ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
8 ապրիլի 2010 թվականի N 382-Ն
ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի դեկտեմբերի 24-ի N 1523-Ն որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի գործունեության միջոցառումների ծրագրի 54-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. 2010 թվականին Հայաստանի Հանրապետությունում կազմակերպել «Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատությունների սփյուռքահայ շրջանավարտների հավաք», «Ֆինանսիստների և բանկիրների համահայկական առաջին համաժողով», «Հայ ինքնության որակների պահպանումը խառն ամուսնություններում» և «Արևմտահայերենի ուսուցման վիճակը սփյուռքում» համաժողովները:
2. Հաստատել «Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատությունների սփյուռքահայ շրջանավարտների հավաք», «Ֆինանսիստների և բանկիրների համահայկական առաջին համաժողով», «Հայ ինքնության որակների պահպանումը խառն ամուսնություններում» և «Արևմտահայերենի ուսուցման վիճակը սփյուռքում» համաժողովների կազմակերպման ծրագրերը և նախահաշիվները` համաձայն NN 1, 2, 3 և 4 հավելվածների:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|
Հավելված N 1 |
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ ՀԱՎԱՔ» ՀԱՄԱԺՈՂՈՎԻ
I. ԻՐԱՎԻՃԱԿԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
1960 թվականից սկսած` սփյուռքահայ բազմաթիվ երիտասարդներ կրթություն են ստացել Հայաստանի բուհերում: Այսօր Հայաստանի Հանրապետության բարձրագույն և միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատություններում սովորում է շուրջ 3500 սփյուռքահայ երիտասարդ:
Հայաստանի բուհերի սփյուռքահայ շրջանավարտները քաջատեղյակ են սփյուռքում և Հայաստանում առկա հոգեբանական, սոցիալական, իրավական խնդիրներին, ուստի, նրանց փորձը կարող է օգտակար լինել դրանց լուծմանն առավելապես աջակցելու, ինչպես նաև Հայաստան-սփյուռք գործակցության զարգացման գործում:
Կարևոր է նաև սփյուռքահայ շրջանավարտների օրինակն արտերկրում բնակվող հայ երիտասարդներին դեպի Հայաստանի բուհերը գրավելու, հայրենիքի հետ նրանց կապերն ամրապնդելու և սփյուռքում ուծացման դեմ պայքարելու տեսանկյունից:
«Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատությունների սփյուռքահայ շրջանավարտների հավաք» համաժողովն անցկացվելու է Երևանում, 2010 թվականի սեպտեմբերի 20-22-ը:
II. ՀԱՎԱՔԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ
Հավաքի հիմնախնդիրներն են`
1) Հայաստան-սփյուռք գործակցության զարգացման, հայապահպանության և համայնքների հիմնախնդիրների լուծման գործում Հայաստանի բուհերի սփյուռքահայ շրջանավարտների դերի ու մասնակցության քննարկումը.
2) Հայաստանում սովորող սփյուռքահայ ուսանողների սոցիալական, իրավական և այլ կարգի հիմնախնդիրների վերհանումը, դրանց լուծման մեխանիզմներն առաջարկելը.
3) սփյուռքահայ շրջանավարտների` իրենց բնակության երկրներում հետբուհական խնդիրների վերհանումը.
4) սփյուռքում պահանջարկ ունեցող բարձրագույն և միջին մասնագիտական կրթության ընդլայնման հնարավորությունների քննարկումը, մասնավորապես, Հայաստանի Հանրապետության բուհերում և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում պետական պատվերի շրջանակներում անվճար տեղերի հատկացման միջոցով.
5) Հայաստանի Հանրապետության բուհերում գործող մասնագիտական կրթական ծրագրերի մասին տեղեկատվության տարածման և գովազդման մեխանիզմների մշակումը.
6) Հայաստանում կրթություն ստացող սփյուռքահայ ուսանողների օգնության ֆոնդի ստեղծման և Երևանում «Սփյուռքահայ ուսանողի տուն» հանրակացարանի կառուցման հարցերի քննարկումը:
III. ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
Ակնկալվող արդյունքներն են`
1) Հայաստանի բուհերի սփյուռքահայ շրջանավարտների համահայկական ընկերակցության ստեղծումը.
2) սփյուռքահայ շրջանավարտների` գոյություն ունեցող միությունների գործունեության ակտիվացումը և համակարգումը.
3) հայկական սփյուռքի ներուժի համախմբումը, հայ համայնքներում հայապահպանական նոր ծրագրերի մշակումը, իրականացումը, մայր հայրենիքի հետ հայ համայնքների կապերի ամրապնդումը և խորացումը.
4) Հայաստանի Հանրապետության բուհերի կողմից առաջարկվող մասնագիտական կրթության ծրագրերի մասին տեղեկատվության տարածմանն ու գովազդմանն օժանդակելը.
5) Հայաստանի Հանրապետության բուհերում սովորող ուսանողներին սոցիալական, իրավաբանական և այլ կարգի օժանդակության ծրագրերի իրականացումը, դրանց ֆինանսական աջակցության կազմակերպումը:
IV. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔԸ
Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` մրցութային եղանակով ընտրված կազմակերպությունը Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության պատվերով իրականացնելու է հավաքի կազմակերպչական աշխատանքները:
V. ԾՐԱԳՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ
«Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատությունների սփյուռքահայ շրջանավարտների հավաք» ծրագրի իրականացման համար պահանջվող գումարը կազմում է 6.600.000 դրամ:
Ն Ա Խ Ա Հ Ա Շ Ի Վ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ ՀԱՎԱՔ» ՀԱՄԱԺՈՂՈՎԻ
Անվանումը |
Բնութագիրը |
Չափի միա-վորը |
Միավորի գինը (դրամ) |
Քա-նակը |
Ընդամենը (դրամ) |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
Նիստերի դահլիճ` 1 օրվա համար |
նախատեսված` 250-300 մարդու համար, աթոռների դասավորությունը` թատրոն, սուրճի և ճաշի ընդմիջման կազմակերպման հնարավորություն |
հատ/օր |
|||
Նոթատետր (A5) |
թուղթը` A5 ֆորմատի, 80-90 գ, տպագրությունը` 1+0, կազմը` A5 ֆորմատի, թուղթը` 250 գ, տպագրությունը` 4+0 |
հատ |
600 |
300 |
180000 |
Ծրագրի և մասնակիցների ցանկի համակարգչային ձևավորում և տպագրություն |
թուղթը` 90 գ, A5 ֆորմատի, էջերի թիվը` 20, տպագրությունը` 1+1, կազմի թուղթը` 260 գ, տպագրությունը` 4+0 |
հատ |
1000 |
300 |
300000 |
Հավաքի զեկույցները պարունակող գրքի տպագրություն |
թուղթը` A5 ֆորմատի, 80-90 գ, տպագրությունը` 1+0, կազմը` A5 ֆորմատի, թուղթը` 260 գ, տպագրությունը` 4+0 |
օրինակ |
2000 |
300 |
600000 |
Հրավիրատոմսի համակարգչային ձևավորում և տպագրություն |
թուղթը` 260 գ, A5 ֆորմատի, տպագրությունը` 4+1, ծրարով |
հատ |
200 |
300 |
60000 |
Անվանաքարտեր |
չափը` 90 մմ x 60 մմ, տպագրությունը` 4+0, թաղանթապատ, կախիչով |
հատ |
200 |
300 |
60000 |
Թղթապանակ |
պլաստիկե, միջին չափի` |
հատ |
800 |
250 |
200000 |
Գրիչ |
հասարակ |
հատ |
50 |
300 |
15000 |
Անվանաքարտի համակարգչային ձևավորում և տպագրություն |
A3, գունավոր, լոգոյով, տպագրությունը` 4+0 |
հատ |
3000 |
50 |
150000 |
Անվանաքարտի համակարգչային ձևավորում և տպագրություն |
1300 մմ x 2000 մմ, տպագրությունը` 4+0 |
հատ |
15000 |
3 |
45000 |
CD-ի պատրաստում |
հավաքի նյութերի ձայնագրում և բազմացում |
հատ |
400 |
300 |
120000 |
Սուրճի ընդմիջում |
մեկ անգամ, թխվածք, ըմպելիքներ, սուրճ, թեյ |
մարդ/օր |
1500 |
300/3 |
1350000 |
Ճաշի ընդմիջում |
օրական` մեկ անգամ, 2 օր, 250 անձի համար |
մարդ/օր |
3600 |
250/2 |
1800000 |
Պաշտոնական ընդունելություն |
հանդիսավոր ընթրիք` հավաքի մասնակիցների պատվին |
մարդ |
4 400 |
250 |
1100000 |
Տրանսպորտային ծախսեր |
Հաշվարկվել է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության կայքում տեղադրված տրանսպորտի ուղեվարձի հիման վրա, որտեղ Երևան-Դիլիջան ուղերթի գինը մեկ անձի համար սահմանված է 1000 դրամ: 250 մարդու համար |
ուղերթ |
100000 |
5 |
500000 |
Այլ ծախսեր |
հուշակոթողներ այցելության համար ծաղկեպսակներ` 250-300 մարդու հաշվարկով |
դրամ |
95000 |
1 |
95000 |
Ընդամենը |
6600000 |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար
Դ. Սարգսյան
Հավելված N 2 |
Ծ Ր Ա Գ Ի Ր
ՖԻՆԱՆՍԻՍՏՆԵՐԻ ԵՎ ԲԱՆԿԻՐՆԵՐԻ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԱՌԱՋԻՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԻ
I. ՀԱՄԱԺՈՂՈՎԻ ՆՊԱՏԱԿԸ
Համաժողովի նպատակն է աշխարհասփյուռ հայ բանկիրների և ֆինանսիստների ներուժի համախմբումը, Հայաստան-սփյուռք համագործակցության արդյունավետության բարձրացման մեխանիզմների մշակումը, ֆինանսիստների և բանկիրների համահայկական ընկերակցության ստեղծումը և դրա հիման վրա մասնագիտական ցանցի ձևավորումը, համահայկական բանկի կայացմանն աջակցությունը:
II. ՀԱՄԱԺՈՂՈՎԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ
Համաժողովի հիմնախնդիրներն են`
1) հայկական պետականության ամրապնդման և հայկական սփյուռքի զարգացման խնդիրների լուծմանն ուղղված` Հայաստանի Հանրապետության և սփյուռքի մտավոր, մասնագիտական կարողությունների ու ջանքերի համախմբումը.
2) Հայաստան-սփյուռք գործակցության զարգացման, հայկական սփյուռքի հիմնախնդիրների լուծման աջակցության գործում հայազգի ֆինանսիստների և բանկիրների դերակատարության ավելացմանը նպաստելը.
3) սփյուռքի ֆինանսական, վարկային կազմակերպությունների, բանկային տարբեր համակարգերում գործող առանձին անհատների ու Հայաստանի Հանրապետության համապատասխան կազմակերպությունների և անհատների միջև կապերի հաստատմանն ու զարգացմանը նպաստելը.
4) Հայաստանի բանկային և ֆինանսական համակարգերում առկա իրավական, ռազմավարական և այլ կարգի հիմնախնդիրների վերհանումը, դրանց լուծման մեխանիզմների, նշված համակարգերում արդյունավետ կառավարման մեխանիզմների ներդրման և միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու նպատակով մշակումը.
5) համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի ազդեցությունը Հայաստանի Հանրապետության ֆինանսատնտեսական ոլորտի ներկա իրավիճակի և զարգացման հեռանկարների վրա.
6) ֆինանսիստների և բանկիրների համահայկական ընկերակցության դերը Հայաստանի Հանրապետության տնտեսական ռազմավարական ծրագրերի իրականացման (Հայաստանի Հանրապետության նոր ատոմակայանի, Իրան-Հայաստան երկաթգծի կառուցում, Համահայկական բանկի կայացում և այլն) և Հայաստանի տնտեսության համապատասխան ոլորտներում ներդրումային ծրագրերի իրականացման գործում.
7) Հայաստանի ֆինանսատնտեսական համակարգի ներգրավվածության աստիճանը միջազգային ֆինանսական-տնտեսական համակարգում, դրա խորացման հեռանկարները և Հայաստանի` տարածաշրջանային ֆինանսական կենտրոն դառնալու հեռանկարների հայեցակարգային հիմնադրույթների հստակեցումը.
8) տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման արդյունավետության բարձրացման խնդիրները բանկային ծառայությունների մատուցման ենթատեքստում.
9) Հայաստանի տնտեսական անվտանգության խնդիրներն ու հեռանկարները:
III. ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
Ակնկալվող արդյունքներն են`
1) համաժողովի անցկացումը.
2) ֆինանսիստների և բանկիրների մասնագիտական համահայկական ընկերակցության ստեղծումը, կանոնադրության հաստատումը, մասնագիտական համացանցի ստեղծումը.
3) Հայաստան-սփյուռք կապերի ամրապնդումը, Հայաստանի ֆինանսաբանկային ոլորտի զարգացումը.
4) Համահայկական բանկի կայացման հենքի ստեղծումը:
IV. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՀԻՄՔԵՐԸ
Ծրագրի իրականացման իրավական հիմքերն են`
1) Հայաստանի Հանրապետության Նախագահի նախընտրական ծրագիրը.
2) Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի փետրվարի 7-ի «Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարությունը հաստատելու մասին» ՆՀ-37-Ն հրամանագիրը.
3) Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի սեպտեմբերի 11-ի «Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1049-Ն որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության կանոնադրական դրույթները.
4) Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրն ու գերակա խնդիրները հաստատելու մասին» N 1523-Ն որոշումը:
V. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ
1. Ծրագիրն իրականացվում է պետական, մասնավոր և հասարակական հատվածների սերտ համագործակցությամբ` որպես պետական աջակցություն Հայաստան-սփյուռք գործակցության խթանմանն ու զարգացմանը:
2. Համաժողովը, որին մասնակցելու են աշխարհասփյուռ հայ ֆինանսիստները և բանկիրները, անցկացվում է 2010 թվականի աշնանը:
3. Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարությանը հատկացված Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցներով կազմակերպվում է ծրագրի իրականացման շրջանակներում նախատեսված համաժողովի անցկացումը` տպագրական նյութերի պատրաստումը, մասնակիցների՝ տրանսպորտային միջոցներով փոխադրումը, սննդի կազմակերպումը, համաժողովի ընթացքում քննարկումների և կլոր սեղանների անցկացումը:
VI. ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ
1. Համաժողովը կազմակերպում է Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարությունը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի և Հայաստանի Հանրապետության բանկերի միության հետ համատեղ:
2. Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարությունը հանդես է գալիս որպես սույն ծրագրի իրականացման աշխատանքները համակարգող պետական մարմին:
VII. ԾՐԱԳՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ
Ծրագրի ֆինանսավորումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին: Ֆինանսիստների և բանկիրների համահայկական առաջին համաժողովի անցկացման համար պահանջվող գումարը կազմում է 3.000.000 դրամ:
Ն Ա Խ Ա Հ Ա Շ Ի Վ
ՖԻՆԱՆՍԻՍՏՆԵՐԻ ԵՎ ԲԱՆԿԻՐՆԵՐԻ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԱՌԱՋԻՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԻ
Անվանումը |
Բնութագիրը |
Չափի |
Միավորի գինը (դրամ) |
Քա-նակը |
Ընդա-մենը(դրամ) |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
Նիստերի դահլիճ` |
նախատեսված` 100-130 մարդու համար, աթոռների դասավորությունը` թատրոն, սուրճի և ճաշի ընդմիջման կազմակերպման հնարավորություն |
հատ/օր |
220000 |
1/1 |
220000 |
Համաժամանակյա թարգմանչական սարք |
անլար համաժամանակյա թարգմանության ռադիոալիքային ականջակալներ և խոսափողներ` 120 անձի համար |
լրակազմ |
210000 |
1 |
210000 |
Թարգմանիչներ, համաժամանակյա |
մեկ լեզվով համաժամանակյա թարգմանության համար |
դրամ |
640000 |
1 |
640000 |
Նոթատետր (A5) |
թուղթը` A5 ֆորմատի, 100-120 գ, տպագրությունը` 1+0, կազմը` A5 ֆորմատի, կաշվե, տպագրությունը` 4+0 |
հատ |
2000 |
120 |
240000 |
Համաժողովի ծրագիր (A5) 12 էջ |
թուղթը` 120 գ, A5 ֆորմատի, էջերի թիվը` 12, տպագրությունը` 1+1, կազմի թուղթը` 250 գ, տպագրությունը` 4+0 |
հատ |
900 |
120 |
108000 |
Մասնակիցների ցուցակ (A5)` մինչև 12 էջ |
թուղթը` 90 գ, A5 ֆորմատի, էջերի թիվը` 12, տպագրությունը` 1+1, կազմի թուղթը` 250 գ, տպագրությունը` 4+0 |
հատ |
300 |
100 |
30000 |
Հրավիրատոմսի համակարգչային ձևավորում և տպագրություն |
թուղթը` 260 գ, A5 ֆորմատի, տպագրությունը` 4+1, ծրարով |
հատ |
200 |
120 |
24000 |
Անվանաքարտեր |
չափը` 90 մմ x 60 մմ, տպագրությունը` 4+0, թաղանթապատ, կախիչով |
հատ |
300 |
120 |
36000 |
Թղթապանակ |
պլաստիկե, միջին չափի` A4 չափի նյութերի համար |
հատ |
800 |
120 |
96000 |
Գրիչ |
գելային, 0.5-1.0 ծայրով |
հատ |
150 |
120 |
18000 |
Անվանաքարտի համակարգչային ձևավորում և տպագրություն |
A3, գունավոր, լոգոյով, տպագրությունը` 4+0 |
հատ |
3000 |
50 |
150000 |
Անվանաքարտի համակարգչային ձևավորում և տպագրություն |
1500 մմ x 2500 մմ, տպագրությունը` 4+0 |
հատ |
25000 |
1 |
25000 |
Անվանաքարտի համակարգչային ձևավորում և տպագրություն |
1300 մմ x 2000 մմ, տպագրությունը` 4+0 |
հատ |
20000 |
3 |
60000 |
Սուրճի ընդմիջում |
մեկ անգամ, թխվածք, ըմպելիքներ, սուրճ, թեյ |
մարդ/օր |
1500 |
130/1 |
195000 |
Ճաշի ընդմիջում, 120 անձի համար |
մեկ անգամ, 120 անձի համար |
մարդ/օր |
6500 |
120/1 |
780000 |
Տրանսպորտային ծախսեր |
Հուշակոթողներ այցելության նպատակով (Եռաբլուր, Ծիծեռնակաբերդ) 120 մարդու համար անհրաժեշտ է 2 բարձրակարգ ավտոբուս, որոնց ուղեվարձը և սպասելավարձը 1 անձի համար հաշվարկվել են 833.33 դրամ: |
ուղերթ |
100000 |
1 |
100000 |
Այլ ծախսեր |
հուշակոթողներ այցելության համար ծաղկեպսակներ` 250-300 մարդու հաշվարկով |
դրամ |
68000 |
1 |
68000 |
Ընդամենը |
3000000 |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար
Դ. Սարգսյան
Հավելված N 3 |
Ծ Ր Ա Գ Ի Ր
«ՀԱՅ ԻՆՔՆՈՒԹՅԱՆ ՈՐԱԿՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԽԱՌՆ ԱՄՈՒՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ» ՀԱՄԱԺՈՂՈՎԻ
I. ԻՐԱՎԻՃԱԿԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
Ներկայումս հայկական սփյուռքում մեծ թիվ են կազմում խառն ամուսնությունները, որոնց հետևանքով զգալի թվով հայեր և նրանց սերունդները հեռանում են ազգային արմատներից, կորցնում հայկական որակները: Այս ամենի հետևանքով լուրջ ծավալի է հասել ուծացման գործընթացը: Խառնամուսնական ընտանիքներում ազգային արժեքների տեղատվությունը, հայապահպանության մեխանիզմների և ձևերի բացակայությունն էլ ավելի են նպաստում ուծացման գործընթացին:
Միևնույն ժամանակ կան նաև խառնամուսնական ընտանիքներ, որոնցում բարձր մակարդակի վրա է հայկական ազգային ինքնությունը, պահպանվում և հարգվում են այնպիսի ազգային արժեքներ, ինչպիսիք են հայոց լեզուն և հայկական մշակույթը:
Համաժողովն անցկացվելու է Երևանում, 2010 թվականի ապրիլի 25-26-ը:
II. ՀԱՄԱԺՈՂՈՎԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ
Համաժողովի հիմնախնդիրներն են`
1) հայկական և օտար միջավայրերում` խառնամուսնությունների հետ կապված հիմնահարցերի քննարկումը.
2) հայկական միջավայրում խառն ամուսնությունների թվի և հետևանքների հետ կապված հարցերի վերհանումը.
3) խառնամուսնական միջավայրում ապրող կամ այլազգիների հետ ամուսնացած հայերի հետ այն հիմնական խնդիրների քննարկումը, որոնք առնչվում են խառնամուսնական միջավայրում ազգային ինքնության պահպանմանը:
III. ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
Ակնկալվող արդյունքներն են`
1) խառնամուսնական ընտանիքներում հայ ինքնության վրա ազդող այնպիսի գործոնների վերհանումը, ինչպիսիք են հայ եկեղեցու, բազմամշակութայնության և մշակութային երկվության, լեզվական գործոնները.
2) ազգային ինքնության ձևավորման գործընթացը սփյուռքում ներկայացնելը.
3) ընտանիքում` ազգային ավանդույթների, սովորույթների պահպանման, փոխանցման և դրսևորման առանձնահատկությունները ներկայացնելը.
4) ազգային ինքնության պահպանման և դրսևորման գործում հասարակության, կրթության և ընտանիքի փոխհարաբերությունների քննարկումը.
5) ազգային ինքնության փոխակերպման, երկմշակույթ ընտանիքներում երեխաների դաստիարակության, ինչպես նաև հայկական ինքնության դրսևորումների և շարունակականության հիմնախնդիրների քննարկումը:
IV. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔԸ
Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` մրցութային եղանակով ընտրված կազմակերպությունը Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության պատվերով իրականացնելու է համաժողովի կազմակերպչական աշխատանքները:
V. ԾՐԱԳՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ
Համաժողովի կազմակերպման և անցկացման համար պահանջվող գումարը կազմում է 4100000 դրամ:
Ն Ա Խ Ա Հ Ա Շ Ի Վ
«ՀԱՅ ԻՆՔՆՈՒԹՅԱՆ ՈՐԱԿՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԽԱՌՆ ԱՄՈՒՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ» ՀԱՄԱԺՈՂՈՎԻ
Անվանումը |
Բնութագիրը |
Չափի |
Միավորի գինը (դրամ) |
Քա-նակը |
Ընդամենը(դրամ) |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
Նիստերի դահլիճ` |
նախատեսված` 50-70 մասնակցի և 50 հրավիրյալների համար, աթոռների դասավորությունը` թատրոն, սուրճի ընդմիջման կազմակերպման հնարավորություն |
հատ/օր |
190000 |
1/2 |
380000 |
Ծրագրի և մասնակիցների ցանկի համակարգչային ձևավորում և տպագրություն |
թուղթը` 90 գ, A5 ֆորմատի, էջերի թիվը` 20, տպագրությունը` 1+1, կազմի թուղթը` 260 գ, տպագրությունը` 4+0 |
հատ |
1000 |
100 |
100000 |
Համաժողովի նյութերի տպագրություն |
200 էջ, A5 ֆորմատի, թուղթը` 90 գ, էջերի թիվը` 200, տպագրությունը` 1+1, կազմը փափուկ, տպագրությունը` 4+1 |
հատ |
3000 |
300 |
900000 |
Հրավիրատոմսի համակարգչային ձևավորում և տպագրություն |
թուղթ` 260 գ, A5 ֆորմատի, տպագրությունը` 4+1, ծրարով |
հատ |
200 |
100 |
20000 |
Ավիատոմս (Վրաստանից ժամանող հյուրի ավտոմեքենայի ուղեվարձ) |
սփյուռքահայ մասնակիցներ` ըստ տարածաշրջանների (Եվրոպա` 2 մասնակից, ԱՊՀ` 1 մասնակից, Մերձավոր և Միջին Արևելք` 1 մասնակից, Վրաստան` 1 մասնակից) |
հատ |
250000 |
5 |
1250000 |
Հյուրանոցային ծառայությունների մատուցում` |
4 օրվա համար` նախատեսված սփյուռքահայ մասնակիցների համար, մեկ տեղանոց սենյակ` համաժողովի դահլիճին մոտիկ |
մարդ/օր |
28000 |
5/4 |
560000 |
Անվանաքարտեր |
չափը` 90 մմ x 60 մմ, տպագրությունը` 4+0, թաղանթապատ, կախիչով |
հատ |
300 |
50 |
15000 |
Թղթապանակ |
պլաստիկե, միջին չափի` A4 չափի նյութերի համար |
հատ |
800 |
50 |
40000 |
Գրիչ |
հասարակ |
հատ |
100 |
50 |
5000 |
Նոթատետր |
թուղթը` A5 ֆորմատի, 120 գ, թիվը` 25, տպագրությունը` 1+0, կազմը` A5 ֆորմատի, թուղթը` 260 գ, տպագրությունը` 4+0 |
հատ |
1 000 |
50 |
50000 |
Անվանաքարտի համակարգչային ձևավորում և տպագրություն |
2000 մմ x 3000 մմ, տպագրությունը` 4+0 |
հատ |
25000 |
2 |
50000 |
Սուրճի ընդմիջում |
մեկ անգամ, թխվածք, ըմպելիքներ, սուրճ, թեյ |
մարդ/օր |
1500 |
50/2 |
150000 |
Ճաշ |
օրական մեկ անգամ |
մարդ/օր |
4000 |
50/2 |
400000 |
Տրանսպորտային ծառայություն |
Երևան քաղաքի տարածքում (բարձրակարգ` 50 նստելատեղով ավտոբուսով հուշակոթողներ այցելություն) |
ուղերթ |
80000 |
1 |
80000 |
Տրանսպորտային ծառայություն |
դիմավորում և ճանապարհում` «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից մինչև հյուրանոց` Երևանում (ներառյալ օդանավակայանի տարածքում կայանելու և վերադարձի գումարը` թեթև մարդատար ավտոմեքենայով) |
ուղերթ |
7000 |
5 |
35000 |
Այլ ծախսեր |
ծաղկեպսակ, ծաղիկներ |
դրամ |
65000 |
1 |
65000 |
Ընդամենը |
4100000 |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար
Դ. Սարգսյան
Հավելված N 4 |
Ծ Ր Ա Գ Ի Ր
«ԱՐԵՎՄՏԱՀԱՅԵՐԵՆԻ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՎԻՃԱԿԸ ՍՓՅՈՒՌՔՈՒՄ» ՀԱՄԱԺՈՂՈՎԻ
I. ԻՐԱՎԻՃԱԿԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
Ներկայումս սփյուռքում առկա են արևմտահայերենի ուսուցման մի շարք խնդիրներ:
Առաջինը` արևմտահայերենի միասնական դասագրքի բացակայությունն է: Այնուհետև` գոյություն ունեն լուրջ հիմնախնդիրներ արևմտահայերենի ուսուցման գործում` կապված համապատասխան մեթոդաբանության բացակայության կամ թերի մեթոդաբանության առկայության հետ:
Շատ կարևոր խնդիր է նաև արևմտահայերենի ուսուցիչների պակասը և նրանց վերապատրաստման հետ կապված հիմնախնդիրների առկայությունը:
Համաժողովն անցկացվելու է Ծաղկաձորում, 2010 թվականի մայիսի 29-31-ը:
II. ՀԱՄԱԺՈՂՈՎԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ
Համաժողովի հիմնախնդիրներն են`
1) սփյուռքում` արևմտահայերենի ուսուցման հետ կապված հիմնահարցերի քննարկումը.
2) արևմտահայերենի միասնական դասագրքի ստեղծման հետ կապված հիմնահարցերի վերհանումը.
3) սփյուռքում արևմտահայերենի ուսուցման մեթոդիկայի զարգացման համար արդյունավետ մեխանիզմների մշակումը:
III. ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
Ակնկալվող արդյունքներն են`
1) սփյուռքում` արևմտահայերենի ուսուցման հետ կապված հիմնախնդիրների բացահայտումը.
2) արևմտահայերենի ուսուցման հետ կապված հիմնախնդիրների լուծման ուղիների ու միջոցների վերաբերյալ առաջարկությունների մշակումը.
3) արևմտահայերենի ուսուցման հետ կապված հիմնախնդիրների լուծմանը նպաստող ծրագրերի մշակումն ու իրականացումը:
IV. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔԸ
Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` մրցութային եղանակով ընտրված կազմակերպությունը Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության պատվերով իրականացնելու է համաժողովի կազմակերպչական աշխատանքները:
V. ԾՐԱԳՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ
Համաժողովի կազմակերպման և անցկացման համար պահանջվող գումարը կազմում է 6300000 դրամ:
Ն Ա Խ Ա Հ Ա Շ Ի Վ
«ԱՐԵՎՄՏԱՀԱՅԵՐԵՆԻ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՎԻՃԱԿԸ ՍՓՅՈՒՌՔՈՒՄ» ՀԱՄԱԺՈՂՈՎԻ
Անվանումը |
Բնութագիրը |
Չափի |
Միավորի գինը (դրամ) |
Քա-նակը |
Ընդամենը (դրամ) |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
Նիստերի դահլիճ` |
նախատեսված` |
հատ/օր |
100000 |
1/2 |
200000 |
Համաժողովի ծրագրի և մասնակիցների ցանկի համակարգչային ձևավորում և տպագրություն |
թուղթը` 90 գ, |
հատ |
1000 |
100 |
100000 |
Ավիատոմս |
սփյուռքահայ մասնակիցներ` ըստ տարածաշրջանների (Հյուսիսային և Հարավային Ամերիկաներ` 2 մասնակից, Եվրոպա` |
հատ |
250000 |
10 |
2500000 |
Հրավիրատոմսի համակարգչային ձևավորում և տպագրություն |
թուղթը` 260 գ, |
հատ |
200 |
100 |
20000 |
Հյուրանոցային ծառայությունների մատուցում Ծաղկաձորում` 40 մարդու համար |
2 օրվա համար, համաժողովի մասնակիցների համար, մեկտեղանոց |
մարդ/օր |
23500 |
40/2 |
1880000 |
Հյուրանոցային ծառայությունների մատուցում Երևանում` 2 օրվա համար |
համաժողովի սփյուռքահայ մասնակիցների համար, մեկտեղանոց |
մարդ/օր |
25000 |
10/2 |
500000 |
Անվանաքարտեր |
չափը` 90 մմ x 60 մմ, տպագրությունը` 4+0, թաղանթապատ, կախիչով |
հատ |
300 |
50 |
15000 |
Թղթապանակ |
պլաստիկե, միջին չափի` A4 չափի նյութերի համար |
հատ |
800 |
50 |
40000 |
Գրիչ |
հասարակ |
հատ |
100 |
50 |
5000 |
Նոթատետր |
թուղթը` A5 ֆորմատի, |
հատ |
1000 |
50 |
50000 |
Անվանաքարտի համակարգչային ձևավորում և տպագրություն |
2000 մմ x 3000 մմ, տպագրությունը` 4+0 |
հատ |
25000 |
1 |
25000 |
Սուրճի ընդմիջում |
մեկ անգամ, թխվածք, ըմպելիքներ, սուրճ, թեյ |
մարդ/օր |
1500 |
50/2 |
150000 |
Սննդի սպասարկում |
նախաճաշ, ճաշ, ընթրիք` 40 հոգու համար |
մարդ/օր |
4600 |
50/3 |
690000 |
Տրանսպորտային ծառայություն |
Երևան-Ծաղկաձոր-Երևան (բարձրակարգ` |
ուղերթ |
70000 |
1 |
70000 |
Այլ ծախսեր (հուշակոթողներ այցելության ժամանակ ծաղիկներ ձեռք բերելու համար) |
հուշակոթողներ այցելության ժամանակ ծաղկեպսակներ ձեռք բերելու համար |
դրամ |
55000 |
1 |
55000 |
Ընդամենը |
6300000 |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար
Դ. Սարգսյան
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
10.06.2010, N 784-Ն | 08.07.2010, N 382-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|