Գլխավոր տեղեկություն
Համար
N 42-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (11.04.2010-11.02.2011)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2005.09.01/21(198) Հոդ.287
Ընդունող մարմին
Կենտրոնական ընտրական հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
04.08.2005
Ստորագրող մարմին
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
04.08.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.09.2005
Ուժը կորցնելու ամսաթիվ
25.11.2011

«ԳՐԱՆՑՎԱԾ Է»
ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
16 օգոստոսի 2005 Թ.

ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60605329

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

4 օգոստոսի 2005 թ.
ք. Երևան

N 42-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

 

ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ, ԱՆԴԱՄՈՒԹՅԱՆ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԵՎ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ ՇՆՈՐՀԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 41-րդ հոդվածի 1-ին կետի 26-րդ ենթակետով, «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 86-րդ հոդվածի 2-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.

Սահմանել ընտրական հանձնաժողովների անդամների, անդամության թեկնածուների համար մասնագիտական դասընթացներ կազմակերպելու և որակավորումներ շնորհելու կարգը (Հավելված 1):

 

ՀՀ կենտրոնական ընտրական
հանձնաժողովի նախագահ`

Գ. Ազարյան

 

Հավելված 1
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական ընտրական հանձնաժողովի
2005 թ. օգոստոսի 4-ի թիվ 42-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ, ԱՆԴԱՄՈՒԹՅԱՆ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԵՎ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ ՇՆՈՐՀԵԼՈՒ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Ընտրական հանձնաժողովների անդամների, անդամության թեկնածուների (այսուհետ` հանձնաժողովների անդամներ) համար մասնագիտական դասընթացներ (այսուհետ` դասընթացներ) կազմակերպելու նպատակը հանձնաժողովի անդամների` ընտրությունների անցկացման համար համապատասխան գիտելիքների ուսուցումն է և նրանց աշխատանքային ունակությունների կատարելագործումը:

2. Դասընթացներին կարող են մասնակցել ընտրական հանձնաժողովներում ընդգրկվելու իրավունք ունեցող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները:

3. Դասընթացներին չեն կարող մասնակցել Ազգային ժողովի պատգամավորները, Սահմանադրական դատարանի անդամները, նախարարները և նրանց տեղակալները, մարզպետները, Երևանի քաղաքապետը, համայնքների ղեկավարները, ազգային անվտանգության, ոստիկանության և պաշտպանության գերատեսչությունների, դատախազության, բանկային համակարգի աշխատակիցները, Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 149-154 հոդվածներով նախատեսված հանցագործությունների համար դատվածություն ունեցող անձինք:

(3-րդ կետը փոփ., լրաց. 11.01.06 N 1-Ն, փոփ. 10.02.09 N 5-Ն)

4. Դասընթացների կազմակերպումն իրականացվում է պետական բյուջեի միջոցների հաշվին` հատկացված գումարների սահմաններում:

5. (5-րդ կետն ուժը կորցրել է 04.07.06 N 8-Ն)

 

2. ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

6. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը դասընթացներին մասնակցելու համար հայտերի ընդունման օրվանից առնվազն 10 օր առաջ զանգվածային լրատվության միջոցներով հայտարարություն է անում հայտերի ներկայացման ժամկետի և կարգի մասին:

(6-րդ կետը խմբ.10.02.09 N 5-Ն)

7. Հայտարարության մեջ նշվում է.

ա) դասընթացներին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիներին ներկայացվող պահանջները.

բ) փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը, որը պետք է լինի տվյալ դասընթացի մասին հայտարարության առաջին հրապարակումից առնվազն 15 օր հետո, դիմումներ ներկայացնելու վայրը և հեռախոսահամարը.

գ) դասընթացի սկսելու օրը, ժամը, վայրը:

8. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների) կողմից վարվում են դասընթացներին մասնակցող քաղաքացիների դիմումների հաշվառման մատյաններ, որտեղ նշվում են դիմումի գրանցման համարը և ամսաթիվը, դիմումատուի անունը, ազգանունը, հայրանունը, մասնագիտական դասընթացի ժամկետները:

9. Դասընթացների խմբերը ձևավորվում են ներկայացված դիմումների հերթականությամբ:

10. Դասընթացները կազմակերպվում են տարին առնվազն մեկ անգամ` ըստ Երևան քաղաքի, իսկ մարզերում` ըստ ընտրատարածքների:

11. Դասընթացին մասնակցելու համար քաղաքացին ներկայացնում է`

ա) սույն կարգի թիվ 1 հավելվածով հաստատված ձևի դիմում (բացառությամբ կենտրոնական և ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների անդամների).

բ) անձնագրի պատճենը:

Կենտրոնական և ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների անդամները դասընթացներին մասնակցում և սույն կարգի համաձայն որակավորման վկայական են ստանում կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի կողմից սահմանված ժամանակացույցին համապատասխան:

(11-րդ կետը լրաց.10.02.09 N 5-Ն)

12. Յուրաքանչյուր դասընթացի տևողությունը` ներառյալ ստուգարքը, պետք է լինի ոչ պակաս, քան 16 ակադեմիական ժամ:

(12-րդ կետը լրաց. 04.07.06 N 8-Ն)

13. Դասընթացներ անցկացնող դասախոսական կազմում կարող են ընդգրկվել բարձրագույն կրթություն ունեցող, դասավանդման փորձ կամ ընտրական համակարգում աշխատանքային փորձ ունեցող համապատասխան մասնագետներ, ինչպես նաև կենտրոնական ընտրական հանձնաժողովի, ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների անդամներ, «Կենտրոնական ընտրական հանձնաժողովի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի (այսուհետ` Աշխատակազմ) աշխատակիցներ համապատասխան մասնագետներ:

(13-րդ կետը լրաց., փոփ. 04.07.06 N 8-Ն)

14. Դասընթացներն անցկացվում են կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից հաստատված ծրագրով և տարեկան գրաֆիկով:

Տարեկան գրաֆիկի հիման վրա կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը սահմանում է մասնագիտական դասընթացների անցկացման ժամանակացույց, որը տեղադրվում է կենտրոնական ընտրական հանձնաժողովի ինտերնետային կայքում:

(14-րդ կետը խմբ. 04.07.06 N 8-Ն)

15. Դասընթացների ծրագիրը ընդգրկում է հետևյալ իրավական ակտերը.

ա) Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն.

բ) Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք.

գ) «Հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենք.

դ) «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենք (կենտրոնական և ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների անդամների համար)

ե) Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումներ:

 

3. ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՍՏՈՒԳԱՐՔ ԸՆԴՈՒՆՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԸ

 

(Բաժինն ուժը կորցրել է 04.07.06 N 8-Ն)

 

4. ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՍՏՈՒԳԱՐՔ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄ ՇՆՈՐՀԵԼՈՒ ԿԱՐԳԸ
(Վերնագիրը խմբ.10.02.09 N 5-Ն)

 

20. Հանձնաժողովների անդամների որակավորումն իրականացվում է ստուգարքի միջոցով: Որակավորման ստուգարքը (այսուհետ` ստուգարք) անցկացվում է դասընթացի ավարտից հետո:

Ստուգարքն անցկացվում է դռնբաց: Ստուգարքին կարող են ներկա գտնվել նաև կենտրոնական և ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների անդամները:

Հանձնաժողովի անդամը ստուգարքին մասնակցում է անձնագրի կամ անձը հաստատող այլ փաստաթղթի առկայության դեպքում:

(20-րդ կետը փոփ. 04.07.06 N 8-Ն, խմբ.10.02.09 N 5-Ն)

21. Ստուգարքն անցկացվում է հայերեն լեզվով` գրավոր: Ստուգարքի հարցաթերթիկը բաղկացած է 2 մասից` թեստից և խնդրից:

Հարցաթերթիկի առաջին մասում ներառվում են սույն կարգի 15-րդ կետով սահմանված իրավական ակտերին վերաբերող 25 հարց (թեստ), իսկ երկրորդ մասում` քվեարկության արդյունքների արձանագրություն կազմելու վերաբերյալ մեկ խնդիր: Կազմվում է հարցաթերթիկի առնվազն 7 տարբերակ:

Հարցաթերթիկի կազմման համար հիմք հանդիսացող հարցաշարը տեղադրվում է կենտրոնական ընտրական հանձնաժողովի ինտերնետային կայքում:

(21-րդ կետը խմբ.10.02.09 N 5-Ն)

22. Հարցաթերթիկը լրացնելու համար սահմանվում է մինչև 60 րոպե, որի ավարտից հետո մասնակիցը հարցաթերթիկը հանձնում է դասընթացն անցկացնող դասախոսին:

Ստուգարքի արդյունքները գնահատվում են մինչև 30 միավոր: Յուրաքանչյուր հարցի (թեստի) ճիշտ պատասխանը գնահատվում է 1 միավոր, իսկ խնդրինը` առավելագույնը 5 միավոր, սխալ պատասխանը` զրո միավոր:

Թեստի մասով սխալ պատասխան է համարվում ոչ ճիշտ պատասխան նշելը, մեկից ավելի պատասխան նշելը, նշած պատասխանը փոփոխելը (ուղղելը), ինչպես նաև որևէ պատասխան չնշելը:

Հանձնաժողովի անդամի պահանջով նրան կարող է տրամադրվել հարցաթերթիկի միևնույն տարբերակի ևս մեկ օրինակ: Լրացուցիչ օրինակ ստացած մասնակիցը դասընթացն անցկացնող դասախոսին է հանձնում հարցաթերթիկի մեկ օրինակ:

Հանձնաժողովի անդամը կարող է բողոքարկել իր ստուգարքի արդյունքը կենտրոնական ընտրական հանձնաժողով` ներկայացնելով գրավոր դիմում:

(22-րդ կետը խմբ.10.02.09 N 5-Ն)

23. Ստուգարքի արդյունքում որակավորված է համարվում այն մասնակիցը ով հավաքել է առնվազն 16 միավոր: Որակավորված մասնակցին տրվում է որակավորման վկայական (Հավելված 2):

Որակավորման վկայականում նշվում են՝

ա) որակավորման ստուգարք հանձնած հանձնաժողովի անդամի անունը, հայրանունը, ազգանունը,

բ) որակավորման վկայականի համարը,

գ) որակավորման վկայական տալու ամսաթիվը, ամիսը, տարեթիվը,

դ) որակավորման վկայականն ուժի մեջ լինելու ժամկետը:

Որակավորման վկայականը վավերացվում է կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի ստորագրությամբ և կենտրոնական ընտրական հանձնաժողովի կնիքով:

(23-րդ կետը փոփ. 04.07.06 N 8-Ն,  խմբ.10.02.09 N 5-Ն)

24. Որակավորման վկայականը տրվում է մինչև 5 տարի ժամկետով:

(24-րդ կետը խմբ.10.02.09 N 5-Ն)

25. Որակավորման վկայականը համարվում է ուժը կորցրած ճանաչված վկայականի ժամկետը լրանալու դեպքում կամ կարող է ուժը կորցրած ճանաչվել կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմամբ:

(25-րդ կետը խմբ.10.02.09 N 5-Ն)

26. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի աշխատակազմի կողմից վարվում են տրված որակավորման վկայականների հաշվառման մատյաններ, որտեղ նշվում են որակավորման վկայական ստացած հանձնաժողովի անդամի անունը, ազգանունը, հայրանունը (հայրանունը՝ անձնագրում նշված լինելու դեպքում), որակավորման ստուգարքի արդյունքում ստացված որակավորման վկայականի համարը, որակավորման վկայականի տրման և ուժի մեջ լինելու ժամկետները: Որակավորման վկայականը ստանալիս հանձնաժողովի անդամը ստորագրում է հաշվառման մատյանում:

(26-րդ կետը լրաց. 11.01.06 N 1-Ն, փոփ. 04.07.06 N 8-Ն)

27. Որակավորման վկայականի կորստի կամ օգտագործման համար ոչ պիտանի դառնալու դեպքում կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացվում դիմում` վկայականի կրկնօրինակ ստանալու համար: Դիմումին կցվում է անձնագրի պատճենը կամ օգտագործման համար ոչ պիտանի դարձած վկայականը:

Կորած կամ օգտագործման համար ոչ պիտանի դարձած վկայականը համարվում է անվավեր, իսկ դրա փոխարեն տրվում է նոր վկայական` «Կրկնօրինակ» նշագրումով:

(27-րդ կետը խմբ.10.02.09 N 5-Ն)

28. (28-րդ կետն ուժը կորցրել է 04.07.06 N 8-Ն)

29. Դասընթացներ անցած և որակավորման վկայական ստացած քաղաքացիների վերաբերյալ տեղեկությունները տեղադրվում են կենտրոնական ընտրական հանձնաժողովի Ինտերնետային կայքում:

 

5. ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

30. (30-րդ կետն ուժը կորցրել է 10.02.09 N 5-Ն)

31. (31-րդ կետն ուժը կորցրել է 10.02.09 N 5-Ն)

32. (32-րդ կետն ուժը կորցրել է 10.02.09 N 5-Ն)

33. (33-րդ կետն ուժը կորցրել է 04.07.06 N 8-Ն)

34. (34-րդ կետն ուժը կորցրել է 10.02.09 N 5-Ն)

35. Սույն կարգի 24-րդ կետի դրույթը չի տարածվում մինչև 2009 թվականը տրված որակավորման վկայականների վրա: Այդ վկայականներն ուժի մեջ են մինչև դրանցում նշված ժամկետների ավարտը:

(35-րդ կետը լրաց. 10.02.09 N 5-Ն)

36. 2006 և 2007 թվականներին տրված որակավորման վկայականների վավերականության ժամկետը երկարացնել մինչև 2010 թվականի դեկտեմբերի 31-ը:

 (36-րդ կետը լրաց. 02.03.10 N 1-Ն)

 

Հավելված 1
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական ընտրական հանձնաժողովի
2005 թ. օգոստոսի 4-ի թիվ 42-Ն որոշմամբ
հաստատված կարգի

 

_________________________________________________
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովին _________________________________________________

 

Դ Ի Մ ՈՒ Մ

 

Ընտրական հանձնաժողովների անդամների համար կազմակերպված մասնագիտական

դասընթացներին մասնակցելու

 

__________________________________________________

                    (ազգանուն, անուն, հայրանուն, ծննդյան ամսաթիվ, ամիս, տարեթիվ)

__________________________________________________

                                    (անձնագրի սերիա, համար, ում կողմից է տրված)

__________________________________________________

                                                    (բնակության վայրի հասցեն)

__________________________________________________

                                                               (կրթությունը)

__________________________________________________

                                                (աշխատանքի վայրը և պաշտոնը)

Խնդրում եմ ինձ ընդգրկել __________________________________

                                           (նշվում է անցկացվող մասնագիտական դասընթացի ժամկետը և վայրը)

 

ընտրական հանձնաժողովների անդամների համար կազմակերպված մասնագիտական

դասընթացներին:

Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 149-154 հոդվածներով

նախատեսված հանցագործությունների համար դատվածություն չունեմ:

 

ԴԻՄՈՂ  ___________________            ___________________

                                  (ազգանուն)                                                  (ստորագրություն)

 

____ _______________ 200 թվական

 

(Հավելվածը փոփ. 04.07.06 N 8-Ն)

 

Հավելված 2
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական ընտրական հանձնաժողովի
2005 թ. օգոստոսի 4-ի թիվ 42-Ն որոշմամբ
հաստատված կարգի

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԵԼՈՒ

 

Ո Ր Ա Կ Ա Վ Ո Ր Մ Ա Ն  Վ Կ Ա Յ Ա Կ Ա Ն  N 0 0 0 0 0 0

 

__________________________________________________

                                             (անուն, հայրանուն, ազգանուն)

 

Անցել է ընտրությունների անցկացման մասնագիտական դասընթացներ և ստացել

ընտրական հանձնաժողովում ընդգրկվելու իրավունք:

__________________________________________________

 

__________________________________________________

                  

 

Տրված է ___ _____________ 200 թ. Ուժի մեջ է մինչև ___ __________ 200 թ.

 

 

                             ՀՀ կենտրոնական ընտրական

                                հանձնաժողովի նախագահ  ____________                       

                                                                     (ստորագրություն)

 

Կ. Տ.

 

 

______________________________________________________

              Վկայականն ուժի մեջ է անձը հաստատող փաստաթուղթ ներկայացնելու դեպքում

 

(Հավելվածը փոփ. 04.07.06 N 8-Ն)