Գլխավոր տեղեկություն
Համար
N 343-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (18.05.2010-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
17.05.2010
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
17.05.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.05.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

17 մայիսի 2010 թվականի N 343-Ա

 

Հ. ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐԱՊԵՍ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԻՆ ՓՈԽԱՐԻՆՈՂ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետով`

Մինչև քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակցին Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնում նշանակելը Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Հովհաննես Միշայի Գևորգյանին (պաշտոնի անձնագիր` 34-1.2-1) 2010 թվականի մայիսի 13-ից մինչև 6 ամիս ժամկետով նշանակել Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի ղեկավարին փոխարինող:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2010 թ. մայիսի 17
Երևան