Գլխավոր տեղեկություն
Համար
N 1151-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (11.03.2010-05.04.2011)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
25.09.2008
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
09.10.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.10.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 սեպտեմբերի 2008 թվականի N 1151-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՏԱՐԱԾՔՈՎ ԵՎ ԳՈՒՅՔՈՎ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ կետով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Էրեբունի Պլազա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունից 2008 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև 2010 թվականի դեկտեմբերի 31-ը ժամկետով վարձակալել Երևան քաղաքի Վազգեն Սարգսյան 26/1 հասցեում գտնվող շենքի հինգերորդ հարկից` մինչև 603,6 քառ. մետր մակերեսով գրասենյակային տարածքը և այն նույն ժամկետով, անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել «Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին:

(1-ին կետը փոփ. 30.10.08 N 1268-Ա, 12.11.09 N 1292-Ա, 04.03.10 N 190-Ա)

2. Սույն որոշման 1-ին կետից բխող` 2008 թվականի պարտավորությունների կատարումն ապահովելու, ինչպես նաև գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված ծախսերը կատարելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը հատկացնել համապատասխանաբար 17499.3 հազ. դրամ և 25000 դրամ` Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման համապատասխանաբար «Գույքի և սարքավորումների վարձակալություն» և «Հարկեր, պարտադիր վճարներ և տույժեր, որոնք կառավարման տարբեր մակարդակների կողմից կիրառվում են միմյանց նկատմամբ» հոդվածներով):

(2-րդ կետը փոփ. 30.10.08 N 1268-Ա)

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` սույն որոշման 1-ին կետից բխող` 2009 թվականի պարտավորությունների կատարումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեում նախատեսել 69.997 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Գույք և սարքավորումներ» հոդվածով):

4. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման վարչության պետին`

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկշաբաթյա ժամկետում ապահովել «Էրեբունի Պլազա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ սույն որոշման 1-ին կետում նշված տարածքի ենթավարձակալության պայմանագրի կնքումը.

2) սույն կետի 1-ին ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո մեկշաբաթյա ժամկետում ապահովել այդ տարածքը «Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրելու պայմանագրի կնքումը:

5. Սույն որոշման 1-ին կետում նշված տարածքի վերանորոգման նպատակով Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարությանը 2008 թվականի չորրորդ եռամսյակում հատկացնել 4500.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» հոդվածով):

6. Գրասենյակային գույք և տեխնիկա ձեռք բերելու նպատակով Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարությանը 2008 թվականի չորրորդ եռամսյակում հատկացնել 17000.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին, որից` 15800.0 հազ. դրամ` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Վարչական սարքավորումներ» հոդվածով, և 1200.0 հազ. դրամ` «Գրասենյակային նյութեր և հագուստ» հոդվածով:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2008 թ. հոկտեմբերի 9
Երևան