ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 ապրիլի 2010 թվականի N 415-Ն
ՀՈՂԵՐԻ ԿԱՏԵԳՈՐԻԱՆ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հունվարի 31-ի N 75-Ն որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տաթևի գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում` համաձայն հավելվածի, փոխադրել`
1) 3.421 հեկտարը էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողերի կատեգորիա` ճոպանուղու և օժանդակ շինությունների կառուցման համար, այդ թվում`
ա. գյուղատնտեսական նշանակության հողերից` 3.3313 հեկտարը, որից` իրավաբանական անձի սեփականությունը հանդիսացող 1.2 հեկտար վարելահող և համայնքային սեփականություն հանդիսացող 0.9334 հեկտար վարելահող, 1.1979 հեկտար այլ հողեր,
բ. բնակավայրի հողերից` իրավաբանական անձի սեփականություն հանդիսացող 0.0897 հեկտար տնամերձ հողեր.
2) քաղաքացու սեփականությունը հանդիսացող գյուղատնտեսական նշանակության 0.42 հեկտար վարելահողը բնակավայրերի հողերի կատեգորիա` հասարակական կառուցապատման համար.
3) համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողերից 1.5773 հեկտարը, այդ թվում` 0.2031 հեկտար վարելահող, 1.3742 հեկտար այլ հողեր հատուկ պահպանվող տարածքների հողերի կատեգորիա` Տաթևի վանական համալիրի սպասարկման համար:
2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տաթևի գյուղական համայնքի ղեկավարին`
1) ապահովել քաղաքացու և իրավաբանական անձանց հողամասի նպատակային նշանակության փոփոխման պահին առկա կադաստրային արժեքների տարբերության գանձումը, եթե հողամասի նպատակային նշանակության փոփոխումից հետո դրա կադաստրային արժեքն ավելի բարձր է, քան` մինչև փոփոխումը.
2) սույն կետի 1-ին ենթակետով գանձված ֆինանսական միջոցներն ուղղել համայնքի հողերի գոտևորման և օգտագործման սխեմայի կամ գլխավոր հատակագծի կազմմանը:
3. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետին`
1) իրականացնել հսկողություն սույն որոշման 2-րդ կետի կատարման նկատմամբ.
2) սույն որոշման 1-ին կետում նշված հողամասերը 3 տարվա ընթացքում չկառուցապատվելու դեպքում սահմանված կարգով ներկայացնել սույն որոշումն ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|
Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Վ Ո Ր Ս Խ Ե Մ Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՏԱԹԵՎԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|