Գլխավոր տեղեկություն
Համար
N 381-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (01.06.2010-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
31.05.2010
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
31.05.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.06.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

31 մայիսի 2010 թվականի N 381-Ա

 

Հ. ՀԱԿՈԲՅԱՆԻ ԵՎ Ս. ՊԵՏՐՈՍՅԱՆԻ՝ ԻՏԱԼԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Ընդունել ի գիտություն, որ Հայաստանի Հանրապետության Ազգային խորհրդի ձևավորման, կառավարման և գործունեության մեխանիզմների հնարավոր մոդելները մշակելու և սահմանելու համար միջազգային փորձն ուսումնասիրելու նպատակով Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարար Հ. Հակոբյանի և Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարի տեղակալ Ս. Պետրոսյանի՝ 2010 թվականի մայիսի 26-30-ը Հռոմ (Իտալիայի Հանրապետություն) գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն ԱՄՆ-ի միջազգային զարգացման գործակալության Մարդկային և ինստիտուցիոնալ ներուժի զարգացման ծրագրի հաշվին:

2. Հայկական համայնքային կառույցների ներկա­յա­ցու­ցիչների հետ հանդիպելու նպատակով Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարար Հ. Հակոբյանի՝ 2010 թվականի մայիսի 28-29-ը Միլան և Վենետիկ գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարար Հ. Հակոբյանին` եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Իտալիայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2010 թ. մայիսի 31
Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան