Գլխավոր տեղեկություն
Համար
N 213-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (31.03.2010-22.11.2019)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
30.03.2010
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
30.03.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
31.03.2010
Ուժը կորցնելու ամսաթիվ
22.11.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
 

30 մարտի 2010 թվականի N 213-Ա

 

ԳԵՆԴԵՐԱՅԻՆ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի` գենդերային բռնության կանխարգելմանն ուղղված միջոցառումների իրականացման արդյունա­վետության բարձրացման, տեղեկատվության հավաքագրման և փոխանակման մեխանիզմների մշակման, ինչպես նաև «Ընդդեմ գենդերային բռնության» ազգային ծրագրի մշակման նպատակով`

1. Ստեղծել գենդերային բռնության դեմ պայքարի միջգերատեսչական հանձնաժողով:

2. Հաստատել գենդերային բռնության դեմ պայքարի միջգերատեսչական հանձնա­ժողովի կազմը` համաձայն հավելվածի:

3. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարա­րին` մինչև յուրաքանչյուր կիսամյակին հաջորդող ամսվա 15-ը ներկայացնել տեղեկատվություն հանձնաժողովի կողմից կատարված աշխատանքների մասին:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2010 թ. մարտի 30

Երևան

 

 

 

Հավելված
ՀՀ վարչապետի 2010 թ.

մարտի 30-ի N 213-Ա որոշման

 

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն  Կ Ա Զ Մ

 

ԳԵՆԴԵՐԱՅԻՆ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

Ֆ. Բերիկյան - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ (հանձնաժողովի նախագահ)
   
Տ. Հարությունյան - ՀՀ կառավարության աշխատակազմի սոցիալական վարչության գլխավոր մասնագետ
   
Լ. Ղազարյան - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների հիմնահարցերի վարչության պետ
   
Ն. Արզունյան - ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի եվրաինտեգրման վարչության իրավական բարեփոխումների բաժնի պետ
   
Ց. Խաչատրյան - ՀՀ տարածքային կառավարման նախարարության աշխա­տակազմի տարածքային կառավարման և զարգացման վարչության վերահսկողության բաժնի պետ
   
Ձ. Աղաջանյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի միջազգային կազմակերպությունների վարչության պետ
   
Գ. Ավագյան - ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի բժշկա­­կան օգնության կազմակերպման վարչության մոր և մանկան առողջության պահպանման բաժնի գլխավոր մասնագետ
   
Մ. Սարգսյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի տնտեսական քաղաքականության և ռազմավարության մշակման վարչության վիճակագրության և վերլուծությունների բաժնի առաջատար մասնագետ
   
Մ. Աղաջանյան - ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի զարգաց­ման ծրագրերի և մոնիթորիգի վարչության գլխավոր մասնագետ
   
Ն. Դուրյան - ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության ՔՀԳՎ-ի 3-րդ վարչության պետի տեղակալ
   
Ա.Ղազարյան

- ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի ներկայացուցչի տեղակալի պաշտոնակատար (համաձայնությամբ)

   
Ջ. Սագիզովա - ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի «Ընդդեմ գենդերային բռնության Հարավային Կովկասում» ծրագրի ղեկավար (համաձայնությամբ)
   
Ի. Տեր-Մինասյան - Միգրացիայի միջազգային կազմակերպության Հայաստանի առաքելության գրասենյակի ղեկավար (համաձայնությամբ)
   
Ա. Հովհաննիսյան - ՄԱԿԾ-ի ժողովրդավարական կառավարման և գենդերային հարցերով պատասխանատու (համաձայնությամբ)
   
Լ. Մոշիրի - ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցիչ (համաձայնությամբ)
   
Ծ. Հարությունյան

- ԵԱՀԿ Երևանի գրասենյակի ժողովրդավարության զարգացման ծրագրի ավագ օգնական (համաձայնությամբ)

   
Ս. Գրիգորյան - ՄԱԿ-ի փախստականների գերագույն հանձնակատարի գրասենյակի իրավաբանական բաժնի աշխատող (համաձայնությամբ)
   
Ն. Ղազարյան - Ամերիկայի միջազգային զարգացման գործակալության առաքելության սոցիալական և առողջապահական ծրագրերի համադասող (համաձայնությամբ)
   
Վ. Ասատրյան - «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» հասարակական կազմակերպության փորձագետ (համաձայնությամբ)
   
Գ. Արմաղանովա - «Հայաստանի համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիա» հասարակական կազմակերպության փոխնախագահ (համաձայնությամբ)
   
Լ. Ահարոնյան - «Կանանց ռեսուրսային կենտրոն» հասարակական կազմակերպության համանախագահ (համաձայնությամբ)
   
Ս. Վարդանյան - «Կանանց իրավունքների կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)
   
Ա. Թանաշյան - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների հիմնահարցերի վարչության պետի տեղակալ, կանանց հիմնահարցերի բաժնի պետ (հանձնաժողովի քարտուղար)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան