչական շրջանի) կողմից ստանալու,
(անվանումը)
ծախսելու և փաստացի կատարված վճարումների վերաբերյալ հաշվետվություններ
ներկայացնելու հետ կապված հարաբերությունների կարգավորումն է:
II. ԿՈՂՄԵՐԻ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
2.1. Տեղական ինքնակառավարման մարմինը պարտավորվում է`
2.1.2. ___________________ ծրագրով նախատեսված միջոցների շրջանակներում
(ծրագրի անվանումը)
իր կողմից հաստատված նախահաշվով նախատեսված ֆինանսական միջոցներն ստանալու համար
իրեն սպասարկող Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության
տեղական գանձապետական բաժնում (այսուհետ` ՏԲ) բացել «Վարձատրվող հասարակական
աշխատանքներ» ծրագրի արտաբյուջետային միջոցների հաշիվներ` ներկայացնելով հետևյալ փաստաթղթերը`
ա) դիմում,
բ) ավագանու որոշում տեղական ինքնակառավարման մարմնի արտաբյուջետային միջոցների հաշվում` սույն ծրագրի շրջանակներում համայնքին հատկացված ֆինանսական միջոցների չափով
փոփոխություններ կատարելու մասին,
գ) ծախսերի նախահաշիվ` հաստատված համայնքի (Երևան քաղաքի վարչական շրջանի) ղեկավարի կողմից.
2.1.3. իրեն սպասարկող ՏԲ-ում իր անվամբ բացված արտաբյուջետային միջոցների հաշվից համապատասխան գումար
ստանում և իր ծախսային հաշվին է մուտքագրում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ
իրեն վերապահված լիազորությունների սահմաններում` ներկայացնելով վճարումը հիմնավորող
փաստաթղթեր (հավաստագիր, հայտ և այլն).
2.1.4. սույն պայմանագրի 2.1.3-րդ կետում նշված ծախսային հաշվին մուտքագրված գումարն
օգտագործել բացառապես «Վարձատրվող հասարակական աշխատանքներ» ծրագրում ընդգրկված
անձանց աշխատավարձի փոխհատուցման նպատակով.
2.1.5. հաշվարկել և վճարել ծրագրում ընդգրկված անձանց աշխատավարձը.
2.1.6. ծրագրի իրականացման ընթացքում յուրաքանչյուր ամսվա համար փաստացի կատարված
վճարումների մասին մինչև հաջորդ ամսվա 7-ը ֆինանսական հաշվետվություն (աճողական)
ներկայացնել _________________ մարզպետարան (Երևանի քաղաքապետարան):
(անվանումը)
2.2. _________________ մարզպետը (Երևանի քաղաքապետը) պարտավորվում է`
2.2.1. ամփոփել տեղական ինքնակառավարման մարմնից ստացված ֆինանսական հաշվետվությունը
(աճողական) և մինչև տվյալ ամսվա 12-ը ներկայացնել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն:
Կողմերի գտնվելու վայրերը`
քաղ. ___________________ |
_____________________ (համայնքի (վարչական շրջանի) անվանումը) |
ՄԱՐԶՊԵՏ (ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ) |
(ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ) ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ |
____________________ (անունը, ազգանունը) |
(անունը, ազգանունը) |
Կ.Տ. |
Կ.Տ. |
(հավելվածը լրաց. 24.11.05 N 2139-Ն, փոփ. 05.04.07 N 363-Ն, լրաց., փոփ. 09.04.09 N 619-Ն)
Հավելված N 3 ՀՀ կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 23-ի N 1854-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶԵՐՈՒՄ (ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ) ԵՎ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ (ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆՆԵՐՈՒՄ) «ՎԱՐՁԱՏՐՎՈՂ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ» ԾՐԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼԻՔ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ
1. Ներդրումային ծրագիրը «Վարձատրվող հասարակական աշխատանքներ» ծրագրով նախատեսված միջոցների շրջանակներում Հայաստանի Հանրապետության մարզերում (համայնքներում) և Երևան քաղաքում (վարչական շրջաններում) իրականացվող ներդրումային ծրագրերի համար համայնքի կողմից կատարվող համաֆինանսավորումն է, որն ուղղվում է աշխատանք փնտրող անձանց կողմից իրականացվող օժանդակ աշխատանքների վարձատրությանը:
2. Համայնքի ղեկավարը, Երևան քաղաքի վարչական շրջանի ղեկավարը (այսուհետ` պատվիրատու) յուրաքանչյուր տարվա մինչև հուլիսի 20-ը, իսկ տվյալ տարվա ընթացքում նոր ներդրումային ծրագրերի ի հայտ գալու դեպքում` հաստատվելուց հետո 7-օրյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության մարզպետին, Երևանի քաղաքապետին է ներկայացնում հաջորդ տարվա ընթացքում իրականացվելիք ծրագրերի հայտ-առաջարկը, որտեղ նշվում են ծրագրի անվանումը, դրա իրականացման համար անհրաժեշտ նախնական մասնագիտական պատրաստվածություն չպահանջող աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ մարդ/օրերի թիվը, ծրագրի տևողությունը, ծրագրի իրականացման համար նախատեսված ֆինանսական միջոցների և ներդրումների չափը:
3. Հայաստանի Հանրապետության մարզպետարանը, Երևանի քաղաքապետարանն ամփոփում է համայնքներից, Երևան քաղաքի վարչական շրջաններից ստացված հայտ-առաջարկները և արդյունքները մինչև հուլիսի 30-ը, իսկ տվյալ տարվա ընթացքում նոր ներդրումային ծրագրերի ի հայտ գալու դեպքում` ստանալուց հետո 7-օրյա ժամկետում, ներկայացնում Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն (այսուհետ` նախարարություն):
4. Նախարարությունը ծրագրերի գծով հաստատված ներդրումների չափով, պետական բյուջեի եռամսյակային համամասնություններով նախատեսված չափաքանակների սահմաններում միջոցները համայնքների, Երևան քաղաքի բյուջեների եկամտային հաշվին է փոխանցում Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 23-ի N 1854-Ն որոշման N 1 հավելվածով սահմանված գործընթացին համապատասխան:
5. Պատվիրատուն տվյալ ծրագրի համար հաստատված ներդրման համար պետական բյուջեից ստացված միջոցները ծրագիրն իրականացնող կազմակերպություն (այսուհետ` կազմակերպություն) է փոխանցում վերջինիս հետ սահմանված կարգով պայմանագիր կնքելու միջոցով, որում նշվում է փոխանցվող միջոցների չափը, նպատակը:
Պայմանագրում առաջնահերթության կարգով նշվում է կազմակերպության կողմից տվյալ ծրագրով նախատեսված նախնական մասնագիտական պատրաստվածություն չպահանջող աշխատանքների գծով նախատեսված մարդ/օրերի թիվը` տարածքային կենտրոններում հաշվառված, Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 23-ի N 1854-Ն որոշման N 1 հավելվածի 3-րդ կետում նշված անձանց ծրագրի իրականացման գործընթացում ընդգրկելու պայմանը:
Տարածքային կենտրոնը և կազմակերպությունը համատեղ քննարկման արդյունքում կազմում են ծրագրում ընդգրկվող աշխատանք փնտրողների ցուցակը:
Պատվիրատուն նշանակում է ծրագրի պատասխանատու:
6. Յուրաքանչյուր ծրագրի իրականացման աշխատանքներում ընդգրկված աշխատանք փնտրողների աշխատավարձը և դրա նկատմամբ պարտադիր սոցիալական ապահովության վճարները հաշվարկում և վճարում է կազմակերպությունը:
7. Կազմակերպությունը յուրաքանչյուր ամսվա առաջին 5 օրվա ընթացքում պատվիրատուին է ներկայացնում նախորդ ամսվա ընթացքում ծախսված ներդրման միջոցների և ծրագրում ընդգրկված յուրաքանչյուր աշխատանք փնտրողի փաստացի աշխատած մարդ/օրերի աճողական չափը:
Պատվիրատուն մինչև յուրաքանչյուր ամսվա 10-ը նախորդ ամսվա ընթացքում ծախսված ներդրման միջոցների չափի և ծրագրում ընդգրկված յուրաքանչյուր աշխատանք փնտրողի փաստացի աշխատած մարդ/օրերի վերաբերյալ աճողական տեղեկատվությունը կազմակերպությունից ստանալուց հետո ներկայացնում է Հայաստանի Հանրապետության համապատասխան մարզպետին (Երևանի քաղաքապետին):
Հայաստանի Հանրապետության մարզպետը, Երևանի քաղաքապետը մինչև յուրաքանչյուր ամսվա 12-ը ամփոփում ու նախարարություն են ներկայացնում ըստ համայնքների, Երևանի վարչական շրջանների և ըստ ծրագրերի նախորդ ամսվա ընթացքում ծախսված ներդրման միջոցների չափի և ծրագրում ընդգրկված յուրաքանչյուր աշխատանք փնտրողի փաստացի աշխատած մարդ/օրերի վերաբերյալ աճողական տեղեկատվությունը:
8. Կազմակերպությունը ծրագրի ավարտից հետո եռօրյա ժամկետում տեղեկացնում է պատվիրատուին: Պատվիրատուն եռօրյա ժամկետում ծրագրի ավարտը հավաստող փաստաթղթերի պատճենները ներկայացնում է համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության մարզպետին, Երևանի քաղաքապետին և տարածքային կենտրոնին:
Հայաստանի Հանրապետության մարզպետը, Երևանի քաղաքապետը 5-օրյա ժամկետում ամփոփում և նախարարություն են ներկայացնում ծրագրի ավարտը հավաստող փաստաթղթերը:
9. Ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացումն անհնարին դարձնող հանգամանքների ի հայտ գալու դեպքում կազմակերպությունը ծրագրի իրականացման ժամկետների կամ իրականացվելիք աշխատանքների ծավալների փոփոխության կամ ժամկետից շուտ դադարեցման անհրաժեշտության վերաբերյալ գրավոր տեղեկացնում է պատվիրատուին, որը համապատասխան եզրակացությամբ եռoրյա ժամկետում այն ներկայացնում է մարզպետին, Երևանի քաղաքապետին, վերջինս 5-օրյա ժամկետում տեղեկատվությունը ներկայացնում է նախարարություն:
10. Ծրագրի վրա տարածվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 23-ի N 1854-Ն որոշման N 1 հավելվածի 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ, 13-րդ, 22-րդ, 23.1-ին, 24-րդ, 25-րդ, 25.1-ին, 26-րդ, 27-րդ, 28-րդ, 29-րդ, 30-րդ, 32-րդ, 34-րդ, 35-րդ կետերի դրույթները:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
(հավելվածը լրաց. 15.04.10 N 409-Ն)
Հավելված N 4 ՀՀ կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 23-ի N 1854-Ն որոշման |
Պ Ա Յ Մ Ա Ն Ա Գ Ի Ր
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶԵՐՈՒՄ (ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ) ԵՎ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ (ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆՆԵՐՈՒՄ) ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼԻՔ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԾԱԽՍԵՐԻ ՆԱԽԱՀԱՇՎՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՍՏԱՑՄԱՆ, ԾԱԽՍՄԱՆ ԵՎ ՓԱՍՏԱՑԻ ԿԱՏԱՐՎԱԾ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ
____ _______________ 200 թ. |
քաղ. _______________ |
Համայնքի ղեկավարը, Երևան քաղաքի վարչական շրջանի ղեկավարը (այսուհետ`
(այսուհետ` կողմեր) Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 23-ի N 1854-Ն որոշման հիման վրա կնքեցին սույն պայմանագիրը հետևյալի մասին. |
I. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՌԱՐԿԱՆ
1._______________ պատվիրատուի կողմից հաստատված և ____________ կազմակերպության կողմից իրականացվող` Հայաստանի Հանրապետության մարզերում (համայնքներում) և Երևան քաղաքում (վարչական շրջաններում) իրականացվելիք ներդրումային ծրագրերի (այսուհետ` ծրագիր) համաֆինանսավորման իրականացման հետ կապված ծախսերի նախահաշվով նախատեսված ֆինանսական միջոցները ______________ կազմակերպության կողմից ստանալու, ծախսելու և փաստացի կատարված վճարումների վերաբերյալ հաշվետվություններ ներկայացնելու հետ կապված հարաբերությունների կարգավորումն է:
II. ԿՈՂՄԵՐԻ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ
2.1. Պատվիրատուն պարտավորվում է`
2.1.2. ____________________ ծրագրով նախատեսված միջոցների շրջանակներում իր կողմից հաստատված նախահաշվով նախատեսված ֆինանսական միջոցներն ստանալու համար իրեն սպասարկող Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության տեղական գանձապետական բաժնում (այսուհետ` ՏԳԲ) բացել «Վարձատրվող հասարակական աշխատանքներ» ծրագրի արտաբյուջետային միջոցների հաշիվներ` ներկայացնելով հետևյալ փաստաթղթերը`
ա) դիմում.
բ) ավագանու որոշում տեղական ինքնակառավարման մարմնի արտաբյուջետային միջոցների հաշվում` սույն ծրագրի շրջանակներում համայնքին հատկացված ֆինանսական միջոցների չափով փոփոխություններ կատարելու մասին.
գ) ծախսային նախահաշիվ` հաստատված համայնքի (Երևան քաղաքի վարչական շրջանի) ղեկավարի կողմից.
2.1.3. իրեն սպասարկող ՏԳԲ-ում իր անվամբ բացված արտաբյուջետային միջոցների հաշվից համապատասխան գումար ստանում և իր ծախսային հաշվին է մուտքագրում Հայաստանի Հանրապետության oրենսդրությամբ իրեն վերապահված լիազորությունների սահմաններում` ներկայացնելով վճարումը հիմնավորող փաստաթղթեր (հավաստագիր, հայտ և այլն).
2.1.4. ամփոփել կազմակերպություններից ստացված ֆինանսական հաշվետվությունը (աճողական) և մինչև տվյալ ամսվա 10-ը ներկայացնել Հայաստանի Հանրապետության մարզպետարան, Երևանի քաղաքապետարան:
2.2. Կազմակերպությունը պարտավոր է`
2.2.1. առաջնահերթության կարգով կազմակերպության կողմից տվյալ ծրագրով նախատեսված նախնական մասնագիտական պատրաստվածություն չպահանջող աշխատանքներում ընդգրկել տարածքային կենտրոններում հաշվառված աշխատանք փնտրողներին.
2.2.2. հաշվարկել և վճարել ծրագրում ընդգրկված աշխատանք փնտրող անձանց աշխատավարձը.
2.2.3. ծրագրի իրականացման ընթացքում յուրաքանչյուր ամսվա համար փաստացի կատարված վճարումների մասին մինչև հաջորդ ամսվա 5-ը ֆինանսական հաշվետվություն (աճողական) ներկայացնել __________________ պատվիրատուին:
(անվանումը)
2.3. Ծրագրի կատարման ընթացքի նկատմամբ մոնիթորինգ և վերահսկողություն են իրականացնում Հայաստանի Հանրապետության oրենսդրությամբ լիազորված մարմինները:
2.4. Սույն պայմանագրով կողմերն իրենց պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար պատասխանատվության են ենթարկվում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Կողմերի գտնվելու վայրը`
_______________________ (կազմակերպության անվանումը, հասցեն) |
_______________________ (կազմակերպության անվանումը, հասցեն) |
ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐ |
ՀԱՄԱՅՆՔԻ, ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ՂԵԿԱՎԱՐ |
________________ (անունը, ազգանունը) |
________________ (անունը, ազգանունը) |
Կ.Տ. |
Կ.Տ. |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
24.12.2015, N 1530-Ն | 01.01.2016, N 1854-Ն | |
15.04.2010, N 409-Ն | 15.05.2010, N 1854-Ն | |
09.04.2009, N 619-Ն | 26.01.2009, N 1854-Ն | |
05.04.2007, N 363-Ն | 05.05.2007, N 1854-Ն | |
24.11.2005, N 2139-Ն | 12.01.2006, N 1854-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|