Գլխավոր տեղեկություն
Համար
N 170-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (17.03.2010-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
16.03.2010
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
16.03.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.03.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
 

16 մարտի 2010 թվականի N 170-Ա

 

Վ. ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ ԵՎ Ս. ԲԱՂԻՆՅԱՆԻՆ ՌԻՈ ԴԵ ԺԱՆԵՅՐՈ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարար Վ. Վարդանյանին և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի օգնական Ս. Բաղինյանին 2010 թվականի մարտի 22-26-ը գործուղել Ռիո դե Ժանեյրո (Բրազիլիայի Դաշնային Հանրապետություն)՝ Քաղաքաշինական համաշխարհային ֆորումի 5-րդ նիստին մասնակցելու համար:

2. Վ. Վարդանյանի և Ս. Բաղինյանի՝ Ռիո դե Ժանեյրո գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝ լուծել Վ. Վարդանյանի և Ս. Բաղինյանի՝ Ռիո դե Ժանեյրո մեկնելու հետ կապված հարցերը:

4. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարար Վ. Վարդանյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Ռիո դե Ժանեյրո գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2010 թ. մարտի 16

Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան