«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
3 հոկտեմբերի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 օգոստոսի 2006 թվականի N 1342-Ն
ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԳՈՐԾՈՂ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ԾԱՌԱՅՈՂ ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆԸ ԿԻՑ ԳՈՐԾՈՂ ՌԱԶՄԱԿԱՆ, ԱՌԵՎՏՐԱԿԱՆ ԵՎ ԱՅԼ ԿՑՈՐԴՆԵՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆՅԱՅՑ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑՈՒ` ԱՅԼ ԵՐԿՐՆԵՐԻ ԹԵՄԵՐՈՒՄ ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻ ԿՈՂՄԻՑ ՀՈԳԵՎՈՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՆՇԱՆԱԿՎԱԾ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՎԱՐՏԻՑ ՀԵՏՈ ԱՌԱՆՑ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻ ՎՃԱՐՄԱՆ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԳՈՒՅՔԻ ԲՆԱԻՐԱՅԻՆ ՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը լրաց. 22.04.10 N 429-Ն)
Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 105-րդ հոդվածի 6.1-ին կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել, որ`
ա) օտարերկրյա պետություններում գործող` Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմիններում ծառայող դիվանագետների, Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայությանը կից գործող ռազմական, առևտրական և այլ կցորդների, Հայաստանի Հանրապետության առևտրական ներկայացուցչությունների ղեկավարների, Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու` այլ երկրների թեմերում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից հոգևոր ծառայության նշանակված քաղաքացիների կողմից ծառայության ավարտից հետո առանց մաքսատուրքի վճարման ներմուծվող գույքի բնաիրային չափերը` բացառությամբ մարդատար ավտոմեքենայի, չպետք է գերազանցի 5000 կիլոգրամը, այդ թվում`
կենցաղային օգտագործման սարքեր` մեկ հատ` յուրաքանչյուր տեսակից,
կահույք` մեկ լրակազմ` յուրաքանչյուր տեսակից,
անձնական օգտագործման էլեկտրական սարքեր` մեկ հատ` յուրաքանչյուր տեսակից,
անձնական օգտագործման իրեր և այլ տնային գույք.
բ) օտարերկրյա պետություններում գործող` Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմիններում ծառայող դիվանագետները, Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայությանը կից գործող ռազմական, առևտրական և այլ կցորդները, Հայաստանի Հանրապետության առևտրական ներկայացուցչությունների ղեկավարները, Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու` այլ երկրների թեմերում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից հոգևոր ծառայության նշանակված քաղաքացիները ծառայության ավարտից հետո առանց մաքսատուրքի վճարման կարող են ներմուծել անձնական օգտագործման մեկ մարդատար ավտոմեքենա:
(1-ին կետը լրաց. 22.04.10 N 429-Ն)
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
26.03.2015, N 359-Ն | 16.04.2015, N 1342-Ն | |
22.04.2010, N 429-Ն | 06.05.2010, N 1342-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|