Գլխավոր տեղեկություն
Համար
N 49-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (11.03.2010-20.10.2010)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
25.01.2005
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
26.01.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
01.02.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.02.2005
Ուժը կորցնելու ամսաթիվ
29.09.2023

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
 1 փետրվարի 2005 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 հունվարի 2005 թվականի N 49-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՊԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԻ, ՔԱՆԱԿԻ ԵՎ ԿԱՊԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԱՐԵԿԱՆ ՆՈՐՄԱՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի սեպտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության պետական մարմինների կապի և կոմունալ ծախսերի նորմաներ սահմանելու մասին» N 1536-Ն որոշման 3-րդ կետի`

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի կապի միջոցների տեսակները, քանակը և կապի ծառայությունների տարեկան նորմաները` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի` հաջորդ տարիների կապի ծառայությունների հետ կապված ծախսերը հաշվարկել` ելնելով սույն որոշման հավելվածով սահմանված նորմաներից:

 

Հայաստանի Հանրապետության
  վարչապետ
 

Ա. Մարգարյան


2005 թ. հունվարի 26
    Երևան

  

 

 Հավելված
ՀՀ կառավարության 2005 թվականի
հունվարի 25-ի N 49-Ա որոշման

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՊԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ, ՔԱՆԱԿԸ ԵՎ ԿԱՊԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԱՐԵԿԱՆ ՆՈՐՄԱՆԵՐԸ

Կապի միջոցի տեսակը

Քանակը

Ծառայության տեսակը

Տարեկան նորման`
ամբողջ քանակի համար

Քաղաքային հեռախոս

55

բաժանորդային վարձ
խոսակցություններ` տեղական
դեպի բջջային ցանց
միջքաղաքային
միջազգային (այդ թվում` ֆաքս)

ըստ սակագների

410000 րոպե
140000 րոպե
3000 րոպե

82600 րոպե

Բջջային հեռախոս

9

աբոնենտային վարձ
խոսակցություններ

ըստ սակագնի
40000 րոպե

Ուղիղ գիծ

4

ուղիղ գիծ

համաձայն պայմանագրի

Հատուկ կապ (SUPER,
ՎՉ 2 գիծ)

3

հատուկ կապ

համաձայն պայմանագրի

Ինտերնետ

համաձայն
պայմանագրի

ինտերնետ կապ

համաձայն պայմանագրի

Հեռուստատեսային
ալեհավաք

7

հեռուստատեսության
ծառայություններ

համաձայն պայմանագրի

Քաղաքային ռադիոցանց

համաձայն
պայմանագրի

ռադիոծառայություններ

համաձայն պայմանագրի

(Հավելվածը փոփ. 09.03.06 N 264-Ա, 15.01.09 N 57-Ա, խմբ. 04.03.10 N 194-Ա)

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան