Գլխավոր տեղեկություն
Համար
N 232-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (23.03.2010-26.11.2014)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
20.03.2009
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
20.03.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.03.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

20 մարտի 2009 թվականի N 232-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՏԼԱՍԻ Բ ՀԱՏՈՐԻ ԲԱՇԽՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 28-ի N 1899-Ն որոշման 3-րդ կետին համապատասխան`

1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին` բաշխել Հայաստանի Հանրապետության ազգային ատլասի Բ հատորի 455 օրինակը` համաձայն հավելվածի:

(1-ին կետը փոփ. 22.03.10 N 191-Ա)

2. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին`

1) Հայաստանի Հանրապետության ազգային ատլասի Բ հատորի 50 օրինակը տրամադրել աշխարհի խոշոր գիտական կենտրոններին, գրադարաններին և հայագիտական ամբիոններ ունեցող համալսարաններին, մնացած 495 օրինակը հանձնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանն ի պահ.

2) Հայաստանի Հանրապետության ազգային ատլասի Բ հատորի էլեկտրոնային տարբերակը տեղադրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի ինտերնետային կայք-էջում:

(2-րդ կետը փոփ. 22.03.10 N 191-Ա)

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Տ. Սարգսյան

 

2009 թ. մարտի 20

Երևան

 

 

Հավելված
ՀՀ վարչապետի 2009 թ.
մարտի 20-ի N 232-Ա որոշման

 

Ց Ո Ւ Ց Ա Կ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՏԼԱՍԻ Բ ՀԱՏՈՐԻ ԲԱՇԽՄԱՆ

 

NN
ը/կ

 

Բ հատոր

1

2

3

1.

Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ

100

2.

Մայր աթոռ Սուրբ Էջմիածին

20

3.

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմ

20

4.

Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ

100

5.

Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն

20

6.

ՀՀ տարածքային կառավարման նախարարություն

1

7.

ՀՀ պաշտպանության նախարարություն

1

8.

ՀՀ արտաքին գործերի նախարարություն, այդ թվում` օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններ և հյուպատոսական հիմնարկներ

1

9.

ՀՀ արդարադատության նախարարություն

1

10.

ՀՀ առողջապահության նախարարություն

1

11.

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն

1

12.

ՀՀ քաղաքաշինության նախարարություն

1

13.

ՀՀ ֆինանսների նախարարություն

1

14.

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

1

15.

ՀՀ բնապահպանության նախարարություն

1

16.

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

1

17.

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն

1

18.

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

1

19.

ՀՀ մշակույթի նախարարություն

10

20.

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

1

21.

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն

1

22.

ՀՀ սփյուռքի նախարարություն

20

23.

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե

1

24.

ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե

10

25.

ՀՀ ազգային վիճակագրության ծառայություն

1

26.

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն

1

27.

ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն

1

28.

ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն

1

29.

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա

1

30.

ՀՀ կրթության և գիտության նախարարության լեզվի պետական տեսչություն

1

31.

ՀՀ քաղաքացիական ծառայության խորհուրդ

1

32.

Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդ

1

33.

ՀՀ տնտեսական մրցակցության պետական հանձնաժողով

1

34.

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով

1

35.

Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողով

1

36.

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով

1

37.

ՀՀ սոցիալական ապահովագրության պետական ծառայություն

1

38.

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ

1

39.

ՀՀ սահմանադրական դատարան

1

40.

ՀՀ վճռաբեկ դատարան

1

41.

ՀՀ վերաքննիչ դատարան

1

42.

ՀՀ գլխավոր դատախազություն

1

43.

ՀՀ կենտրոնական բանկ

1

44.

ՀՀ մարզպետարաններ` յուրաքանչյուրին մեկական

10

45.

Երևանի քաղաքապետարան

 1

46.

ՀՀ ազգային օլիմպիական կոմիտե

1

47.

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտ

4

48.

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի արևելագիտության ինստիտուտ

4

49.

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի հնագիտության և ազգագրության ինստիտուտ

4

50.

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի հայոց ցեղասպանության թանգարան- ինստիտուտ

4

51.

Հայկական աշխարհագրական ընկերություն

3

52.

Ազգային ատլասի խմբագրական խորհրդի անդամներ` յուրաքանչյուրին 1-ական

16

53.

ՀՀ ազգային գրադարան

3

54.

Մատենադարան

3

55.

Երևան քաղաքի պատմության թանգարան

2

56.

Հանրագիտարանի խմբագրություն

2

57.

Երևանի պետական համալսարան

10

58.

Հայաստանի պետական ագրարային համալսարան

3

59.

Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան (պոլիտեխնիկ)

2

60.

Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարան

2

61.

Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտ

2

62.

Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան

2

63.

Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարան

2

64.

Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա

2

65.

Երևանի գեղարվեստի պետական ակադեմիա

2

66.

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ

2

67.

Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտ

2

68.

Հայ-ռուսական (սլավոնական) համալսարան

2

69.

Հայաստանում ֆրանսիական համալսարան հիմնադրամ

2

70.

Հայաստանի ամերիկյան համալսարան հիմնադրամ

2

71.

Օտարերկրյա դեսպանություններ` յուրաքանչյուրին 1-ական

21

72.

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն

5

 

Ընդամենը

455

 

(Հավելվածը փոփ., լրաց. 22.03.10 N 191-Ա)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան