Գլխավոր տեղեկություն
Տիպ
Համաձայնագիր
Ակտի տիպ
Հիմնական ակտ (13.03.1992-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԱԳՆՊՏ 2004.12.20/3(11)
Ընդունող մարմին
Հայաստանի Հանրապետություն
Ընդունման ամսաթիվ
13.03.1992
Ստորագրման ամսաթիվ
13.03.1992
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.03.1992

Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր

 

Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման բնագավառում համաձայնեցված քաղաքականություն վարելու մասին

 

Սույն Համաձայնագրի մասնակից պետությունների կառավարությունները,

նշելով ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջազգային բնույթը,

ճանաչելով դրանց անհրաժեշտությունը արտադրանքի համատեղելիության, փոխարինելիության, մարդու կյանքի և առողջության համար անվտանգության, շրջակա միջավայրի պաշտպանության ապահովման համար,

գիտակցելով դրանց կարևոր դերը առևտրատնտեսական և գիտատեխնիկական համագործակցության և արտադրանքի արդյունավետության բարձրացման մեջ տեխնիկական խոչընդոտների վերացման մեջ,

ընդունելով համաձայնեցված քաղաքականության անցկացման նպատակահարմարությունը ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման բնագավառում,

 

համաձայնեցին ներքոհիշյալի մասին.

 

Հ ո դ վ ա ծ  1

 

Կողմերը, ունենալով ստանդարտացման, չափագիտության և հաստատագրման համակարգերի կազմավորման և իրականացման և այդ բնագավառում աշխատանքների կազմակերպման հարցերում լիարժեք ինքնուրույնություն.

օգտագործում են ստանդարտացման և չափագիտության գործող համակարգերի հիմնական դրույթները և դրանք դարձնում շուկայական տնտեսության նկատմամբ կիրառելի՝ ներդաշնակեցնելով միջազգային նորմերի և կանոնների հետ,

ընդունում են «ԳՕՍՏ»-ի գործող չափորոշիչները որպես միջպետական,

պահպանում են «ԳՕՍՏ» հապավումը կրկին մտցված միջպետական չափորոշիչների համար՝ նախատեսելով դրանց պահանջների ներդաշնակությունը միջազգային, տարածաշրջանային և առաջնային ազգային չափորոշիչների հետ,

իրականացնում են սերտիֆիկացման աշխատանքներ ընդհանուր կազմակերպամեթոդական դրույթների հիման վրա կառավարությունների կողմից ստեղծվող սերտիֆիկացման ազգային մարմինների միջոցով,

ընդունում են ֆիզիկական մեծությունների գոյություն ունեցող պետական չափանիշների միավորները որպես միջպետական,

համաձայնեցված որոշում են ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման իրավական, տնտեսական և կազմակերպական հարցերը, այդ թվում նաև երկկողմ կամ բազմակողմ պայմանագրերի, ծրագրերի և տեխնիկական նախագծերի հիման վրա:

 

Հ ո դ վ ա ծ  2

 

Համաձայնեցված քաղաքականության մշակման, միջկառավարական մակարդակով ստանդարտացման, չափագիտության, սերտիֆիկացման բնագավառում հիմնական ուղղությունների գործունեության որոշման և այս ոլորտում աշխատանքների ֆինանսավորման հարցերի համաձայնեցման համար ստեղծվում է ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման Միջպետական խորհուրդ, որի կազմի մեջ մտնում են սույն Համաձայնագրի մասնակիցների կառավարման համապատասխան մարմինների ղեկավարները: Միջպետական խորհրդի գործառույթները, դրա աշխատանքային մարմինները և նստավայրը որոշվում են Խորհրդի կանոնադրությամբ (կցվում է):

 

Հ ո դ վ ա ծ  3

 

Կողմերը կանցկացնեն համաձայնեցված քաղաքականություն ստանդարտացման, չափագիտության ու սերտիֆիկացման բնագավառում հետևյալ ուղղություններով.

միջպետական շահեր ներկայացնող աշխատանքների անցկացման ընդհանուր կանոնների ընդունում ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման վերաբերյալ,

արտադրանքի և ծառայությունների միասնական պարտադիր պահանջների հաստատում՝ ապահովելով մարդու կյանքի և առողջության համար դրանց անվտանգությունը, շրջակա միջավայրի պահպանությունը, համատեղելիությունը և փոխադարձ փոխարինելիությունը, ինչպես նաև փորձարկումների միասնական մեթոդները,

միջպետական շահեր ներկայացնող համատեխնիկական պահանջների ստանդարտացում,

տեխնիկատնտեսական տեղեկատվության և ծածկագրման համակարգերի դասակարգչի վարման և զարգացման կազմակերպում,

ֆիզիկական մեծությունների միավորների սահմանում, որոնք թույլատրվում են կիրառման Համաձայնագրի մասնակից պետություններում,

չափումների միջոցների տեղեկատվական ֆոնդերի, ստանդարտ նմուշների և ստանդարտ տեղեկատվական տվյալների, ժամանակի և հաճախականության միջպետական ծառայության վարում,

չափանիշային բազայի և ֆիզիկական մեծությունների չափման միավորների փոխանցման համակարգի վարում և զարգացում,

միջպետական չափորոշիչների ֆոնդի, այլ երկրների միջազգային, տարածաշրջանային և ազգային չափորոշիչների կազմավորումը, պահպանումն ու վարումը և Համաձայնագրի մասնակիցներին այդ չափորոշիչներով ապահովումը,

գործող ճյուղային չափորոշիչների վարում և պահպանում միջպետական հետաքրքրություն ներկայացնող արտադրանքի կարևորագույն խմբերի համար,

պետական փորձարկումների, չափագիտական որակավորման, չափման միջոցների ստուգման և տրամաչափման արդյունքների փոխադարձ ճանաչում,

հավատարմագրված փորձարկիչ, ստուգիչ, տրամաչափիչ և չափողական լաբորատորիաների (կենտրոնների), սերտիֆիկացման մարմինների, սերտիֆիկատների արտադրանքի և որակի ապահովման համակարգերի փոխադարձ ընդունում,

միջպետական չափորոշիչների, միջազգային և տարածաշրջանային չափորոշիչների, ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման վերաբերյալ միջպետական շահ ներկայացնող այլ նորմատիվ փաստաթղթերի հրատարակում, վերահրատարակում, տպաքանակի որոշում և տարածում,

ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման բնագավառում նախապատրաստական ծրագրերի և կադրերի որակավորման բարձրացման համակարգում,

ստանդարտացման, չափագիտության, սերտիֆիկացման և որակի բնագավառում միջազգային համագործակցություն:

 

Հ ո դ վ ա ծ  4

 

Կողմերը կիրականացնեն.

ընդհանուր ծրագրերի և տեխնիկական նախագծերի ֆինանսավորում ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման բնագավառում,

միջոցների նպատակային ուղղվածությամբ ծրագրի կամ տեխնիկական նախագծի յուրաքանչյուր մասնակցի կողմից,

սույն Համաձայնագրի մասնակիցներից յուրաքանչյուրի կողմից, ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման բնագավառում համաձայնեցված քաղաքականության հիմնական ուղղությունների աշխատանքների իրականացման սեփական մասի ֆինանսավորում:

Փոխադարձ հաշվարկների դեպքում սույն Համաձայնագրի մասնակիցների միջև գործում է առավել բարենպաստության ռեժիմ:

Ռուսաստանի պետստանդարտը, որպես ԽՍՀՄ պետստանդարտի իրավահաջորդ, 1992 թվականի ընթացքում սույն Համաձայնագրի մասնակից պետություններին ապահովում է 1992 թվականի հունվարի 1-ի դրությամբ ֆոնդում եղած նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի պատճենները՝ տպագրական, գրասենյակային ծախսերի և ֆոնդի վարման համար դրանց ծախսերի վճարումներով:

 

Հ ո դ վ ա ծ  5

 

Սույն Համաձայնագրի դրույթները կոնկրետացվում են լրացուցիչ հատուկ համաձայնագրերով և արձանագրություններով:

 

Հ ո դ վ ա ծ  6

 

Համաձայնագրի յուրաքանչյուր Կողմ իրավունք ունի ազատ դուրս գալ դրա մասնակիցների կազմից՝ ավանդապահին գրավոր ծանուցելու պայմանով, դուրս գալուց ոչ պակաս, քան 12 ամիս առաջ: Ավանդապահը մեկամսյա ժամկետում այդ մասին ծանուցում է սույն Համաձայնագրի բոլոր մասնակիցներին:

 

Հ ո դ վ ա ծ  7

 

Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:

 

Հ ո դ վ ա ծ  8

 

Սույն Համաձայնագիրը բաց է դրա դրույթներն ընդունող և Համաձայնագրի նպատակներին և խնդիրներին հասնելու մեջ շահագրգիռ այլ պետությունների կառավարությունների միանալու համար:

 

Կատարված է Մոսկվա քաղաքում 1992 թվականի մարտի 13-ին, մեկ բնօրինակով, ռուսերեն: Բնօրինակը պահվում է Բելառուսի Հանրապետության կառավարության արխիվում, որը դրա հաստատված պատճենը կուղարկի տվյալ Համաձայնագիրը ստորագրած մասնակից պետություններին։

 

Հավելված

«Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման

համաձայնեցված քաղաքականության անցկացման մասին»

1992 թվականի մարտի 13-ի Համաձայնագրի

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման Միջպետական խորհրդի

 

1. Ընդհանուր դրույթներ

 

Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման Միջպետական խորհուրդը (այսուհետ՝ Խորհուրդ), համակարգում, իրականացնում և մշակում է ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման բնագավառում համաձայնեցված քաղաքականության անցկացման որոշումներ:

Խորհուրդը կազմված է «Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման բնագավառում համաձայնեցված քաղաքականության անցկացման մասին» 1992 թվականի մարտի 13-ի Համաձայնագրի (այսուհետ՝ Համաձայնագիր), մասնակից պետությունների լիազոր ներկայացուցիչներից:

Խորհրդի աշխատանքային մարմինն է մշտական գործող տեխնիկական քարտուղարությունը:

Տեխնիկական քարտուղարության նստավայրը Մինսկ քաղաքն է:

Խորհրդի և դրա աշխատանքային մարմնի պաշտոնական լեզուն ռուսերենն է:

 

2. Խորհրդի գործառույթները

 

Խորհուրդը իրականացնում է հետևյալ հիմնական գործառույթները.

ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման բնագավառում միջպետական համագործակցության համատեղ գործունեության առաջնային ուղղությունների և ձևերի մշակում և համաձայնեցում,

գիտական հետազոտությունների, գիտատեխնիկական ծրագրերի, ծրագրերի և նախագծերի հիմնական ուղղությունների քննարկում և ընդունում,

մասնակից պետությունների կառավարությունների հաստատմանը ներկայացում, իսկ լիազորությունների առկայության դեպքում՝ Համաձայնագրով նախատեսված փաստաթղթերի հաստատում,

միջպետական չափորոշիչների մասին որոշումների ընդունում, ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման համատեղ աշխատանքների անցկացման կանոնների և ընթացակարգերի մշակում և ընդունում,

ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման տեխնիկական նախագծերի և նպատակային ծրագրերի կատարման համար ծախսերի նախահաշիվների քննարկում և համաձայնեցում, դրանց ֆինանսավորման աղբյուրների մասին առաջարկությունների մշակմամբ,

Խորհրդի տեխնիկական քարտուղարության և ժամանակավոր գիտատեխնիկական հանձնաժողովների ձևավորման մասին որոշումների ընդունում, նրանց աշխատանքի ծրագրերի և ծախսերի նախահաշիվների հաստատում:

Խորհուրդը կարող է իրականացնել նաև Համաձայնագրով կամ կառավարությունների հետ համաձայնեցված լրացուցիչ լիազորություններով որոշված այլ գործառույթներ:

 

3. Պետությունների ներկայացուցչությունը Խորհրդում

 

Խորհրդում ներկայացուցիչները հանդիսանում են ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման Համաձայնագրի մասնակից պետությունների ազգային մարմինների ղեկավարներ, որոնք պետության անունից օժտվում են Խորհրդի անդամ լինելու իրավունքով և այդ Խորհրդի վրա դրված գործառույթների իրականացման համար անհրաժեշտ լիազորություններով:

Խորհրդի անդամները.

վճռական ձայնի իրավունքով մասնակցում են Խորհրդի գործունեության բոլոր տեսակներում,

Խորհրդում նախաձեռնում են ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման բնագավառում միջպետական համագործակցության տարբեր հարցերի քննարկում,

Խորհրդին տեղեկացնում են նշված գործունեության տեսակներում միջպետական համագործակցության կոնկրետ հարցերով իրենց պետությունների դիրքորոշման մասին,

ազգային մարմինների գործունեության մասին տեղեկություն են փոխանակում և բանակցություններ վարում ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման բնագավառում միջպետական և միջազգային համագործակցության կոնկրետ ձևերով Խորհրդի մյուս անդամների հետ իրենց պետության մասնակցության հարցերով,

պարբերաբար ստանում են Խորհրդի նիստերի սղագրություններ, տեխնիկական քարտուղարության և ժամանակավոր գիտատեխնիկական հանձնաժողովների ընթացիկ գործունեության մասին տեղեկություն, ինչպես նաև համագործակցության կոնկրետ ուղղություններով տեղեկություն,

հարցմամբ Խորհուրդ և տեխնիկական քարտուղարություն են ներկայացնում անհրաժեշտ տեղեկություն ստանդարտացման և սերտիֆիկացման ազգային մարմինների միջպետական շահ ներկայացնող կոնկրետ հարցերով գործունեության մասին:

 

4. Խորհրդի աշխատանքի կազմակերպումը

 

Խորհրդի ընդունած որոշումները սկզբունքորեն պարտադիր են ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման ազգային մարմինների համար, որոնք դրանց կիրառման մասին որոշումներ են հրապարակում պետությունների տարածքներում:

Խորհուրդն իր նիստերն անցկացնում է ոչ պակաս, քան կիսամյակը մեկ անգամ: Նիստերում, Խորհրդի անդամներից բացի, կարող են մասնակցություն ունենալ պետությունների այլ ներկայացուցիչներ, առանց վճռական ձայնի իրավունքի: Նիստերում պետությունների պատվիրակությունների կազմում կարող են ընդգրկվել անհրաժեշտ թվով խորհրդականներ և փորձագետներ:

Խորհրդի նիստերի նախագահողի գործառույթներն իրականացվում են Խորհրդի յուրաքանչյուր անդամի կողմից` հերթականությամբ:

Նիստերի աշխատանքի օրակարգը հաստատվում է Խորհրդի անդամների ձայների մեծամասնությամբ: Ընթացակարգային հարցերով որոշումը նույնպես ընդունվում է ձայների մեծամասնությամբ:

Որոշակի միջպետական ծրագրերի, տեխնիկական նախագծերի և համագործակցության ձևերի որոշումներն ընդունվում են Խորհրդի անդամների կողմից փոխզիջման հիման վրա։

Մասնակից պետություններից ցանկացածի շահերը ոտնահարող որոշումները չեն կարող ընդունվել Խորհրդի խնդրո առարկա անդամը ներկայացնողի բացակայությամբ: Նիստերի միջև ընկած ժամանակահատվածում Խորհրդի անդամներն իրենց պետություններում կազմակերպում են Խորհրդի կողմից ընդունված որոշումների իրագործման աշխատանք, տեխնիկական քարտուղարության հետ և միմյանց միջև պահպանում են կապ:

 

5. Խորհրդի տեխնիկական քարտուղարությունը

 

Խորհրդի տեխնիկական քարտուղարությունը բաղկացած է Համաձայնագրով որոշված Խորհրդի գործունեության գլխավոր ուղղություններով մշտապես աշխատող հինգ բարձր որակավորմամբ խորհրդական-կազմակերպիչներից և տեխնիկական անձնակազմից:

Տեխնիկական քարտուղարությունը իրավաբանական անձ է, ունի հաշվարկային հաշիվ և իր անունով կնիք:

Խորհրդի տեխնիկական քարտուղարության աշխատակազմը ձևավորվում է այն պետության տարածքում, որտեղ այն տեղակայված է, ապահովվում է անհրաժեշտ շինություններով, հագեցվում է ժամանակակից կազմտեխնիկայով, կապով, Խորհրդին սպասարկող տրանսպորտով և դրա նորմալ գործունեության համար անհրաժեշտ պիտույքներով, աշխատավորների հետ հավասար օգտվում է այն պետության բոլոր սոցիալական բարիքներից, որի տարածքում նա գտնվում է:

Տեխնիկական քարտուղարության ծախսերի ֆինանսավորումը, կապված Խորհրդի աշխատանքների կազմակերպման և աշխատակազմի պահպանման հետ, իրականացվում է Համաձայնագրի մասնակից պետությունների ամենամյա մուծումների հաշվին` Խորհրդի կողմից հաստատված ծախսերի նախահաշվին համապատասխան:

Տեխնիկական քարտուղարության գործառույթները սահմանվում են Խորհրդով հաստատված կարգով: Տեխնիկական քարտուղարության մասնագետների ընտրության առաջարկները պատրաստում է ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման այն պետության ազգային մարմինը, որի տարածքում գտնվում է Խորհրդի տեխնիկական քարտուղարությունը:

 

*Համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 1992 թվականի մարտի 13-ից: