Գլխավոր տեղեկություն
Համար
N 576-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (12.06.2010-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2010.06.02/24(758) Հոդ.589
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
13.05.2010
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
24.05.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.06.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

13 մայիսի 2010 թվականի N 576-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 2-Ի N 98 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 2-ի «Երևանի ֆիզիկայի ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» N 98 որոշման 4-րդ կետի «ա» ենթակետը «կազմը» բառից հետո լրացնել «սահմանելով, որ թանկարժեք մետաղները, թանկարժեք քարերը և դրանցից պատրաստված իրերը տրվում են անհատույց օգտագործման իրավունքով» բառերով:

2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` եռամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարի կողմից հաստատված` պետական ոչ առևտրային կազմակերպություններին սեփականության իրավունքով հանձնված գույքի կազմից հանել թանկարժեք մետաղները, թանկարժեք քարերը և դրանցից պատրաստված իրերը և դրանք ներառել անհատույց օգտագործման իրավունքով ամրացվող գույքի կազմում:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2010 թ. մայիսի 24
Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան