ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 ապրիլի 2010 թվականի N 566-Ն
ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԻ ՁԵՎՈՎ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել պետության կողմից դրամաշնորհի ձևով տրամադրվող ֆինանսական աջակցության գումարների օգտագործման մասին պայմանագրի օրինակելի ձևը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|
Հավելված ՀՀ կառավարության 2010 թվականի ապրիլի 29-ի N 566-Ն որոշման |
ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԻ ՁԵՎՈՎ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ
Քաղ. Երևան | ____ ________ 20 թ. |
Հայաստանի Հանրապետության __________________________________-ը,
(պետական մարմնի (մարմինների) անվանումը (անվանումները)
(կազմակերպության անվանումը)
կանոնադրության հիման վրա, մյուս կողմից (այսուհետ` միասին` կողմեր), հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 20 թվականի _____ __-ի N որոշումը (այսուհետ` որոշում), ________________________________________________ծրագրի (այսուհետ` ծրագիր)
(ծրագրի անվանումը և համառոտ բովանդակությունը)
իրականացման նպատակով կնքեցին սույն պայմանագիրը (այսուհետ` պայմանագիր)` հետևյալի մասին.
1. Պայմանագրի առարկան
1.1. Սույն պայմանագրով պետական մարմինը պարտավորվում է ծրագրի իրականացման նպատակով կազմակերպությանը հատկացնել որոշմամբ նախատեսված` մինչև _______ գումար, իսկ կազմակերպությունը պարտավորվում է ծրագիրն իրականացնել որոշմամբ և սույն պայմանագրով սահմանված կարգով:
1.2. Ծրագրով նախատեսված` կազմակերպության կողմից իրականացվելիք միջոցառումները (այսուհետ` միջոցառումներ) ներկայացված են սույն պայմանագրի հավելվածում:
2. Կողմերի իրավունքները և պարտավորությունները
2.1. Պետական մարմինն իրավունք ունի`
2.1.1. ցանկացած ժամանակ (այդ թվում` լիազոր մարմնի միջոցով) ստուգելու կազմակերպության կողմից իրականացվող միջոցառումների ընթացքը և որակը` առանց միջամտելու վերջինիս գործունեությանը.
2.1.2. որոշմամբ սահմանված պահանջներին չհամապատասխանելու դեպքում չընդունելու իրականացված միջոցառումները՝ իր հայեցողությամբ սահմանելով թերությունների անհատույց վերացման ողջամիտ ժամկետ, և կազմակերպությունից պահանջելու վճարել սույն պայմանագրի 5.1-ին կետով նախատեսված տուգանքը.
2.1.3. առանց իրականացված միջոցառումների արդյունքների դիմաց գումար տրամադրելու` միակողմանի լուծելու սույն պայմանագիրը և պահանջելու հատուցել պատճառված վնասները, եթե`
ա. կազմակերպությունը ժամանակին չի սկսում ծրագրի իրականացումը, կամ ծրագրի իրականացման ժամանակ ակնհայտ է դառնում, որ այն պատշաճ չի իրականացվելու,
բ. կազմակերպությունը երկու և ավելի անգամ խախտել է ծրագրով նախատեսված առանձին միջոցառումների իրականացման ժամկետները (միջոցառումների իրականացման ժամկետներ նախատեսված լինելու դեպքում),
գ. իրականացված միջոցառումները չեն համապատասխանում ծրագրով սահմանված պահանջներին.
2.1.4. սույն պայմանագիրն օրենքով կամ սույն պայմանագրով նախատեսված հիմքերով լուծելու դեպքում պահանջելու իրեն հանձնել անավարտ միջոցառումների արդյունքները։
2.2. Կազմակերպությունն իրավունք ունի`
2.2.1. իրականացված միջոցառման արդյունքը պետական մարմնի կողմից ընդունվելու դեպքում պահանջելու վճարել իրեն հասանելիք գումարը.
2.2.2. պետական մարմնի կողմից գումարները չվճարվելու դեպքում միակողմանի լուծելու սույն պայմանագիրը և պահանջելու հատուցել իրեն պատճառված վնասները:
2.3. Պետական մարմինը պարտավոր է`
2.3.1. ծրագրով նախատեսված դեպքերում աջակցել կազմակերպությանը.
2.3.2. կատարել ծրագրի (առանձին միջոցառումների) իրականացման մոնիթորինգ` անհրաժեշտության դեպքում համագործակցելով այլ պետական կառավարման մարմինների հետ.
2.3.3. իրականացնել ծրագրով նախատեսված այլ աշխատանքներ.
2.3.4. իրականացված միջոցառման մասին ներկայացված կատարողական հաշվետվությունների վերաբերյալ համապատասխան որոշում ընդունել դրանք ստանալու օրվանից մինչև 20 աշխատանքային օրվա ընթացքում: Եթե ներկայացված հաշվետվությունների համաձայն իրականացված միջոցառումը համապատասխանում է ծրագրի և սույն պայմանագրի պահանջներին, ապա դրանք ընդունվում են: Ընդ որում, պետական մարմինը հաշվետվությունն ընդունելու դեպքում եռօրյա ժամկետում դրա մասին գրավոր ծանուցում է կազմակերպությանը:
2.4. Կազմակերպությունը պարտավոր է`
2.4.1. իրականացնել ծրագրի շրջանակներում պետական մարմնի կողմից տրամադրված գումարների` Հայաստանի Հանրապետության հաշվապահական հաշվառման N 20 ստանդարտի դրույթներին համապատասխան հաշվառում.
2.4.2. պայմանագրով նախատեսված ֆինանսական միջոցներն օգտագործել ծրագրով և (կամ) սույն պայմանագրով սահմանված նպատակներով ու չափաքանակներով.
2.4.3. կատարել պետական մարմնի կողմից բացահայտված թերությունների վերացման նպատակով տրված ցուցումները.
2.4.4. սույն պայմանագրով սահմանված կարգով պետական մարմին ներկայացնել միջոցառումների իրականացման մասին հաշվետվություններ, իսկ ծրագրի ավարտից հետո` ամփոփ հաշվետվություն.
2.4.6. սույն պայմանագրի գործողության ընթացքում ապահովել ծրագրի իրականացմանը վերաբերող փաստաթղթերին ծանոթանալու պետական մարմնի հնարավորությունը` վերջինիս կողմից գրավոր պահանջ ստանալու օրվանից 5 աշխատանքային օրվա ընթացքում.
2.4.7. պետական մարմնի կողմից առանձին միջոցառումների իրականացման մասին հաշվետվությունները չընդունվելու դեպքում կազմակերպությունը պարտավորվում է անվճար` պետական մարմնի կողմից սահմանված ողջամիտ ժամկետում վերացնել արձանագրված անհամապատասխանությունները.
2.4.8. ծրագրի իրականացման համար անհրաժեշտ ապրանքները, աշխատանքները և ծառայությունները ձեռք բերել «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով` պետության կարիքների համար կատարվող գնումների կանոններին համապատասխան:
3. Մոնիթորինգը
3.1. Պետական մարմինը ծրագրի իրականացման նախնական, ընթացիկ և վերջնական արդյունքների համապատասխանության գնահատման նպատակով իրականացնում է մոնիթորինգ:
3.2. Մոնիթորինգն իրականացվում է պետական մարմնի և (կամ) նրա կողմից լիազորված անձի կողմից:
3.3. Մոնիթորինգի իրականացման ընթացքում բացահայտված թերացումների ու բացթողումների շտկման նպատակով կազմակերպությանը տրվում են ցուցումներ, և կատարվում են առաջարկություններ:
3.4. Պետական մարմինը ցանկացած ժամանակ կարող է ծրագրի շրջանակներում իրականացնել մոնիթորինգ` ուսումնասիրելով ծրագրին առնչվող ցանկացած փաստաթղթեր և նյութեր:
3.5. Մոնիթորինգի իրականացման ընթացքում կազմակերպությունից կարող են պահանջվել գրավոր ու բանավոր պարզաբանումներ և բացատրություններ:
4. Վճարման կարգը և ժամկետները
4.1. Կազմակերպությանը վճարումները կատարվում են միջոցառումների իրականացման մասին հաշվետվությունն ընդունվելու օրվան հաջորդող 20 աշխատանքային օրվա ընթացքում, եթե ծրագրով սահմանված չեն վճարումների կատարման այլ կարգ և (կամ) ժամկետներ:
5. Կողմերի պատասխանատվությունը
5.1. Սույն պայմանագրով և ծրագրով նախատեսված պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման դեպքում կազմակերպությունը պարտավորվում է պետական մարմնին փոխհատուցել չիրականացված միջոցառման չափով և վճարել տուգանք` չիրականացված միջոցառման համար նախատեսված գումարի 1 տոկոսի չափով: Ընդ որում, տուգանքի վճարումը կազմակերպությանը չի ազատում իր պարտավորությունները կատարելու և խախտումները վերացնելու պարտականությունից: Պետական մարմինը սույն կետով նախատեսված գումարները հաշվարկում և հաշվանցում է կազմակերպությանը վճարվելիք գումարներից:
6. Պայմանագրի գործողության ժամկետը
6.1. Պայմանագիրն ուժի մեջ է մտնում կողմերի ստորագրման պահից և գործում է մինչև կողմերի ստանձնած պարտավորությունների` ամբողջ ծավալով կատարումը:
7. Անհաղթահարելի ուժի ազդեցությունը (ՖՈՐՍ-ՄԱԺՈՐ)
7.1. Պայմանագրով նախատեսված պարտավորություններն ամբողջությամբ կամ մասնակիորեն չկատարելու համար կողմերն ազատվում են պատասխանատվությունից, եթե դա եղել է անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքով, որը ծագել է պայմանագիրը կնքելուց հետո, և որը կողմերը չէին կարող կանխատեսել կամ կանխարգելել: Այդպիսի իրավիճակներն են երկրաշարժը, ջրհեղեղը, հրդեհը, պատերազմը, ռազմական և արտակարգ դրության հայտարարումը, քաղաքական հուզումները, գործադուլները, հաղորդակցության միջոցների աշխատանքի դադարեցումը, պետական մարմինների ակտերը և այլն, որոնք անհնարին են դարձնում պայմանագրով նախատեսված պարտավորությունների կատարումը: Եթե անհաղթահարելի ուժի ազդեցությունը շարունակվում է 3 ամսվանից ավելի, ապա կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի լուծելու պայմանագիրը` դրա մասին նախապես տեղյակ պահելով մյուս կողմին:
8. Եզրափակիչ դրույթներ
8.1. Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված ծրագիրը հանդիսանում է սույն պայմանագրի անբաժանելի մասը:
8.2. Պայմանագրում կատարվող փոփոխությունները կամ լրացումներն իրավաբանական ուժ ունեն, եթե կազմված են գրավոր և ստորագրված են կողմերի կողմից:
8.3. Պայմանագիրը կնքվում է պայմանագրի կողմերի թվին համապատասխան թվով օրինակով, որոնք ունեն հավասարազոր իրավաբանական ուժ: Յուրաքանչյուր կողմին տրվում է պայմանագրի մեկ օրինակ:
8.4. Պայմանագրով նախատեսված պարտավորությունների չկատարման հետ կապված, ինչպես նաև սույն պայմանագրով չնախատեսված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
9. Կողմերի հասցեները, բանկային վավերապայմանները և ստորագրությունները
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար
Դ. Սարգսյան
Հավելված |
Մ Ի Ջ Ո Ց Ա Ռ ՈՒ Մ Ն Ե Ր
NN |
Իրականացվելիք միջոցառման | |||||
անվա-նումը |
համառոտ բովանդա-կությունը |
կատարման ենթակա գործա-ռույթների նկարագիրը |
ակնկալվող արդյունքները և դրանց գնահատման չափանիշները |
վերջնա-ժամ-կետը |
պահանջ-վող գումարը(դրամ) | |
Ընդամենը |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
27.01.2021, N 97-Ն | 08.02.2021, N 566-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|